«Ալեքսանդր II»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (12), ։ → ։ (13), ՝ → ՝ (4), → (27), ( → ( oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → , ն ։ → ն։,   → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 22.
| ազգություն = [[Ռուս]]
}}
'''Ալեքսանդր Երկրորդ'''ը ([[1818]] -[[1881]]) [[Ռուսաստան]]ի կայսրն էր [[1855]]  -  [[1881]] թթ.-ին ։ին։ Ծնվել է [[ապրիլի 17]]-ին։ Քաղաքական հայացքներով պահպանողական էր, սակայն երկրի տնտեսական զարգացման ընթացքը, պարտությունը 1853-56 թթ. [[Ղրիմի պատերազմ]]ում, հասարակական ընդվզումները և հեղափոխական շարժումների աշխուժացումը հակադրեցին նրան մի շարք բուրժուական հեղափոխություններ անցկացնել։ Դրանցից ամենակարևորը [[1861]]-ի գյուղացիական ռեֆորմն էր, որով վերևից վերացվեց ճորտատիրությունը և ուղի հարթվեց [[Ռուսաստան]]ում կապիտալիզմի զարգացման համար։ 1863-64-ին լեհական ապստամբության ճնշումից հետո հեղափոխական շարժման մեջ սկսված տեղատվությունը Ալեքսանդր II-ին հնարավորություն ընձեռեց անցնելու բռնության և հալածանքների քաղաքականության։ Որպես պատրվակ ծառայեց Կարակոզովի մահափորձը Ալեքսանդրի II -ի դեմ՝ [[1866]] թվականի [[ապրիլի 4]]-ին։
 
Հեղափոխական շարժման դեմ պայքարելու նպատակով Ալեքսանդր II-ը [[1880]] թվականին ստեղծեց Գերագույն կարգադրիչ հանձնաժողով՝ լիբերալի համբավ վայելող Լորիս-Մելիքովի գլխավորությամբ, որը բռնությունների հետ մեկտեղ նախատեսում էր իրականացնել որոշ բարենորոգումներ։ Արտաքին քաղաքականության մեջ Ալեքսանդր II-ը գերմանական կողմնորոշում ուներ։ Նա մեծ տեղ էր տալիս Արևելյան հարցին՝ ձգտելով վերանայել տալ [[1856]]-ի [[Փարիզ]]ի հաշտության պայմանագիրը։ Բալկաններում ամրանալու նպատակով [[1877]] թվականին պատերազմ սկսեց [[Թուրքիա]]յի դեմ, որի հետևանքը եղավ Բուլղարիայի ազատագրումը թուրքական լծից։ Ալեքսանդր II-ի օրոք [[Ռուսաստան]]ին միացվեց [[Կարս]]ը, [[Արդահան]]ը, [[Բաթում]]ը, [[Միջին Ասիա]]յի զգալի մասը, Հեռավոր Արևելքի մի շարք շրջաններ։ [[Կարս]]ի և [[Արդահան]]ի գրավման շնորհիվ թուրքական լծից ազատագրվեց այդ շրջանների հայ բնակչությունը։ Ալեքսանդր II-ը սպանվեց [[մարտի 1]]-ին, [[Պետերբուրգ]]ում, նարոդովոլականների դատավճռով՝ Ի.Ի. Գրինևիցկու նետած ռումբից։