«Կինոթատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: մ →  մ , , → , (53), ։ → ։ (15), ՝ → ՝ (9), → (76), ), → ), (3), )։ → )։ (7), ( → ( (13) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (23),   → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
'''Կինոթատրոն''', հասարակական շենք՝ կինոցուցադրման համար։ Կինոթատրոնի շենքը [[Երևան]]ի «Մոսկվա» ամառային կինոթատրոնը (1968, [[ճարտարապետ]]ներ՝ Ս. Կնաեղցյան, Թ. Գեորգյան) Երևանի «Ռոսիա» կինոթատրոնի մեծ դահլիճի [[ինտերիեր]]ը (1974, ճարտարապետներ՝ Ա. Թարխանյան, Հ.Պողոսյան, Ս. Խաչիկյան) հիմնականում բաղկացած է որոշակի թեքություն ունեցող դահլիճից, [[ճեմասրահ]]ից և օժանդակ սենյակներից։ Դահլիճի հանդիպակաց պատերից մեկին էկրանն է (մինչև 30  մ լայնությամբ), իսկ մյուսի ետևում՝ համապատասխանորեն սարքավորված կինոցուցադրման խցիկը։ Առաջին կինոթատրոնները կառուցվել են 1900-ական թվականի վերջերին՝ գրեթե կրկնելով [[թատերական շենքեր]]ի հատակագծային լուծումները (Նոլենդորֆպլացի վրա, Բեռլին, 1910, ճարտարապետ Օ. Կաուֆման, «խուդոժեստվեննի», [[Մոսկվա]], 1910-ական թթ., ճարտ. Ֆ. Օ. Շեխտել և այլն)։ 1920-ական թթ. կազմավորվել է կինոթատրոնի ճարտարապետությունը՝ հատակագծային, տարածական, տեխնոլոգիական ուրույն լուծումներով, ֆունկցիոնալ պրոցեսի կազմակերպվածությամբ, դահլիճի տեսանելիության և լսելիության բարձր հատկանիշներով («Հոկտեմբեր», [[Լենինական]], 1927, ճարտարապետ Ղ. Մարկիսյան, «ուդարնիկ», Մոսկվա, 1928—31, ճարտարապետ Բ. Իոֆան, «Ունիվերսում», Բեռլին, 1928, ճարտարապետ է. Մենդելզոն)։ Տարածում են գտել նաև բնակելի և հասարակական շենքերի առանձին հարկերում ներկառուցված կինոթատրոնները։ 1930-ական թթ. կինոթատրոնի նախագծման տնտեսական ու ճարտարապետական խնդիրների ուսումնասիրությունը հանգեցրել է բազմադահլիճ կինոթատրոնի գաղափարին ([[Չելյաբինսկ]]ում [[Պուշկինի անվան երկդահլիճ]], 1936, ճարտ. Ցու. Կորֆիլդ, Երևանում, «Մոսկվա», երկդահլիճ, 1937, ճարտարապետներ՝ Տ. Երկանյան, Գ. Քոչար, Լենինգրադում «Մոսկվա», եռադահլիճ, 1939, ճարտ. Լ. Ւփդեկել)։ Կինոթատրոնի շինարարության զարգացման ասպարեզում մեծ նշանակություն է ունեցել տիպային նախագծերի ստեղծումը (1930-ական թթ.), որը լայնորեն տարածվել է 1960-ական թթ. (300—1000-տեղանոց դահլիճներ)։ Նույն տարիներին կառուցվել են 2500—4000 տեղով կինո-համերգային դահլիճներ, որոնց տեխնիակական սարքավորումներն ու լսելիության պայմանները հնարավորություն են տալիս իրականացնել նաև համերգային ծրագրեր ([[Լենինգրադ]]ի «Հոկտեմբերյան» դահլիճը, 4000 տեղ, Մոսկվայի «Ռոսիա» հյուրանոցի կենտրոնական համերգային դահլիճը, 3000 տեղ)։ Նախախորհրդային Հայաստանում կինոթատրոնի հատուկ շենք կառուցվել է միայն Ալեքսանդրապոլում («էրատո»), մյուս քաղաքներում գործել են այդ նպատակին հարմարեցված դահլիճներ։ Խորհրդային շրջանում կինոթատրոնի շինարարությունը Հայաստանում սկսվել է 1926-ից (Լենինական)։ 1931—1932-ին կինոթատրոններ են նախագծել Կ. Հալաբյանը, Գ. Քոչարը և ուրիշներ։ 1934-ին [[Կիրովական]]ում կառուցվել է «Երևան», 1937-ին Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնները։ կինոթատրոնի շինարարությանը մեծապես նպաստել են մեկ և երկդահլիճ կինոթատրոնի տիպային նախագծերի մշակումն ու թողարկումը (ճարտ. Լ. Բաբայան և ուրիշներ)։ 1976-ին Երևանում կառուցված եռադահլիճ «Ռոսիա» կինոթատրոն (մոտ 3000 տեղ, ճարտարապետներ՝ Ա. Թարխանյան, Հ. Պողոսյան, Մ. խաչիկյան) ՍՍՀՄ խոշոր կինոթատրոններից է։
 
{{commons|Cinemas}}