«Աբստրակցիոնիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (45), ։ → ։ (17), ՝ → ՝ (9), → (64), ), → ), (2), )։ → )։ , ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Black Square.jpg|մինի|Կազիմիր Մալևիչ «Սև քառակուսի»]]
'''Աբստրակցիոնիզմ''' կամ '''Աբստրակտ արվեստ''' ({{lang-la|abstractio}}), գեղանկարչության և արվեստի վերացական ոճ, որը մարդուն, առարկաները, բնությունը և այն ամենը, ինչ գեղանկարչության մեջ նկարում ենք իր իսկ չափերով, ձևով, լույս ու ստվերով, աբստրակտ ոճում այդ բոլորը խախտված է ներկայացվում։
 
Գեղանկարչության մեջ աբստրակցիոնիզմի ուղղություններից են [[կուբիզմ]]ը, [[սուպրեմատիզմ]]ը և այլն։
 
Գլխավոր ներկայացուցիչներից են [[Վասիլի Կանդինսկի]]ն և [[Կազիմիր Մալևիչ]]ը («Սև քառակուսի» հայտնի կտավով), Պ. Մոնդրիանը, Ռ. Դեչոնեն և ուրիշներ։
 
Ծագել է 20-րդ դարի սկզբներին, սակայն գեղագիտական ակունքները սաղմնավորվել են 1848-ի հեղափոխությունից հետո Ֆրանսիայում ծաղկում ապրած «մաքուր արվեստի» պաշտամունքի տարածման ժամանակ։ «Մաքուր արվեստի» կողմնակիցները, ձևն անջատելով բովանդակությունից և այն հռչակելով «առաջնային նշանակության» ինքնաբավ երևույթ, պահանջում էին արվեստը դարձնել ինքնանպատակ, կյանքից անջատ ոլորտ։ Այսպես ծնվեց «արվեստն արվեստի համար» բանաձևը՝ ֆորմաւիզմի և նրա տարատեսակների մեկնակետը, որի ջատագովները բանաստեղծությունը հանգեցնում էին բառերի անիմաստ օգտագործման։ Գեղանկարչության մեջ դա հասցրեց անբովանդակ գծերից, գույներից ու կետերից պատկերներ հորինելու աբստրակցիոնիստական սկզբունքին։
 
Աբստրակցիոնիզմը, իբրև ռեալիզմի հակոտնյա, հրաժարվում է առարկայական աշխարհի՝ պատկերումից և արվեստը հանգեցնում նյութի անիմաստ ու խառնաշփոթ գործածմանը (գույնը և գիծը՝ գեղանկարչությունում, ծավալները և կոնստրուկցիաները՝ քանդակագործությունում, հնչյունը՝ երաժըշտության մեջ ևն)։
 
Աբստրակցիոնիզմը դրսևորվել է արվեստի գրեթե բոլոր ոլորտներում, բայց հաստատվել է գլխավորապես կերպարվեստում։ Առաջացման և հետագա էվոլյուցիայի ընթացքում կապված էր ֆորմալիստական այլ դպրոցների, հատկապես՝ ֆուտուրիզմի, կուբիզմի և էքսպրեսիոնիզմի հետ։ Աբստրակտ գեղանկարչության տարատեսակներն են՝ [[աբստրակտ էքսպրեսիոնիզմ]]ը, [[տաշիզմ]]ը, [[սուպրեմատիզմ]]ը, նեոպլաստիցիզմը, քանդակագործության՝ անֆիգուր, կիսաաբստրակտ և մեխանիկական (այսպես կոչված ստաբիլները և մոբիլները) քանդակի մասնաճյուղերը։
 
Աբստրակցիոնիզմի փիլիսոփայական ակունքներն են սուբյեկտիվ իդեալիզմը և ագնոստիցիզմը։ Գեղարվեստական կերպարի ավերումը, որն ընդհանրապես խիստ բնորոշ է ֆորմալիզմին, աբստրակտ արվեստում հասնում է իր ավարտին։ Նրա ծայրահեղ ձևերում արտացոլման առարկան անհետանում է՝ տեղը զիջելով խորությունից զուրկ, անկենդան և անթափանց մակերեսին։ Դրան է հանգեցնում արվեստի անջատումը իրականությունից և գեղարվեստական ձևի միակողմանի գերաճումը։ Աբստրակտ արվեստը հրաժարվում է ազգային ձևից և ավանդույթից, գեղարվեստական արժեքավորման որևէ չափանիշից։ Աբստրակտ արվեստի ջատագովները նրան վերագրում են «գիտական խորությամբ» ընդհանրացումների կարողություն։