«Հեկատա (աստվածուհի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (23), ՝ → ՝ (5), → (28), ), → ), (2), ( → ( (5), : → ։ (11) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (7) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Hecate Chiaramonti Inv1922.jpg|մինի|աջից|Հեկատա աստվածուհի]]
'''Հեկատա (աստվածուհի)''', Հեկատե, անդրերկրյա աստվածուհի հին հունական դիցաբանության մեջ։ Համարվել է տիտանոս [[Պերսևս]]ի և տիտանուհի [[Աստերիա]]յի, հաճախ՝ նաև [[Զևս]]ի և [[Հերա]]յի (Աիդայի կամ Դեմետրայի) դուստրը։ Պաշտամունքը [[Հունաստան]] Է ներմուծվել [[Փոքր Ասիա]]յից։ Հնագույն առասպելների համաձայն, Հեկատան հոգացել Է մարդկանց բարեկեցությունը, հովանավորել նորածիններին, նավագնացներին, որսորդներին, ձկնորսներին, երկրագործներին, անասնապահներին, իմաստություն պարգևել ժողովներում ու դատարաններում, հաղթանակ՝ մրցություններում ու պատերազմներում։ Հեկատայի «Եռակերպարանք» մականունը սկզբում խորհրդանշել Է լուսնի երեք փուլերը (այդ պատճառով երբեմն նույնացվել Է [[Սելենե]] աստվածուհուն), իսկ հետագայում՝ երկրի, երկնքի և ծովերի վրա նրա տիրակալությունը։ Մեր թվարկությունից առաջ 5-րդ դարից հետո Հեկետան փոխվել Է չար դևերի, ուրվականների, խավարի, գիշերային մղձավանջերի (խիպիլիկներ), անդրշիրիմյան ստվերների, անեծքի ու կախարդանքի աստվածուհու՝ նմանվելով [[Պերսեթոնա]]յին։ Հեկատան նմանության որոշ գծեր (գազանների, սողունների տիրուհի) ունի նաև [[Արտեմիս]]ի հետ։ Նրա սրբազան կենդանին համարվել Է շունը։ Հեկատայի գլխավոր սրբատեղին կառուցվել Է [[Եգինե]]ում, որտեղ նրա պատվին կատարվել են խորհրդավոր ծեսեր։ Դժբախտություններից խուսափելու համար հին հույները Հեկատայի անդրին զետեղել են ճանապարհների խաչմերուկներում, դարպասների մոտ, տներում։ Հեկատան սովորաբար պատկերվել Է եռակերպարանք և բարձրահասակ կանացի տեսքով՝ ջահը ձեռքին։
{{ՀՍՀ}}