«Հելլսինգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (151), → (5) oգտվելով ԱՎԲ
չ →‎Սյուժե: clean up, փոխարինվեց: ը ։ → ը։ oգտվելով ԱՎԲ
Տող 43.
Հիմա կազմակերպությունը ղեկավարում է սըր Ինտեգրա Ֆեյրբրուք Ուինգեյթս Հելլսինգը, ով ստանձնել է այդ պաշտոնը հոր մահից հետո, երբ դեռ երեխա էր։ Կյանքի վերջին վայրկյաններին Ինտեգրան հոր կողքին էր ու նրա մահվան ականատեսն էր։ Դա երբեմնի միամիտ ու ամաչկոտ աղջկանից հզոր, մահացու ուժեղ անհատականություն է կերտում։ Բայց նա նաև լավ պաշտպանություն ունի. Հելլսինգին հավատարիմ սեղանապետ ու նախկին «աղբահավաք» Ուոլտեր C. Դորնեզը և Ալուքարդը` շատ ուժեղ վամպիր, ում հավատարմությունը պատմությունը սկսվելուց հարյուր տարի առաջ մարտում շահել է Վան Հելսինգը։ Նրանց շարքերը մանգայի ընթացքում համալրում է ոստիկանության նախկին սպա Վիկտորիա Սերասը, ում Ալուքարդը հենց առաջին գլխում անշրջահայացորեն վամպիրի է վերածում։ Նա ներառված է պատմության մեջ հիմնականում հումորի ու սիրունության համար, որպես վամպիրների հին ու ազնիվ ցեղում նորեկ, ով փորձում է հարմարվել նոր կյանքին։
 
Քանի որ չմահացածների հետ կապված պատահարների մասշտաբներն ու հաճախությունը կտրուկ աճում են ինչպես [[Անգլիա]]յում, այնպես էլ ամբողջ աշխարհում, սըր Ինտեգրան բացահայտում է, որ Միլենիում նացիստական խմբի մնացորդները դեռ կենդանի են ու վամպիրների բանակի միջոցով պլանավորում են վերակենդանացնել Երրորդ Ռեյխը ։Ռեյխը։
 
Միլենիումը, Հելսինգը ու Վատիկանի 13-րդ` Իսկարիոտ, ստորաբաժանումը Լոնդոնում ներքաշվում են եռակողմ պատերազմի մեջ, որի ընթացքում բացահայտվում է Միլենիումի իսկական մոտիվացիաները. ոչնչացնել Ալուքարդին, վերջ տալով [[Երկրորդ Համաշխարհային Պատերազմ]]ի ժամանակ սկիզբ առած թշնամությանը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հելլսինգ» էջից