«Մամուլի գործակալություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (26), ։ → ։ (11), ՝ → ՝ (3), → (33), ), → ), (9), )։ → )։ (3), ( → ( (15) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (26) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մամուլի Գործակալություն''', պայմանագրային սկզբունքով [[ինֆորմացիա]] հավաքող, մշակող և [[թերթ]]երին, հանդեսներին, [[ռադիո]]յին, հեռուստատեսությանը, [[հրատարակչություն]]ներին, կառավարական հաստատություններին, հասարակական կազմակերպություններին ու մասնավոր անձանց տրամադրող կազմակերպություն։ [[Կապիտալիստական]] երկրներում Մամուլի գործակալությունը սովորաբար մասնավոր է, [[սոցիալիստական]] երկրներում՝ պետական կամ հասարակական։ Մամուլի գործակալության ծագումը կապված է պարբերական հրատարակությունների զարգացման հետ։ [[1835]]-ին [[Շ.Հավաս]]ը ([[Ֆրանսիա]]) ստեղծեց թերթերին ինֆորմացիա մատակարարող Հավաս գործակալությունը։ Այս գործակալության [[Լոնդոն]]ի աշխատակից [[Պ. Ռեյտեր]]ը [[1851]]-ին կազմակերպեց մինչև այժմ գործող Ռեյտերը, իսկ [[Բեռլին]]ի աշխատակից Բ.Վոլֆը՝ «[[Վոլֆի հեռագրական բյուրո]]ն»։ Ռուսական առաջին Մամուլի գործակալություններն էին [[Ռուսաստան]]ի հեռագրական գործակալությունը ([[ՌՏԱ]], [[1866]]), Միջազգային հեռագրական գործակալությունը ([[ՄՏԱ]], [[1872]]), Հյուսիսային հեռագրական գործակալությունը (ՄՏԱ, 1882)։ [[1918]]-ին ստեղծվեց [[ՌՈՍՏԱ]]-ն ([[1925]]-ից՝ [[ՏԱՍՍ]])։ [[1961]]-ին հիմնվեց Նորություններ մամուլի գործակալությունը ([[ԱՊՆ]])։
*Սոցիալիստական երկրներում գործում են. [[ՊԱՊ]] ([[Լեհաստան]]), ՄՏԱ ([[Հունգարիա]]), [[ԱԴՆ]] ([[ԳԴՀ]]), «[[Պրենսա Լատինա]]» ([[Կուբա]]), [[ԲՏԱ]] ([[Բուլղարիա]]), [[ՄՈՆՑԱՄԷ]] ([[Մոնղոլիա]]) և այլն գործակալություններ։
*Կապիտալիստական երկրների խոշոր գործակալություններն են. [[Ֆրանսիական պրես]]ը ([[Ֆրանսիա]]), [[Ասոշիեյտեդ պրես]]ը և [[Յունայտեդ պրես ինթերնեշընըլ]]ը ([[ԱՄՆ]]), [[Կիոդո Ցուսինը]] ([[Ճապոնիա]]) և այլն։
Մամուլի գործակալությունը օգտագործում է ընդունող-հաղորդող ռադիոկայաններ, [[բազմականալ հեռուստահեռագրական կապ]], [[տելետայպ]], [[տելեքս]], [[լուսահեռատիպ]] և այլն։
{{ՀՍՀ}}