«Դրոշակ (թերթ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (12), ։ → ։ (6), ՝ → ՝ (2), → (19), ( → ( oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Դրոշակ''', պարբերական, [[ՀՀԴ]] կուսակցության պաշտոնաթերթ։ Առաջին երկու համարները լույս են տեսել [[1891]] թ. մայիսին և սեպտեմբերին [[Թիֆլիս]]ում, երրորդը՝ [[1892]] թ. [[Ռումինիա]]յում։ Այնուհետև խմբագրությունը տեղափոխվել է [[Ժնև]], որտեղ «Դրոշակը» լույս է տեսել մինչև 1914 թ-ը։ Խմբագրական աշխատանքները վարել են Ռոստոմը, Ս. Շխյանը, Հ. Դավթյանը, Ա. Վռամյանը. [[Ք. Միքայելյան]]ը, Ս. Զավարյանը, Գ. Խաժակը, Մ. Վարանդյանը, [[Ակնունի|Է. Ակնունին]], [[Ավետիս Ահարոնյան|Ա. Ահարոնյանը]] և ուրիշներ։
 
1898 թ. «Դրոշակի» խմբագրության շուրջ կազմավորվել է ՀՀԴ կուսակցության արևմտյան բյուրոն։ «Դրոշակը»` որպես ամսաթերթ, վերստին հրատարակվել է 1925-33 թթ. [[Փարիզ]]ում։ Խմբագիրներն էին [[Սիմոն Վրացյան|Ս. Վրացյանը]], Ա. Ջամամյանը։ 1969-85 թթ. որպես ՀՀԴ բյուրոյի պաշտոնաթերթ հրատարակվել է [[Բեյրութ]]ում՝ «Ազդակ Շաբաթօրյակ-Դրոշակ» (խմբագիրներ՝ Բ. Փափազյան և Ս. Զեյթլյան) անունով։
{{ՀՀ}}