«Հոգևոր ասպետական միաբանություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (18), ՝ → ՝ , → (19), ), → ), , ( → ( (5), : → ։ (8) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հոգևոր ասպետական միաբանություններ''', ասպետների ռազմա-վանական կազմակերպություններ [[Արևմտյան Եվրոպա]]յում։ Ստեղծվել են XII—XIII դդ. [[խաչակրաց արշավանքներ]]ի ժամանակ, [[Կաթոլիկություն|կաթոլիկ եկեղեցու]] ղեկավարությամբ՝ արևելքում խաչակիրների տիրույթները պաշտպանելու և ընդլայնելու նպատակով, ինչպես նաև «անհավատների» ([[մահմեդականներ]], [[հեթանոսներ]]) դեմ պայքարի պատրվակով [[Եվրոպա]]յում նոր հողեր նվաճելու համար։ Հոգևոր ասպետական միաբանություններից էին «հյուրընկալների», «տաճարականների», Տետոնական միաբանությունները և այլն։ Միաբանության անդամները որպես վանականներ ուխտում էին լինել հնազանդ, ժուժկալ, որպես ֆեոդալ-ասպետներ կրում էին զենք, մասնակցում զավթողական արշավանքների և այլն։ Հոգևոր ասպետական միաբանությունների կառուցվածքը հիերարխիկ էր.
 
== Միաբանության լիազորությունները ==
Միաբանությունը գլխավորում էր ցմահ ընտրված և պապից հաստատված մեծ մագիստրոսը։ Նրան էին ենթարկվում «[[պրովինցիա]]ների» (միաբանության տեղական ստորաբաժանումներ) պետերը, մարշալները (ֆինանսներ վարողներ), կոմանդորները (ամրոցների, դղյակների պարետներ) են։ Պարգևների, զավթումների, վաշխառուական և առետրական գործարքների միջոցով միաբանությունները ձեռք էին բերում մեծ հարստություններ, դառնում խոշոր հողատերեր և հասնում տնտեսական ու քաղաքական հզորության։ Եվրոպական պետություններում կենտրոնացված իշխանության ամրապնդման հետևանքով հոգևոր ասպետական միաբանությունները կորցրեցին իրենց նշանակությունը, թեպետ նրանցից մի քանիսը (օրինակ, Տետոնական, «հյուընկալների») գոյատևում են ցայսօր։
 
{{ՀՍՀ}}