«Մակարավանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (4), : → ։, ը ։ → ը։, մ ։ → մ։ oգտվելով ԱՎԲ
Տող 61.
 
Մակարավանքի հուշարձանախումբը գտնվում է Իջևան քաղաքից 15 կմ հեռավորության վրա, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան ստորոտում։ Բարձրահայաց իշխող դիրքից դիտողի առջև փռվում են Աղստևի հովիտը, Կուր գետի հովտի լայնատարած տափաստանները, Աղստևի աջափնյա հանդիպակաց լեռնաշղթայի համայնապատկերը։
Պատմական Մահկանաբերդի հոգևոր ու մշակութային կենտրոն Մակարավանքը միջնադարյան ճարտարապետական նշանավոր համալիրներից է, հարդարանքի և հատկապես քանդկազարդերի նրբությամբ ու կատարելությամբ հայ մշակույթի անկրկնելի նմուշներից մեկը ։մեկը։ Այդ նաև ճարտարապետական կառուցվածքների ու բնության ներդաշնակության մի հոյակապ օրինակ է։
 
Մակարավանքի մասին պահպանվել է մի ավանդություն, որ վանքը կառուցել են Մակար անունով վարպետն ու իր միակ որդին։ Որդին քար էր տաշում, նախշում, իսկ հայրը շարում էր։ Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից։ Նա գիշերում էր վանքի կիսավարտ պատերի վրա, քանի դեռ չէր ավարտել շինությունը։ Օրերից մի օր, վարպետ Մակարը նկատում է, որ քարերը իրար չեն բռնում, զարդաքանդակներն էլ նույնը չեն։ Վերևից հարցնում է որդուն, թե ինչ է պատահել։ Պատասխանում են, որ նա հիվանդ է։ Մակարը հասկանում է, որ որդին այլևս չկա։ Վանքի գագաթից ցած է նետվում ու մահանում։ Վարպետին թաղում են վանքի պատի տակ և վանքն էլ անվանում Մակարավանք։
 
Տարիներ առաջ Մակարավանք գնալը դժվար էր։ Իսկ այժմ, Աչաջուր գյուղից նորակառույց ու ասֆալտապատ ճանապարհով կարճ ժամանակում կարելի է գնալ այնտեղ։
Տող 76.
Մուտքի ճակատակալ քարի արձանագրության մեջ հիշատակված է Մակարավանք անունը։
 
Գլխավոր եկեղեցին, ըստ նրանից հարավ կանգնեցված խաչքարի արձանագրության, կառուցվել է [[1205]] թ-ին։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև, խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով գմբեթավոր հորինվածք ունի՝ կառուցված վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով (հյուսիս-արևմտյան խորշը հետագայում վերակառուցվել է ավանդատան)։ Հարավային և արևելյան ճակատները մշակված են եռանկյունաձև զույգ խորշերով (հյուսիսային պատի խորշերը ծածկվել են ավելի ուշ կառուցված գավթի ծավալով), գմբեթի (ծածկը քանդված է) կլոր թմբուկը զարդարված է զույգ կիսասյուների դեկորատիվ կամարաշարով։ Արևմտյան դուռն ունի ճոխ զարդաձևերով շքամուտք, որի ճակտոնապատը բազմագույն քարերի շախմատաձև շարվածքով է։ Գրեթե նույն ձևավորումն ունի գավթի մեջ բացվող հյուսիսային շքամուտքը։ Եկեղեցու հարավային պատի լուսամուտի տակ՝ ճանկերում հորթ բռնած արծվի բարձրաքանդակ է, որն ուշագրավ է կատարման մեծ վարպետությամբ։ Եկեղեցու լուսավոր և ընդարձակ ներսակողմում խիստ տպավորիչ է ու լուծումով ինքնատիպ խորանի հարդարանքը։ Աբսիդի կիսաշրջանաձև պատը զարդարված է 13 գոգավոր խորշերով՝ միմյանցից բաժանված կամարակապ զույգ որմնասյուներով։ Բեմի ճակատի ողջ մակերեսը ծածկված է միջնադարյան հայ արվեստի գլուխգործոցների թվին դասվող ութանկյուն աստղերի և ութանիստ բազմանկյունիների մեջ ներառված հարթաքանդակներով՝ երիզված հյուսկեն զարդերով կիսագլանաձև լայն շրջանակով։ Ուշագրավ է ութանկյուն աստղերի մշակումը։ Այստեղ հանդիպում են հուշկապարիկների, կենդանական և բուսական չկրկնվող զարդամոտիվներով հյուսկեն քանդակներ, աստվածաշնչյան թեմայով (Հովհանը կետի երախում) հարթաքանդակ և այլն:այլն։ Այստեղ առկա է նաև գավթի կառուցող Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, [[իշխանաց-իշխան]] [[Վաչե Ա]] [[Վաչուտյան]]ի զինանշանը՝ զույգ արծիվների պատկերով։ Մակարավանքի ձկան քանդակներն իրենց պլաստիկայով և կատարման ռեալիստական ոճով զուգահեռներ չունեն միջնադարյան հայ արվեստում։ Աստղերից մեկի վրա կերտված է գործիքները ձեռքին եկեղեցու ճարտարապետի (և, անշուշտ, քանդակագործի) դիմաքանդակը և նրա անունը՝ Երիտասարդ։ Մակարավանքի գավիթը [[1207]] թ-ին կառուցել է [[իշխանաց-իշխան]] [[Վաչե Ա]] [[Վաչուտյան]]ը։ Այն արևելքից կից է հնագույն եկեղեցուն, իսկ հարավից՝ գլխավորին, գրեթե քառակուսի հատակագծով, չորս սյուներով կենտրոնակազմ հորինվածք ունի, կառուցված է վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով։ Արևմտյան շքամուտքի վրա կան հուշկապարիկի, առյուծի և ցուլի մենամարտ պատկերող դինամիկ բարձրաքանդակներ։ Առանձնապես հարուստ է գավթի ներսի հարդարանքը։ Գմբեթի հիմքի սալերին կան գավթի շինարար վարպետների անունների սկզբնատառերը։
 
Գավիթը (1224 թ.) Հյուսիսյին կողմից կից է գլխավոր եկեղեցուն։ Երկու եկեղեցիները դռներով հաղորդակցվում են գավթի հետ։ Պատկանում է 4 սյունանի գավիթների տիպին։ Քառակուսի դահլիճ է։ Միակտոր գլանաձև սյուների վրա հենվում է կենտրոնական երդիկավոր ծածկը, որի հիմքի գոտին ու չորս անկյունների առագաստները քանդակազարդ են։ Քանդակազարդ է նաև Արևմայան ճակատը և շքամուտքը։
Տող 92.
Աստվածածին եկեղեցին 1198 թ. կառուցել է Մակարավանքի առաջին վանահայր Հովհաննես Ա-ն՝ իր ծնողների և եղբայրների հիշատակին։ Այն ներսից խաչաձև, արտաքինից ութանիստ, սրբատաշ քարերով կառուցված շինություն է։ Լուսամուտները պսակված են ճոխ ձևավորված շրջանակներով։ Եկեղեցու պատերին քանդակված են առյուծների, թռչունների և վարդյակների բարձրաքանդակներ։ Դրանցից մեկում պատկերված է արագիլ՝ պարանոցին փաթաթված օձի կոկորդը բռնած, իսկ մյուս բարձրաքանդակում իրար հետ կռվող երկու կենդանի։ Իր հատակագծային և ծավալատարածական ձևերով եկեղեցին յուրօրինակ է, մասամբ հիշեցնում է Անիի Ապուղամերենց եկեղեցուն։
 
Համալիրի արևելյան մասում կանգուն է վարդագույն և կարմրավուն անդեզիտի սրբատաշ խոշոր քարերով շինված, ներքուստ խաչաձև (եռաբսիդ, արևմուտքում ուղղանկյուն թևով), արտաքուստ ութանիստ (գետնախարիսխը շրջանաձև է) կենտրոնագմբեթ հորինվածքով Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Մակարավանքի առաջնորդ Հովհաննեսը՝ [[1198]] թ-ին։ Լուսամուտների պսակներն ու խորշերի հովհարաձև մշակված կիսակոնաձև գագաթներն ընդգրկող գոտու վրա կան թռչունների, առյուծների, վարդյակների, արծվի և վիշապի մենամարտ պատկերող հարթաքանդակներ։ Եկեղեցուն հյուսիսից կից է փոքրիկ, կիսավեր, թաղածածկ մատուռ։
 
=== Մատուռ ===
Տող 98.
 
=== Այլ կառույցներ ===
Աղբյուրի շենքը պեղումներից հայտնաբերվել է վանքի պարսպից դուրս, մոտ 100 մ հյուսիս-արևելք։ Պատերը արտաքինից և ներսից երեսապատված են սրբատաշ քարերով։ Ջուրը կավե խողովակներով բերվել է Պայտաթափ սարալանջից, որը այժմ էլ հոսում է, բայց գտնվում է կիսավեր վիճակում ։վիճակում։
Դարպասը փորված է մի ժայռաբեկորի մեջ՝ 3,5 մ լայնության բացվածքով։ Մինչև հիմա էլ պահպանվել է կամարաձև թաղը, որը հենվում է երկու կողմերում կանգնած ժայռերի վրա։ Ճակատային մասում ունեցել է սրբատաշ քարեր։
Օժանդակ տնտեսական շենքերից պահպանվել և ամբողջական են մնացել հուշարձանախմբի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու մեծ սենյակների 2 - 3 մ բարձրությամբ պատերը և բուխարու խորշը։ Գլխավոր եկեղեցուց հարավ հիմնապատեր են, որտեղ պահպանվել են Բազազ իշխանի որդի Վարդանի շինարարական արձանագրություն ունեցող խաչքարի երկու բեկորները։