«Ավտոմեքենա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
նկարներ
չ clean up, փոխարինվեց: → (2), : → ։ (11) oգտվելով ԱՎԲ
Տող 6.
[[Պատկեր:1885Benz.jpg|աջից|մինի|1885թ. Բենցի ստեղծած առաջին ավտոմեքենայի լուսանկարը]]
 
Ավտոմեքենան կամ ինքնաշարժը ընդամենը 2 հարյուրամյակի պատմություն ունի։ Քամու կամ մարդու մկանային ուժով շարժման մեջ դրվող սայլակների ստեղծման փորձեր կատարել են շատ վաղուց։ Մարդիկ մտածում էին նաև այնպիսի սայլ ստեղծել, որը շարժվեր ինքնիրեն՝ առանց ձիերի։ [[18-րդ դար]]ի 2-րդ կեսին [[շոգեմեքենա]]յի հայտնագործումը դրդեց [[Ֆրանսիացիներ|ֆրանսիացի]] ճարտարագետ [[Կյունո]]յին սայլի վրա շոգեմեքենա դնել, և [[1769]]-ին նա ստեղծեց առաջին շոգեավտոմեքենան, որը, սակայն, շատ ծանր էր։
 
Ավտոմեքենայի լայն օգտագործումը՝ որպես տրանսպորտի միջոց, սկսվեց [[ներքին այրման շարժիչ]]ի երևան գալուց ([[1880]]թ.) հետո։ Առաջին իսկական ավտոմեքենան եռանիվ էր, այն [[1885]]թ. ստեղծել է [[Գերմանացիներ|գերմանացի]] ինժեներ [[Կառլ Բենց]]ը։ Դրանից հետո գերմանացի ճարտարագետ Գոտլիբ Դայմլերը և Կառլ Բենցը ստեղծեցին քառանիվ ավտոմեքենա։
Տող 20.
Ներկայում աշխարհում հաշվվում է ավելի քան 500 մլն մարդատար ավտոմեքենա, և ամեն տարի արտադրվում են ևս 50 մլն նորերը{{փաստ}}։ Մարդատար ավտոմեքենաների մեծ մասը քառանիվ է, կան նաև եռանվավորներ, իսկ մոդելներից մեկն ունի նույնիսկ 26 անիվ։ Մարդատար ավտոմեքենաները լինում են փակ [[թափք]]երով՝ [[սեդան (թափք)|սեդան]], [[լիմուզին]], [[կուպե]], [[ունիվերսալ]], և վերևից բացվող թափքերով [[կաբրիոլետ]], [[րոդսթեր]], [[ֆաետոն (թափք)|ֆաետոն]], [[լանդո]] նմուշների։
 
Բազմանպատակ ավտոմեքենաները, որոնց անվանում են նաև զբոսամեքենաներ, ամենատարողունակն են։ Լիմուզինները խոշոր, շքեղ ավտոմոբիլներ են, որոնցով սովորաբար երթևեկում են հարուստ մարդիկ։ Դրանք օգտագործվում են նաև հանդիսավոր իրադարձությունների ժամանակ, օրինակ՝ [[հարսանիք]]ներում:ներում։
 
Փոքրալիտրաժները ոչ մեծ ավտոմեքենաներ են, որոնք առավել խնայողական են և ունեն բարձր մանևրայնություն։
Տող 34.
 
== Հատուկ ավտոմեքենաներ ==
Ավտոմեքենաները կարող են տարբեր այլ ֆունկցիաներ ունենալ։ Կան հրշեջ ու սանիտարական, փոստային և շինարարական, ռազմական ու մարտական ավտոմեքենաներ։ Կան նաև բեռներ բեռնաթափող (ինքնաթափեր), գլանատակառներով (ցիստեռն) հեղուկները և սառնարաններով սառեցրած մթերք տեղափոխող (սառնավտո) մեքենաներ։ Դրանցից մի քանիսը կարող են տեղափոխել 60-70տ բեռ։ Կան նաև ավտոգնացքներ, որոնք միանգամից փոխադրում են 120տ բեռ։ Դրանք աշխատում են խոշոր կառույցներում և բաց հանքերում, փոխադրում են հող, [[խիճ]], [[հանքաքար]]:։
 
== Անվտանգությունը ==
[[Պատկեր:IIHS Hyundai Tucson crash test.jpg|մինի|Այսպես կոչված «քրեշ֊թեստի» ժամանակ փորձարկվում է, թե որքանով է ավտոմեքենան համապատասխանում անվտանգության պահանջներին]]
Ժամանակակից ավտոմեքենաները ստեղծվում են առավելագույն անվտանգության հաշվարկներով։ Ուղևորասրահը նախագծվում է այնպես, որ այն չձևախախտվի, երբ վթարից ավտոմեքենայի թափարգելն ու բեռնախցիկը ճզմվեն։ Անվտանգության գոտիների օգտագործումը պարտադիր է:է։ Հատուկ փականներով հանդերձված դռներն ընթացքի ժամանակ չեն բացվում։ Մեքենայի պատուհանների ապակիները ջարդվելիս բեկորներ չեն առաջացնում դռների մեջ տեղադրված մետաղաձողերն ուղևորներին պահպանում են կողային հարվածներից:հարվածներից։ Արգելակային հատուկ համակարգը թույլ չի տալիս, որ ավտոմեքենան շրջվի: շրջվի։
 
Շատ ավտոմեքենաներում այսօր օգտագործվում են օդային բարձիկներ (էրբագս)։ Վթարի դեպքում դրանք ակնթարթորեն փչվում են օդով, թուլացնում հարվածի ուժը և ուղևորներին առավելագույնս պահպանում վնասվածքներից: վնասվածքներից։
 
== Առաջացրած աղտոտումը ==
 
Ավտոմեքենաների շարժիչներն արտանետում են բանեցված գազեր, որոնք աղտոտում են շրջապատի օդային միջավայրը:միջավայրը։ Շարժիչի աշխատանքից առաջացած ամենավնասակար գազերից մեկը [[ածխածնի երկօքսիդ]]ն է:է։ Թեև այն թունավոր չէ, սակայն արտանետելով մթնոլորտ՝ նպաստում է [[ջերմոցային էֆեկտ]]ի խորացմանը:խորացմանը։
 
Բենզինով աշխատող շարժիչները կարող են արտանետել նաև չայրված վառելանյութի, հատկապես թունավոր [[ածխածնի օքսիդ]]ի փոքր քանակություններ, ինչպես նաև այնպիսի միացություններ, ինչպիսիք են [[ազոտի օքսիդ]]ներ, որոնք քաղաքում առաջացնում են [[սմոգ]]՝ ծխամշուշ:ծխամշուշ։ Այսօր բենզինայի շարժիչների վրա տեղադրվում են կատալիզային զտիչներ (կոնվերտերներ), որոնք թունավոր գազերը փոխարկում են ավելի անվտանգ ածխածնի երկօքսիդի և ջրի: ջրի։
 
{{ՎՊԵ|Automobiles}}
 
[[Կատեգորիա:Ավտոմեքենաներ]]