«Հորիզոն (թերթ, Թիֆլիս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (22), ։ → ։ (10), ՝ → ՝ (2), → (32), ), → ), (2), ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հորիզոն (օրաթերթ)''', հասարակական-քաղաքական, տնտեսական և գրական օրաթերթ։ [[ՀՀԴ]] հրատարակություն։ Հրատարակվել է [[1909]]-[[1918|18]]-ին, [[Թիֆլիս]]ում։ Խմբագիր-հրատարակիչներ՝ Բ. Նուրալյան, Ա. Սահակյան, [[Լեո]] (Ա. Բաբախանյան), [[Հովհաննես Թումանյան]], [[Նիկոլ Աղբալյան]], Ա. Ջամալյան, Ս. Գրուզինյան (Վրացյան), Մ. Վարանդյան, Վ. Նավասարդյան։ Պարբերաբար նյութեր է տպագրել [[Կովկաս]]ի, [[Ռուսաստան]]ի և այլ [[հայ]]աբնակ վայրերի սոցիալ-տնտեսական վիճակի, մշակութային կյանքի վերաբերյալ։ Մեծ տեղ է հատկացրել հայ ազգային խնդիրներին, առանձնապես՝ [[Հայկական հարց]]ին։ 1912-14-ին, Հայկական հարցի վերաբացման ժամանակ, Հորիզոն օրաթերթը անդրադարձել է մեծ տերությունների դիրքորոշմանը հայկական բարենորոգումների խնդրում, հայ ազգային շրջանների մասնակցությանը բարենորոգումների ծրագրի մշակմանը, լուսաբանել [[Կ. Պոլիս|Կ. Պոլսի]] դեսպանաժողովի ([[1913]]-ի հուլիս) ընթացքը, արժեքավորել [[1914]]-ի ռուս-թուրքական համաձայնագրի նշանակությունը ևն։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի նախօրեին [[Արևմտյան Հայաստան]]ի ինքնավարության միակ իրական երաշխիք է համարել [[Ռուսական կայսրություն]]ը, պատերազմի տարիներին պաշտպանել նրա քաղաքականությունը, հայ կամավորական շարժումը։ Չի ընդունել [[1917]]-ի [[Հոկտեմբերյան հեղափոխություն]]ը, հանդես է եկել [[Այսրկովկաս]]ում խորհրդային իշխանության հաստատման դեմ։
 
1914-15-ին լույս է տեսել Հորիզոնի գրակա-գեղարվեստական պատկերազարդ հավելված։