«Լևոն Դ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (8), ։ → ։ (9), ՝ → ՝ (7), → (23), ), → ), , ( → ( oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 15.
}}
 
'''Լևոն Դ''' (ծն. թ. անհայտ– 18.11.1307), [[Կիլիկիա]]յի Հայոց թագավոր [[1305]]–ից։ Հաջորդել է հորեղբորը՝ [[Հեթում Բ]] թագավորին։ Կամենալով դիմագրավել մահմեդական պետությունների սպառնալիքները՝ Լևոնը նոր պատվիրակություն է ուղարկել Արևմուտք՝ օգնական ուժեր խնդրելու նպատակով։ Սակայն Կղեմեոս V պապը արևմտա–եվրոպական պետությունների օգնության փոխարեն պահանջեց, որպեսզի [[ՀԱԵ|Հայոց եկեղեցին]] ընդունի կաթոլիկություն և պապի գերիշխանությունը։ Հեթում «թագավորահոր» հորդորով Լևոնը [[1307]]–ին մայրաքաղաք Սսի Սուրբ Սոֆիա մայր տաճարում հրավիրեց ժողով և քննեց կաթոլիկ եկեղեցուն միանալու հարցը։ Թեպետ արքունի ճնշմամբ ժողովն ընդունեց պապի առաջարկը, սակայն ժողովուրդը մերժեց և պայքար ծավալեց լատինասեր հոսանքի՝ ունիթորների դեմ։ Լևոնի վարած քաղաքականության հետևանքով բեկվեց երկրի հասարակական–քաղաքական միասնությունը, Կիլիկիայի պետության հանդեպ սրվեց շրջակա մահմեդական պետությունների թշնամանքը, որոնք Լևոնի արարքը դիտում էին [[խաչակիրներ]]ին Արևելք հրավիրելու նոր փորձ։ Թաթարական զորավար Փիլարղուն, որը համարվում էր Կիլիկիայի պետության զինակիցը և իր ջոկատով գտնվում էր [[Անարզաբա]] քաղաքում, ռազմական կարևոր խորհրդակցության պատրվակով Լևոնին հրավիրում է իր մոտ և նենգորեն սպանում նրան՝ 40 հայ իշխանների հետ։ Այդ ոճրագործության բոթը լսելով՝ Հեթումի եղբայրներ Օշինն ու Ալինախը հայկական զորքով շրջապատեցին և ոչնչացրին Փիլարղուին՝ իր ջոկատով հանդերձ, փաստորեն վերջ դնելով հայ–մոնղոլական զինակցությանը։
 
{{Հայոց արքաներ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լևոն_Դ» էջից