«Կործանիչ ավիացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (5), ։ → ։ (7), ՝ → ՝ (2), → (13), ( → ( (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կործանիչ ավիացիա''', ռազմաօդային ուժերի ռազմաճակատային ավիացիայի տեսակ, ԽՍՀՄ-ում նաև հակաօդային պաշտպանության զորատեսակ։ Նախատեսված է հակառակորդի ինքնաթիռների և անօդաչու միջոցների ոչնչացման համար՝ օդում գերիշխանություն նվաճելու, զորքերն ու թիկունքի օբյեկտները պաշտպանելու, ավիացիայի այլ տեսակների մարտական գործողություններն ապահովելու նպատակով։ Կարող է օգտագործվել նաև վերգետնյա (ծովային) օբյեկտներ խոցելու և օդային հետախուզության համար։ Արդի կործանիչ ավիացիան զինված է ռեակտիվ գերձայնային ինքնաթիռներով։ Կործանիչ ավիացիայի հիմնական զենքը կառավարվող հրթիռներն ու արագաձիգ թնդանոթներն են։ Կործանիչ ավիացիան ստեղծվել է առաջին համաշխարհային պատերազմի ([[1914]]-[[1918|18]]) ժամանակ, երբ ռմբակոծիչների և հետախույզ ինքնաթիռների դեմ պայքարելու համար սկսեցին կառուցել փոքր չափերի հատուկ ինքնաթիռ-կործանիչներ՝ զինված գնդացիրներով։ Մեծ դեր է խաղացել հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմում։
 
{{ՀՍՀ}}