«Հուդա Իսկարիովտացի»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: եւ → և, : → ։ (156), ` → ՝ (74) oգտվելով ԱՎԲ |
չ clean up, փոխարինվեց: է ։ → է։ (2), ը ։ → ը։ (3), ի ։ → ի։, լ ։ → լ։, ն ։ → ն։ (5), ո ։ → ո։, տ ։ → տ։, ր ։ → ր։ (2), ց ։ → ց։ (2) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲր... |
||
Տող 1.
[[Պատկեր:KissOfJudas.jpg|մինի|«Հուդայի համբույրը» հատված [[Ջոտտո]]յի նկարից]]
'''Հուդա Իսկարիովտացի''' ({{lang-he|יהודה איש קריות}}, ''Եհուդա իշ-Կրայոտ''), քրիստոնեությունում՝ [[Հիսուս Քրիստոս]]ի 12 առաքյալներից մեկը, որի մատնությունը թույլ տվեց հրեա քահանայապետերին բռնել և խաչելության դատապարտել Հիսուս
== Հուդա Իսկարովտացու ծագումը ==
[[Ավետարան]]ում Հուդա Իսկարիովտացու անունն առաջին անգամ հանդիպում է Տասներկու [[առաքյալներ]]ի ընտրության ժամանակ։ Այդ ընտրությունը ներկայացնում են համատես [[Ավետարան]]ների 3 հեղինակները (Մատթ. 10։2-4, Մարկ. 3։16-19, Ղուկ. 6։14-16)։ Ավետարանում Հուդայի ծննդյան վերաբերյալ տեղեկություններն առավել քան աղքատիկ են։ Առաքյալները բոլորը [[գալիլիա]]ցիներ էին, չնայած որ ոմանց ծննդավայրը ակնհայտ կերպով տրված չէ։ Սակայն [[Գործք առաքելոց]]ում բազմության կողմից ասված «Չէ՞ որ սրանք բոլորը, որ խոսում են, գալիլիացիներ են» (Գործք. 2։7) արտահայտությունը մեզ բացահայտում է Տասներկուսի գալիլիական ծագումը։ Միայն ոմանք Հուդա Իսկարիովտացուն փորձում են գալիլիացի չհամարել։ Այս հարցի ճշտման համար անդրադառնանք Հուդայի՝ «Իսկարիովտացի» կոչմանը։ «Իսկարիովտացի» բառը համարում են կազմված 2 բաղադրիչից՝ «իշ», որ նշանակում է այր, մարդ,և «Կարիոտ», որ քաղաքի կամ գյուղի անվանում
Խոսելով Հուդայի մասին [[Հովհաննես Ավետարանիչ]]ն ասում է, որ նա գող էր (Հովհ. 12։6)։ Այս հատկանիշը կապված է [[Բեթանիա]]յում` բորոտ Սիմոնի տանը Հիսուսի մասնակցած ընթրիքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ (Մատթ. 26:6-13, Մարկ. 14:3-9, Հովհ. 12:2-8): Ընթրիքի ընթացքում [[Ղազարոս]]ի քրոջ` Մարիամի կատարած օծումը (սա, ի դեպ, հյուրին մեծարելուև գնահատելու յուրահատուկ սովորույթ էր) ոմանց աչքին անիմաստ շռայլություն է թվում։ Դրա դեմ հատկապես արտահայտվում է Հուդան՝ ասելով, թե Վարդապետին պատվելու համար յուղի փոքր քանակն էլ կբավարարեր, մինչդեռ 300 դենար (իսկ սա, ըստ երևույթին մեծ գումար էր) արժեցող նարդոսյան անուշահոտ յուղը կարելի էր վաճառել և ողորմություն անել աղքատներին (Հովհ. 12։4-5)։ Հուդայի այս հանդիմանությանը արձագանքում են նաև մյուս առաքյալները (Մատթ. 26։8-9, Մարկ.14։4-5)։ Բայց եթե առաքյալները դիտողությունը անում էին մղված ազնիվ նախանձախնդրությունից, ապա Հուդան դրդվեց նախանձից, քանի որ «Նա այս ասաց ոչ թե նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետև գող էր և գանձարկղը ինքն էր պահում,և ինչ որ այնտեղ դրվում էր, ինքն էր վերցնում» (Հովհ. 12։6)։
Տող 10.
Եկեղեցու հայրերը և, առհասարակ, ավետարանի մեկնիչները այս հարցին տալիս բազմազան բացատրություններ, որոնց հիմքը նույնն է՝ ներողամտությունը, ինչպես [[Պողոս առաքյալ]]ն էլ է ասում. «Նա /Քրիստոսը/ կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը» (Ա Տիմ. 2։4)։
Իսկարիովտացին նախ բարի էր, երբ [[Հիսուս Քրիստոս|Քրիստոս]]ից առաքելության կոչվեց, բայց հետո ընկավ ագահության մեղքի մեջ, որն արծաթասիրությունն էր։ Իսկ Հիսուս համբերությամբ տանում էր նրա այդ մոլուցքը որպես օրինակ մեզ, քանզի մենք էլ համբերությամբ պիտի տանենք մեղանչած եղբորը, որքան հնարավոր է ծածուկև այնքան ժամանակ պիտի սպասենք, քանի դեռ նա դարձի չի
Ըստ [[Ամբրոսիոս]]ի` [[Հիսուս Քրիստոս|Փրկիչ]]ն «ընտրեց նաև Հուդային ոչ թե անգիտության հետևանքով, այլ` շրջահայեցության. Քրիստոս պիտի մատնվեր նրանից…»: Ուշ շրջանի որոշ մեկնաբաններ առաջ են քաշում այլ բացատրություններ: Ինչպես [[դրախտ]]ում առկա էր օձը (Ծննդ. 3:1-13), կամ [[Նոյյան տապան]]ում` Քամը (Ծննդ. 7։13), այնպես էլ Փրկչի աշակերտների մեջ հայտնվեց Հուդան։ Եվ, բացի այս, Հուդան միակը չէր հազարավոր այն կեղծավորների մեջ, որոնց համար կրոնը խարդավանքի առարկա
# Եթե [[Հիսուս Քրիստոս|Քրիստոս]] Հուդային հանդիմաներ, ապա Հուդան ավելի հանդուգն կդառնար, քանզի այդպիսին են չարի ծառաները. քանի դեռ ծածուկ է գործը, այն ահով են կատարում, բայց երբ հայտնի է դառնում, այն ժամանակ սկսում են համարձակ գործել։
# Եթե Հուդան հանդիմանվեր, միգուցե ժամանակից շուտ մատներ Հիսուսին։
Տող 17.
# Քրիստոս չհանդիմանեց Հուդային, քանզի գիտեր, որ եթե ասեր էլ, միևնույն է, Հուդան չէր ուղղվելու. դրա համար էլ սրբությունը չտրվեց շանը և մարգարիտները՝ խոզին (հմմտ. Մատթ. 7։6) ։
Գրեթե նույն է նաև մատնության պարագան։ Բանն այն է, որ Հուդայի պատկերացումները Ուսուցչի գործի մասին աղավաղված էին։ Այդպես էր նաև մյուս աշակերտների մոտ. նրանց համար դժվար էր փոխել բոլոր այն պատկերացումները, որ ունեին [[Մեսիա]]յի գալուստի վերաբերյալ։ Փրկիչը նրանց պատկերացմամբ պիտի աշխարհ գար աշխարհիկ իշխանությամբ, որպես իրական թագավոր և պիտի ոչնչացներ բոլոր թշնամիներին ու չարին՝ ընտրյալ ազգի՝ հրեաների համար ապահովելով Հազարամյա երջանիկ թագավորությունը։ Ահա այսպիսի թագավորության և իշխանի բացակայությունը Հուդայի ներսում հիասթափություն է առաջացնում, նրա մեջ չարության զգացում ծնում և մղում դավաճանական քայլի։ [[Ավետարան]]ը որպես մատնության հիմնական պատճառ և նպատակ տալիս է արծաթը, սակայն պնդել, թե Հուդան ղեկավարվում էր միայն ագահությամբ և արծաթասիրությամբ, նշանակում է անիրավացիորեն պարզունակացնել ավետարանական
Քրիստոսը մատնիչին ընդունեց Տասներկուսի շարքը դարձյալ ներողամտությունից դրդված։ Հարցն այն է, որ Փրկիչը ոչ ոքից չէր խլում փրկվելու հնարավորությունը, ոչ մեկին չէր զրկում Իր խրատներից, ինչպես ասված է. «… նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարներիև մեղավորների վրա» (Մատթ. 5։45)։ Բացի այս, Քրիստոս Հուդային ընդունել էր Իր մոտ, քանի որ նրան այդ «հրամանը» տրվել էր [[Սուրբ Երրորդություն|Հորից]]` աղոթքի ժամանակ (Ղուկ. 6:12-13): Հուդայի մեղքն այն էր, որ նա չօգտվեց Քրիստոսի մերձավորությունից և ետ չկանգնեց իր նեղ-նյութական ակնկալիքներից :
Հետաքրքրական է այն, որ հենց ինքը` Հիսուսն էլ Հուդային, թեև ոչ բացահայտորեն, անվանում է սատանա՝ ասելով «ձեզանից մեկը սատանա է» (Հովհ. 6։71)։ Բացի վերը նշած Տասներկուսից, որ հետագայում պիտի դառնային քրիստոնեության տարածողներն աշխարում, կայինևս [[72 աշակերտներ]] (Ղուկ. 10։1), ինչպես նաև Հիսուսին հետևող մի հոծ բազմություն։ Քրիստոս երբեք չէր զլանում Իր քարոզները խոսել նաև վերջինների համար։ Ահա այդպիսի քարոզխոսություններից էր նաև [[Կափառնաում]]ում խոսված քարոզը (Հովհ. 6։26-60), որի ժամանակ Քրիստոսի վարդապետությունն ալեկոծություն առաջ բերեց լսողներից շատերի մտքում և հոգում այնպես, որ շատերը հետ քաշվեցինև այլևս Նրա հետ չէին շրջում (հմմտ. Հովհ. 6։67)։ Հիսուս, իհարկե, քաջ գիտեր, որ այդպես է լինելու, ուստի դարձավ Տասներկուսինև հարցրեց, թե կարո՞ղ է արդյոք նրանք էլ միտք ունեն հեռանալու (Հովհ. 6։68)։ Վարդապետի հարցին առաջինը պատասխանում է միշտ անհամբեր ու բորբոքվող [[Պետրոս առաքյալ|Պետրոս]]ը .«Տե՛ր, ո՞ւմ մոտ պիտի գնանք: Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես: Եվ մենք հավատացինք և ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը` Աստծու Որդին» (Հովհ. 6։69-70)։ Պետրոսի այս խոսքերին արձագանքեցին նաև ընկերները, նրանց հետ նաև Իսկարիովտացի Հուդան։ Երբ Հիսուս լսեց Իր ընտրյալների խոսքերը, նրանց ինչ-որ ձևով փորձեց հասկացնել, որ այդ խոսքերին այնքան էլ չի հավատում. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ` Տասներկուսիդ. և ձեզանից մեկը սատանա է»,- ասաց նա։ Աշակերտների վերաբերմունքին [[Հովհաննես Ավետարանիչ]]ը չի անդրադառնում, այլ միայն բավարարվում է ասելով, որ Հիսուս նկատի ուներ Հուդային (Հովհ 6։72) ։ Թե ինչո՛ւ է Բարձրյալի Որդին Իսկարիովտացուն անվանում «սատանա», սբ. Գր. Տաթևացին հիմնավորում է 4 պատճառներով.
Տող 26.
# Սատանան խռովեցրեց երկնայիններին (տես Հրեշտակներ), իսկ Իսկարիովտացին՝ երկրայիններին ու Առաքյալների դասին։
Հիսուսի կողմից Հուդայի՝ սատանա անվանվելու վերաբերյալ կան մի քանի այլ մեկնություններ ևս։ Դրանցից մեկում, որ պատկանում է սբ. [[Սուրբ Եփրեմ Ասորի|Եփրեմ Ասորուն]], գրված է, որ Հիսուս այդպես է ասել, որպեսզի ներկաները հետագայում հասկանան, որ Փրկիչը ընտրել է մատնիչ աշակերտին՝ կանխավ իմանալով նրա՝ մատնիչ լինելու մասին, և չի տալիս մատնիչի անունը, քանզի չի ուզում վարկաբեկել նրան, եթե հանկարծ նա
== Մատնության նախադրյալներ ==
Տող 43.
Ավետարանը չի տեղեկացնում, թե ի՛նչ արեց [[Հիսուս Քրիստոս|Հիսուսը]] Ձիթենյաց լեռան քարոզից հետո՝ մինչև [[Զատիկ|Զատկական]] ընթրիք ընկած ժամանակահատվածում։ Համատես հեղինակները միանգամից հայտնում են ընթրիքի նախապատրաստության մասին (Մատթ. 26։17-19, Մարկ. 14։12-16, Ղուկ. 22։14), որից անմիջապես հետո նշում են, որ Տասներկուսը Տիրոջ հետ սեղան նստեցին (Մատթ. 26։20, Մարկ. 14։17, Ղուկ. 22։14)` Զատկական ընթրիքն ուտելու, ինչպես Մովսեսի [[Օրենք]]ն էր պահանջում (Ելք 12:1-14):
Հրեական բարեպաշտական սովորության համաձայն Զատկական ընթրիքի սկզբնական մասից հետո տեղի էր ունենում սրբության լվացման արարողությունը: Հիսուսի վերջին Զատկի ընթրիքի ժամանակ Առաջին բաժակից (Ղուկ. 22:16-18) հետո տեղի ունեցած լվացման մասին հայտնում է միայն [[Հովհաննես Ավետարանիչ]]ը (Հովհ. 13:4-5): Երբ Հիսուս ելավ տեղից և սկսեց լվանալ աշակերտների ոտքերը, վերջիններս զարմացան այդ անսովոր տեսարանից. ոտքերը լվանալը, ինչպես ընդունված էր, հարգանքի և սիրո արտահայտության նշան էր և միշտ փոքրից մեծին էր ցույց տրվում այդ պատիվը և, իհարկե, որպես օրենք մատուցվում էր օտարներին և ոչ յուրայիններին: Հիսուս «խախտել» էր թե՛ առաջին, թե՛ երկրորդ պայմանը։ Այդուհանդերձ, առաքյալներն ավելի շփոթված, քան ուրախացած, թույլ տվեցին, որ Հիսուսը լվանա ոտքերը։ Ավանդաբար ասվում է, թե առաջինը լվացվել են Հուդա Իսկարիովտացու ոտքերը։ Սա կապվում է այն ավանդության հետ, թե Հուդան ընթրիքի ժամանակ նստել էր Քրիստոսի կողքին։ [[Սուրբ Գրիգոր Տաթևացի]]ն էլ կողմ է այն վարկածին, թե Քրիստոս նախ Հուդայի ոտքերն է լվացել, այնուհետև [[Պետրոս Առաքյալ|Պետրոս]]ինը, ապա՝ մնացած [[Առաքյալներ]]ինը։ Հուդայի լվացումը բացատրելով՝ Տաթևացին ասում է, թե Հուդան, տեսնելով, որ Փրկիչը պատրաստվում է լվացումն սկսել, եկավ ժպիրհ ու հանդուգն դեմքով և ոտքերը իջեցրեց կոնքի մեջ։ Արդ, ուշադրության է արժանի այն հանգամանքը, թե որքա՜ն էր Հիսուս փափագում Հուդայի դարձը, որ անգամ լվաց իրեն մատնել պատրաստվողի ոտքերը։ Սակայն այս էլ Հուդայի սրտից չվանեց սատանային, որ վաղուց բույն էր դրել նրա մեջ։ Հուդայից հետո Պետրոսի ոտքերը լվանալու համար Վարդապետի և Պետրոսի երկխոսությունը (Հովհ. 13։6-10) Քրիստոսի համարևս մեկ առիթ հանադիսացավ զգուշացնելու, որ իրենց մեջ մեղքի որոգայթներում գտնվող մեկը կա, ով մնացածի պես մաքուր չէ (Հովհ. 13։10)։ Ինչպես [[Ավետարանիչ]]ն է նշում (Հովհ. 13։11), Քրիստոս դրանով ուզում էր ասել, որ Իրեն հայտնի է մատնիչ-դավաճանի մտադրությունը։ Մյուս կողմից Նա ուզում էր Իսկարիովտացուն գոնե այդ վերջին պահին մղել դեպի ապաշխարանք, դեպի խղճի
Ավարտելով լվացման արարողությունը՝ Վարդապետը դարձյալ սեղան նստեց. Նրա՝ սաղմոսից (Սաղմ. 40։10) մեջբերած տողերից՝«Ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դեմ դարձավ» (Հովհ. 13։18), Առաքյալները հասկացան, որ իրենց սիրելի Ուսուցչին ինչ-որ վտանգ էր սպառնում։ Ի վերջո Հիսուս ողղակի ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն ինձ մատնելու է» (Մատթ. 26։21, Մարկ. 14։18, Հովհ. 13։21)։ Առաքյալներից յուրաքանչյուրի ներսում կասկած առաջացավ սեփական անձի անաղարտության վերաբերյալ։ Նրանք սկսեցին կասկածել իրենք իրենց և չգտնելով պատասխանը՝ նրանցից յուրաքանչյուրը սկսեց հարցնել Փրկչին. «Միթե ե՞ս եմ, Տե՛ր» (Մատթ. 26։22, Մարկ. 14։19)։ Հիսուս նույնպիսի խորհրդավորությամբ շարունակեց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու» (Մատթ. 26։23, Մարկ. 14։20)։ Ոմանք ասում են, թե Հուդան այնչափ հանդուգն էր, որ Վարդապետին չպատվեց, այլ Նրա հետ միաժամանակ պատառը թրջեց։ Քրիստոսի պատասխանն ավելի մեծ տարակուսանք գցեց առանց այն էլ շփոթված աշակերտների մեջ. նրանցից ոչ ոք ուշադրություն չէր դարձրել, թե պնակին առաջինը ձեռք երկարեցնողն ո՛վ էր։ Չսպասելով յուրայինների արձագանքին՝ Քրիստոս դարձյալ շարունակեց խոսքը և ասաց, որ Իր մահը մարդկության փրկության համար կատարվելիք և աստվածային կամքով նախասահմանված մի կետ է (հմմտ. Սաղմ. 21։17, Ես. 53, Դան. 9։26, Զաք. 12։9-14), հետևաբար այն խափանել հնարավոր չէ։ Մարդու որդին պետք է խաչվի ու մեռնի և կխաչվի ու կմեռնի, սակայն վա՛յ այն մարդուն, որ մատնիչն ու չարության գործիքը կդառնա և այդպիսի մի մեծ եղեռնագործության մեղքն իր վրա կառնի. ավելի լավ է, որ այդ մարդը աշխարհ եկած չլիներ, քան թե աշխարհ գալով իրեն այս ահավոր դատապարտությունը պատրաստեր (Մատթ. 26։24, Մարկ. 14։21, Ղուկ. 22։22)։ Հիսուսի այս և նախորդ խոսքը, պարզ է, ուղղված էին Իսկարիովտացու հասցեին, որն ամեն րոպե, ամեն վայրկյան կորցնում էր իր ընտրած քայլից ետ կանգնելու հնարավորությունը։ Սակայն Հուդան այս անգամ էլ անհողդողդ մնաց։ Պետրոս Առաքյալը նշան է անում Տիրոջ կողքին նստած [[Հովհաննես Առաքյալ|Հովհաննես]]ին, որն էլ փարվելով Վարդապետի կրծքին հարցնում է. «Տե՛ր, ո՞վ է» (Հովհ.13։23-25)։ Հիսուս, զիջելով սիրելի աշակերտի հարցին, պատասխանում է. «Նա է, որի համար ես այս պատառը կթաթախեմև կտամ իրեն»։ Եվ թաթախելով պատառը՝ տալիս է Իսկարիովտացի Հուդային (Հովհ. 13։26)։ Ըստ [[Սարգիս վրդ. Կունդ]]ի «Մեկնութիւն Աւետարանին Ղուկասու» աշխատության մեջ առաջ բերված մեկնության՝ պատառը, որ Հիսուս տվեց Հուդային, թաթախվել էր ոչ թե գինու (սա մինչև օրս բավականին վիճելի հարց է), այլ ջրի մեջ։ Դրա նպատակն էր ցույց տալ, որ Հուդան այլևս Աստծո շնորհից անմասն
Վերջացնելով ընթրիքը և տալով վերջին պատվիրանները՝ Վարդապետն աշակերտների հետ ելնում է վերնատնից և ուղղվում [[Գեթսեմանի պարտեզ]], ինչպես մարգարեն մարգարեացել էր. «Այն օրը նրա ոտքերը պիտի կանգնեն [[Ձիթենյաց լեռ]]ան վրա` Երուսաղեմի դիմաց, արևելյան կողմը. Ձիթենյաց լեռը պիտի պատռվի…» (Զաք. 14:4): Պետք չէ կարծել, թե Հիսուս վերնատնից դուրս ելավ` նպատակ ունենալով փախչել։ Ընդհակառակը, Նա գնաց մի տեղ, որ Հուդային քաջ հայտնի էր (Հովհ. 18։2) ։ Հասնելով Գեթսեմանի պարտեզ՝ Հիսուս պատվիրեց տասնմեկից առանձնացրած երեք աշակերտներին՝ Պողոսին, Հովհաննեսինև Հակոբոսին, աղոթել և ինքն էլ առանձնացավ աղոթքի (Մատթ. 26։36-39, Մարկ. 14։32-36, Ղուկ. 22։40-42)։
[[Ավետարան]]ը բնավ ոչինչ չի ասում, թե ի՛նչ արեց Հուդան վերնատնից դուրս գալուց հետո՝ մինչև Գեթսեմանի հասնելը։ Հուդայի և քահանայապետների վերջնական համաձայնությամբ դավաճանությունը պիտի գործադրվեր Զատկից հետո, ուստի խորհուրդը պիտի գաղտնի մնար, չհասներ Հիսուսի ականջին, որպեսզի Հիսուս խույս չտար։ Բացի այդ, ամեն ինչ պիտի արվեր անաղմուկ՝ ուխտավորների հեռանալուց հետո։ Սակայն Զատկական ընթրիքի ընթացքում տեղի ունեցած միջադեպը խախտեց այդ ծրագիրը։ Դավադրությունը գաղտնի չէր մնացել։ Հիսուս գիտեր և կարող էր Իրեն ազատել վտանգից, ինչի արդյունքում հօդս էին ցնդելու Հուդային խոստացած երեսուն արծաթները։ Ուստի Հուդան, դուրս գալով վերնատնից, շտապում է Կայիափայի
Հիսուսի տագնապի ժամերն անցել էին, աղոթքն ավարտվել էր, երբ Նա նկատեց ձերբակալության եկող խմբին և նրանց հետ Հուդային՝ Տասներկուսից մեկին (Մատթ. 26։47, Մարկ. 14։43, Ղուկ. 22։47, Հովհ. 18։2-3) ։ Հետաքրքիր է, որ համատես Ավետարանների բոլոր երեք հեղինակներն էլ Հուդայի վերաբերյալ տալիս են «Տասներկուսից մեկը» արտահայտությունը։ Բանն այն է, որ Հուդայի քայլը նրանց համար ինչ-որ անըմբռնելիև ծայրահեղ հրեշային արարք էր։ Հուդան իր գաղտնի ծրագրած մատնությունն այժմ բացահայտորեն իրագործում էր։ Նա եկել էր՝ իր հետ բերելով «բազում ամբոխ» (Մատթ. 26։47), որի նպատակն էր ձերբակալել
[[Պատկեր:Judaskissdetail.jpg|մինի|«Հուդայի համբույրը»]]
Մատնիչը նախապես որոշակի պայմանավորվածության էր եկել ամբոխի հետ.նա պիտի մոտենար և մտերմաբար համբուրեր Քրիստոսին, ինչն էլ պիտի նշան լիներ զորախմբի համար, թե ո՛վ է Քրիստոսը (Մատթ. 26։48, Մարկ. 14։44, Ղուկ. 22։47)։ Հուդան, կեղծավոր սիրալիրությամբ մոտենալով Տիրոջը, կանչում է. «Ողջո՜ւյն Վարդապե՛տ» (Մատթ. 26։49)։ Նա համբուրեց Քրիստոսին։ «Ընկե՛ր, սրա՞ համար դու եկար» (Մատթ. 26։50), - հարցնում է Քրիստոսը,- Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն» (Ղուկ. 22։48)։ Հուդան ոչինչ չի պատասխանում։ Հիսուս չի սպասում պատասխանին, մոտենում է զինվորներից, քահանաներից կազմված խմբին և բացահայտում, որ ինքն է Քրիստոսը։ Երբ Հիսուս երկրորդ անգամ է կրկնում, որ ինքն է Նազովրեցի Հիսուսը (Հովհ. 18։4-9), զինվորները ձերբակալում են Նրան (Մատթ. 26։50, Մարկ. 14։46)։
Տող 54.
Մատնությունից հետո մինչև Հուդայի հուսահատությունն (Մատթ. 27։3-10) ընկած միջոցում մատնիչի մասին տեղեկություններ Ավետարանը չի տալիս։
Հուսահատության դրվագին [[Մատթեոս Ավետարանիչ]]ն անդրադարձել է Հիսուսին Կայիափա քահանայապետի մոտից Պիղատոսի պալատ (Մատթ. 27։1-2) տանելու միջոցին։ Սակայն Մատթեոսը սա, ըստ երևույթին, պատմում է որպես միջանկյալ պատմություն։ Այս եզրակացությունն առաջ է գալիս այն ենթադրությունից, որ քանի դեռ Փրկիչը վերջնականապես չէր խաչվել, դժվար թե Հուդայի ներսում արթնանար խղճի զգացումը։ Այն վերջնական և վճռական պիտի լիներ միայն Փրկչի՝ [[խաչ]] բարձրանալուց
Հուդան չէր սպասում Քրիստոսի մահավճռին կամ էլ կուրացած արծաթասիրությամբ՝ չէր մտածում սեփական արարքի հետևանքների մասին։ Երբ Ուսուցիչը դատապարտվեց, նրա մեջ արթնացավ խիղճը. նա արդեն բավարարվել էր արծաթին տիրելու գաղափարով, սակայն երբ նրա առաջ ծառացավ իր արարքի ամբողջ սարսափը, նա զղջաց։ Անհրաժեշտ է նշել, որ Հուդայի զղջումը, ի դժբախտություն իրեն, միակցված էր հուսահատության, այլ ոչ Աստծո բարերար ներողամտության հույսի հետ։ Այդ զղջումը միայն խղճի՝ անտանելիորեն այրող խայթն էր՝ առանց ետադարձ ճանապարհի հույսի, ինչի համար էլ այն անօգուտ էր ու անպտուղ։ Որպես խղճի ձայնը մի փոքր ճնշելու փորձ՝ մատնիչը քահանայապետներին վերադարձրեց երեսուն արծաթը (Մատթ. 27։3)։ Հուդան փորձում է սեփական ուժերով շտկել ամեն ինչ. նա վերադարձնում է արծաթը և խոստովանում. «Մեղանչեցի, որովհետև արդար արյուն մատնեցի» (Մատթ. 27։4)։ Այս խոստովանությունն, ըստ [[Հովհան Ոսկեբերան]]ի, է՛լ ավելի է ծանրացնում Հուդայի, որովհետև նա չզղջաց կամ էլ զղջաց, բայց ուշ։ Քահանայապետի պատասխանն է լինում. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես» (Մատթ.27։4)։ Այդ ժամանակ հուսաբեկված Հուդան դուրս է բերում երեսուն արծաթը և նետում Տաճարի մեջ, որից հետո հեռանում և կախում է իրեն (Մատթ. 27։5)։
[[Տաճար]]ում նետած դրամները քահանայապետները անհնար համարեցին «ընդունել գանձանակի մեջ», քանի որ «արյան գին» էին (Մատթ. 27։6)։ Հնարավոր է նաև նրանք այս պարագայում հիմնվեցին Օրենքի վրա (Բ Օրենք 23։18)։ Այս դեպքում նրանք ևս մեկ անգամ ցուցաբերեցին ծայրահեղ հակակրական և չար վերաբերմունք Հիսուս Քրիստոսի հանդեպ, ինչպես այն ժամանակ, երբ մատնությունը գնահատեցին ստրուկի արժեքով։ Նրանք [[Գեհեն]]ի ձորում գնեցին Ակեղդամայի արտը, որը նախկինում բրուտի արտ էր, իսկ այժմ վերածեցին օտարների համար գերեզմանոցի։ Բրուտի արտին դրանից հետո տրվեց Ակեղդամա անվանումը (Մատթ. 27։7-8, Գործք 1։19) ։ Ավետարանն ասում է, թե սրանով կատարվեց [[Երեմիա Մարգարե|Երեմիա]]յի մարգարեությունը. «Եվ առան երեսուն կտոր արծաթը` վաճառվածի գինը, որ նշանակվել էր իսրայելացիներից,և այն տվեցին բրուտի ագարակի համար, ինչպես Տերը ինձ հրամայել էր» (Մատթ. 27։9-10/այս մարգարեությունն իրականում [[Զաքարիա մարգարե]]ինն է (Զաք. 11։13))։
|