«Արաքսի Սարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: եւ → և, → (120), → (33), → (8), → (2), : → ։ (20) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 18.
 
== Կենսագրություն ==
Արաքսի Սարյանը (Հարությունյանը) ծնվել է [[Լենինականում]] (այժմ [[Գյումրի]]), դերասան, [[Լենինական դրամատիկական թատրոնի]] տնօրեն` [[Արծրուն Հարությունյանի]] ընտանիքում։ Սովորել է Լենինականի [[Ա. Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում]] (ավարտել` մեդալով) և [[Կարա–Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում]] (գերազանց դիպլոմով)։ 1955 թվականին ընդունվել է [[Երևանի պետական բժշկական ինստիտուտ]]։ Գերազանց թվանշաններով երկրորդ կուրս փոխադրվելուց հետո թողել է ինստիտուտը և 1956 թվականին ընդունվել [[Երևանի կոնսերվատորիա|Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի]] պատմա–տեսական բաժին։
1961 թ. կոնսերվատորիան ավարտելուց հետո դարձել [[ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի]] ասպիրանտ, [[Ռոբերտ Աթայանի]] ղեկավարությամբ։ 1965 թվականին ավարտելով ասպիրանտական կրթությունը, որպես կրտսեր գիտաշխատող աշխատանքի է անցել նույն ինստիտուտում (1965 – 1968 թթ.)։ 1969 թվականին պաշտպանել է «Հայ քաղաքային ժողովրդական երգարվեստը» (19–20 դարեր) թեմայով ատենախոսությունը և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական կոչում։
Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին միաժամանակ աշխատել է Երևանի [[Տիգրան Չուխաջյան]]ի և [[Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցներում]] որպես տեսական առարկաների ուսուցչուհի, ինչպես նաև պետական ռադիոկոմիտեում որպես երաժշտական խմբագիր։
Տող 46.
== Ընտանիք ==
*Հայրը` [[Արծրուն Հարությունյան]]՝ (1910-1994) դերասան, [[ՀԽՍՀ ժողովրդական արտիստ]], [[Լենինականի թատրոնի]] հիմնադիրներից մեկը և երկարամյա տնօրենը
*Մայրը` Սոֆյա Հակոբյան՝ (1911-2003) մանկավարժ։
*Ամուսինը` [[Ղազարոս Սարյան]] (1920-1998) , կոմպոզիտոր։
**Դստրերը`
***Լուսիկ Սարյան [[(1969-1991)]], դաշնակահարուհի
***Սոֆյա Սարյան (ծնվ.[[1971]]) , [[Մ.Սարյանի տուն-թանգարանի]] գլխավոր ֆոնդապահ
**** Թոռ - Դավիթ Ներսեսյան (ծնվ. [[1996]])