«Համերգային ֆլեյտա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի (7), |right → |աջից (6) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: : → ։ (8) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
[[Պատկեր:Flute.jpg|մինի|աջից|380px|Համերգային ֆլեյտա]]
 
'''Համերգային ֆլեյտա''' ({{lang-en|Western concert flute}}, {{lang-fr|Flûte traversière}}, {{lang-de|Querflöte}}), փողային [[երաժշտական գործիք]], որը պատկանում է փայտյա փողայինների [[ֆլեյտա]]ների ընտանիքին։ Ֆլեյտան երկար, բարակ խողովակ ունեցող գործիք է, որից երաժիշտը կարողանում է ձայներ արտադրել շնչի վիբրացիայի շնորհիվ։ Ի տարբերություն այլ փողայինների, ֆլեյտան ունի ոչ թե լեզվակ, այլ փոքրիկ բերանիկ։ Ժամանակակից ֆլեյտաները հիմնականում պատրաստվում են մետաղից՝ [[նիկել]], [[ոսկի]], [[արծաթ]], [[պլատին]]:։ Լինում են նաև ապակյա կամ փայտյա ֆլեյտաներ։
Ֆլեյտահարը նվագելու ժամանակ գործիքը պահում է աջ կողմում ՝ հորիզոնական ուղղությամբ։
 
Տող 25.
== Առաջացումը ==
 
Առաջին անգամ համերգային ֆլեյտային նմանվող գործիքի հանդիպել են [[Չինաստան]]ում մոտ [[11-րդ դար]]ում:ում։ Այնուհետև կարելի է այսպիսի գործիքի նկարագրության հանդիպել նաև եվրոպական երկրներում։ Գոյություն ուներ «գերմանական ֆլեյտա» անունով գործիք։ Իհարկե, սկզբանական շրջանում օգտագործված համերգային ֆլեյտաները իրենց տեսքով և նվագելու ձևով փոքր-ինչ տարբերվում էին ժամանակակից ֆլեյտաներից։
 
=== Միջնադար (1000-1400 թվականներ)===
 
Միջնադարում՝ 11-13-րդ դարերում ֆլեյտան [[Ասիա]]յից ժամանեց [[Եվրոպա]]:։ Սկզբնական շրջանում նրան այդքան էլ կարևորություն չէր տրվում և այն հիմնականում օգտագործվում էր [[վիոլա]] գործիքի նվագակցությամբ։ Այս դարերում Եվրոպայում ավելի շատ տարածված էր բլոկֆլեյտան՝ և՛ թագավորական պալատներում և՛ ընդհանրապես։
Առաջին անգամ պաշտոնապես համերգային ֆլեյտայի անունը նշմարվել է 1285 թվականին միջնադարյան երաժիշտ Ադենե լը Ռուայի կողմից։ Նա թվում է այս ֆլեյտան իր նվագած գործիքների շարքում։
 
=== Վերածնունդ (1400-1600)===
 
1400-ական թվականներին ֆլեյտան լայն տարածում է գտնում զինվորական նվագախմբերի շնորհիվ։ Առաջինը շվեյցարական բանակն է այս գործիքը ընդգրկում զինվորական նվագախմբի կազմ, այնուհետև այն նաև տարածում է գտնում այլ երկրներում՝ [[Ֆրանսիա]],[[Անգլիա]],[[Գերմանիա]]:։
16-րդ դարում համերգային ֆլեյտան ընդգրկվում է նաև թատերական պիեսների նվագախմբերի կազմում կատարելով հիմնականում սոլո պարտիաներ։
 
Տող 43.
16-րդ և 17-րդ դարերում գոյություն ունեին տարբեր չափսերի և տարբեր կառուցվածքներ ունեցող ֆլեյտաներ։ Բարոկո համերգային ֆլեյտաները փայտից էին և ունեին շատ ավելի նուրբ և քնքուշ հնչուղություն։ Հիմնականում այս ֆլեյտաները կազմված էին մեկ մասից և մետաղային ոչ մի մաս չունեին։ Բայց հենց այս ժամանակաշրջնում է, որ համերգային ֆլեյտան փոխվում է։ Մեկի փոխարեն արդեն կային մի քանի (3-4) իրար կցվող մասեր։ Առաջացավ բերանիկը, որի շնորհիվ նվագը ավելի հեշտացավ։ Համերգային ֆլեյտա պատրաստողները սկսեցին այս գործիքին տալ ավելի վառ և ցայտուն հնչողություն։ Գործիքը ստացավ իտալերեն traverso անվանումը։
Այս ժամանակահատվածի կոմպոզիտորները՝ [[Յոհան Սեբաստիան Բախ]], [[Գեորգ Տելեման]], [[Գեորգ Ֆրիդրիխ Հենդել]], [[Անտոնիո Վիվալդի]]և այլոք, սկսեցին մեծ կարևորություն տալ այս գործիքին, գրելով ինչպես նվագախմբային, այնպես նաև բազմաթիվ սոլո ստեղծագործություններ և կոնցերտներ համերգային ֆլեյտայի համար։
1707 թվականին ֆրանսիացի [[Ժաք Մարտին Հոթեթեր]]ը, ով առաջինը եղավ որ կտրեց ֆլեյտան երեք մասի, գրում է համերգային ֆլեյտայի մասին մի գիրք՝ "Համերգային ֆլեյտայի տեխնիկան" :։
 
=== Դասական դարաշրջան (1760-1820) ===
Տող 52.
[[Պատկեր:Flute player.jpg|մինի|աջից|240px|Ֆլեյտահարուհի]]
 
Համերգային ֆլեյտան իր կարևորության գագաթնակետին հասավ 19-րդ դարի առաջին կեսին՝ ռոմանտիկ երաժշտության ժամանակաշրջանում։ Ի հայտ եկան բազմաթիվ ֆլեյտահարներ որոնք սկսեցին հանդս գալ որպես սոլո երաժիշտներ։ Առաջին վիրտուոզ ֆլեյտահարներից է [[Ֆրիդրիխ Դյուլոն]]ը:ը։ Ֆլեյտայի արագ զարգացմանը և ֆլեյտահարների թվի կտրուկ աճմանը շատ նպաստեց բոեմյան ֆլեյտայի տեխնիկայի ստեղծումը։
Այս ժամանակաշրջանում համերգային ֆլեյտան հիմնականում հայտնի էր Եվրոպայում։
Ֆլեյտան իր հնչողությամբ գրավել է բազմաթիվ կոմպոզիտորների որոնք արդեն 19-րդ դարի վերջում այս գործքին նվիրում էին սոլո ստեղծավորգություններ՝ առանց որևէ նվագակցությամբ։ Այս կոմպոզիտորներից մեկը ֆրանսիացի [[Կլոդ Դեբյուսի]]ն է։ Դեբյուսին գրել է նաև սոնատ ֆլեյտայի, [[ալտ]]ի և [[տավիղ]]ի համար։
Տող 63.
 
19-րդ դարի սկզբին ֆլեյտան ենթարկվում է մի քանի կարևոր փոփոխությունների։ Այն սկսում է պատրաստվել մետաղից և 1830-ական թվականների գործածության մեջ է մտնում նվագի նոր տեխնիկա՝ բոեմյան տեխնիկան։ Այս նվագի նոր ձևը առաջարկել է գերմանացի վիրտուզ ֆլեյտահար Թեոբալդ Բոեմը։ Նծագը հին նվագից շատ է տարբերվում և շատ ավելի բարդ։ Բոլոր նվագախմբերի ֆլեյտահարները ընդունեցին այս ձևը։ Փոխվում է նաև ֆլեյտայի չափսը։ Նոր ֆլեյտաները ավելի մեծ և ծանր էին։ Այս ամենով հանդերձ նոր համերգային ֆլեյտաների հնչողությունը ավելի բարձր և սուր էր և դրա պատճառով շատ ֆլեյտահարներ իրենց հավանությունը չտվեցին այս նոր սիստեմին։ Սիստեմը ամբողջովին գործածության մեջ մտավ բավականին ուշ։
Պրոֆեսինալ երաժշտության բնագավառում ֆլեյտայի հեշտ սիստեմը վերացավ 19-րդ դարի վերջերին։ Այն դեռ շարունակում էր գոյություն ունենալ սիրողական նվագախմբերում մինչև 1930-ական թվականները։ Այսօր հին սիստեմի ֆլեյտաները օգտագործվում են միայն ժողովրդական երաժշտություններում՝ [[Իռլանդիա]], [[Կուբա]]:։
 
== Օգտագործումը նվագախմբում ==
 
Նվագախմբում պարտադիր օգտագործում է երկու ֆլեյտա։ Տարբեր ստեղծագործություններում կարող են հանդիպել նաև պիկոլո ֆլեյտան կամ ալտֆլեյտան։ Այս երկու գործիքների ավելացման դեպքում ֆելյտահարը կարող է լինել երկու ֆլեյտաներ նվագողներից որևէ մեկը, որը նվագում է նաև [[պիկոլո]]ֆլեյտա կամ [[ալտֆլեյտա]]:։ Բայց լինում են նաև դեպքեր երբ կոմպոզիտորը պահանջում է որպեսզի երկու ֆլեյտաների հետ մեկտեղ նվագի նաև պիկոլոն (շատ հազվադեպ ալտֆլեյտան)։ Այս դեպքում երկու ֆլեյտահաերներին ավելանում է ևս մեկ ֆլեյտահար, որը և կկատարի պիկոլոյի պարտիան։
Նվագախմբում համերգային ֆլեյտայի պարտիան շատ կարևոր է և հիմնականում սոլո է։ Իսկ մնացած դեպքերում այն կրկնապատկում է [[ջութակ]]ներին կամ այլ փողայինների, այն ավելի հնչեղ դարձնելու նպատակով։