«Էդգար Շահին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (18),   → (2) oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 21.
Ծնվել է [[Վիեննա]]յում [[1874]] թվականին։ Սովորել է [[Վենետիկ]]ի [[Մուրատ-Ռափայելյան վարժարան]]ում։ [[1896]] թվականին մեկնել է [[Փարիզ]]։ Հաճախել է Ժուլիան ակադեմիան Ժ. Պ. Լորանսի ու Բ. Կոստանի մոտ<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007}}</ref>։
 
*1896 թվականից «Մարդկային թշվառություն» ընդհանուր խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքներով`աշխատանքներով՝ «Մուրացկանը», 1896, «Փողոցի մի անկյուն», 1897, «Շնչահեղձը», 1898, «Անապաստանը», 1899, «Փողոց Մոնմարտրում», մասնակցել է ցուցահանդեսների
*1899 նկարիչն ստեղծագործել է փորագրության բնագավառում. առաջին իսկ գործերով արժանացել է ճանաչման
*1900 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Շահինը արժանացել է ոսկե մեդալի, ընտրվել Լոնդոնի գեղարվեստի թագավորական ընկերության, փորագրողների միության, Հռոմի իտալական գեղարվեստի ազգային ընկերության անդամ։ 1900-ական թվականների փորագրությունները («Աղբահաններ», «Պետրոս Շահին», «Անատոլ Ֆրանս», երեքն էլ՝ 1900, «Լաթահավաք կինը», 1901, «Զբոսանք», «Հայկական երեկոյի ծրագիր», երկուսն էլ՝ 1902 , «Ջեմմա», «Լիլի», «Լուիզ Ֆրանս», «Բեռնակառք», «Գործազուրկը», հինգն էլ՝ 1903, «Թխահերն ու շիկահերը», 1907, «Ընկած ձին», 1910) առանձնանում են գոյության պայքարի, թշվառության ու պերճանքի հավաստի պատկերմամբ
Տող 32.
 
Շահինն ստեղծագործել է նաև գրքի նկարազարդման բնագավառում. ձևավորել է Անատոլ Ֆրանսի «Կատակերգական պատմություն», Գուստավ Ֆլոբերի «Նոյեմբեր», Գաբրիել Մուրեի «Փարիզի տոնավաճառի մարդիկ» (140 օֆորտ), Մորիս Բարեսի «Վենետիկի մահը», Վերգիլիոսի «Մշակականք» (Տիգրան Պոլատի ու 15 այլ նկարիչների հետ) և այլ գրքեր։
Շահինը բազմաթիվ ընկերությունների (Հռոմի իտալական գեղարվեստի ազգային, Լոնդոնի գեղարվեստի թագավորական և այլն) և միությունների (Փորագրողների և այլն) անդամ էր։ 1928 թվականին հեռակա ընտրվել է Հայաստանի կերպարվեստագետների միության պատվավոր անդամ։ 1936 թվականին՝ [[Երևան]]ում, [[Թիֆլիս]]ում, 1940 թվականին`թվականին՝ [[Լենինգրադ]]ի [[Էրմիտաժ]] թանգարանում բացվել են նրա փորագրությունների ցուցահանդեսները. շուրջ 160 գործ նվիրել է Հայաստանին։ 1974, 1994 և 2004 թթ. Երևանում կազմակերպել են Շահինի ծննդյան 100, 120 և 130-ամյակներին նվիրված ցուցահանդեսներ։
 
Գործերը պահվում են Փարիզի ազգային գրադարանում, Վենետիկի քաղաքային թանգարանում, [[Հայաստանի ազգային պատկերասրահ]]ում (300-ից ավելի), Էրմիտաժում, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի և եվրոպական երկրների այլ թանգարաններում։