«Կաթարներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (14), → (14), ), → ), (2), ( → ( (4), : → ։ (7) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կաթարներ''' ({{lang-gr|Καθαρών}} — մաքուր), [[11—13 դդ.]] [[Եվրոպա]]յում (գլխավորապես [[Իտալիա]]յում, [[Ֆլանդրիա]]յում, Հարավային [[Ֆրանսիա]]յում) տարածված [[աղանդ]]ավորներ։ Պաշտոնական եկեղեցու դեմ մղած իրենց պայքարով տարերայնորեն արտահայտել են զարգացող քաղաքների հակաֆեոդալական բողոքը։ Կաթարների դավանաբանության հիմքում դրված էր մանիքեության «չարի և բարու» հակադրության սկզբունքը, որը փոխանցվել էր պավլիկյանների և բոգոմիլների միջոցով։ Կաթարները, մերժելով երկրային կյանքը (ամուսնություն, մսեղեն կերակուր և այլն), քարոզում էին մասնավոր սեփականության, [[կաթոլիկ]]ական նվիրապետության, պատկերապաշտության վերացում, ծայրահեղ ճգնակեցություն։ Կաթարները ստեղծեցին իրենց [[եկեղեցի]]ն, բացեցին [[դպրոց]]ներ, [[1167]] թ․-ին [[Թուլուզ]]ում գումարեցին ընդհանուր ժողով, որոշ քաղաքներում գրավեցին իշխանությունը։ Կաթարների դեմ մղված կատաղի պայքարի և [[13-րդ դ․]] քաղաքային բնակչության շերտավորման (արհեստավորա-պլեբեյական զանգվածներից բյուրգերության անջատման) հետևանքով, նույն դարի վերջին Կաթարները վերացան։ Կաթարների ուսմունքը փոխանցվեց ալբիգոյցիներին։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կաթարներ» էջից