«Բադալ Մուրադյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բադալ Հմայակի Մուրադյան''' [ծնվել է հունվարի 8, 1915 թվական, գյուղ` Չիբուխչի (այժմ՝ Վարդանաշե...»:
 
Տող 1.
'''Բադալ Հմայակի Մուրադյան''' [ծնվել է [[հունվարի 8]], [[1915]] թվական, գյուղ` [[Չիբուխչի]] (այժմ՝ [[Վարդանաշեն]], [[ՀՍՍՀ]] [[Հոկտեմբերյան]]ի շրջանում)], խորհրդային կուսակցական և պետական աշխատող։ [[ՍՄԿԿ]] անդամ [[1951]] թվականից։ Ավարտել է [[Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ]]ը։ [[1949]]—[[1955]] թվականներին աշխատել է [[Երևանի Կիրովի անվան քիմիական գործարան]]ում (հերթափոխի պետ, բաժանմունքի պետ, արտադրամասի պետ, կուսակցական կոմիտեի առաջին քարտուղար)։ [[1955]] թվականի դեկտեմբերից՝ ՀԿԿ Երևանի [[Լենինյան շրջկոմ]]ի առաջին քարտուղար։ [[1957]]—[[1961]] թվականներին եղել է Կիրովի անվան գործարանի տնօրենը, [[1961]]—[[1966]] թվականներին՝ ՀԿԿ [[Երևան]]ի քաղկոմի առաջին քարտուղարը։ [[1966]]—[[1972]] թվականին Մուրադյանն [[ՀՍՍՀ]] նախարարների խորհրդի նախագահն Էր, [[1976]]—[[1981]] թվականներին 4 «Նաիրիտ» գիտա-արտադրական միավորման գլխավոր տնօրենը։ [[1981]] թվականից [[ՀՍՍՀ]] պետպլանի նախագահի տեղակալն Է։ Եղել է ՍՄԿԿ կենտկոմի անդամության թեկնածու ([[1966]]—[[1976]]), ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամ ([[1961]]—[[1972]]), ՍՄԿԿ 22—24-րդ համագումարների պատգամավոր և [[ՍՍՀՄ]] 6—7-րդ գումարումների գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է [[Լենինի շքանշան]]ով։
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}[[Կատեգորիա:Հայ կուսակցականներկոմունիստներ]]