'''Կարլ IV''' (1316—1378), [[կայսր]] և գերմանական թագավոր 1347-ից, չեխական թագավոր (Կարել I) 1346-ից։ Լյուքսեմբուրգների դինաստիայից։ [[Չեխիա]]յում վարել է թագավորական իշխանությունն ամրապնդելու, չեխական մագնատների իրավունքները սահմանափակելու, արհեստները, առևտուրը զարգացնելու քաղաքականություն։ Նրա օրոք մեծացավ [[Պրագա]]յի դերը, ուր 1348-ին հիմնադրվեց համալսարան, 1344-ին հաստատվեց արքեպիսկոպոսություն, որը նպաստեց [[Չեխիա]]յի եկեղեցու ինքնուրույնության ամրապնդմանը։ Կարլ IV-ի կայսերական քաղաքականությունը, որը Ոսկե բուլլայով (տես Ոսկե բուլա 1356) ընդլայնում էր կուրֆյուրստների արտոնությունները, քաղաքականապես ապակենտրոնացնում էր [[Գերմանիա]]ն։