«Հայաստանի աշխարհագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
 
== Հայաստանի կլիման ==
Հայաստանի Հանրապետությունն ընկած է մերձարևադարձային գոտու հյուսիսային մասում: Այստեղ արևը կեսօրին հորիզոնի նկատմամբ ունի համեմատաբար բարձր դիրք: Այդ պատճառով տարվա ընթացքում ճառագայթային էներգիան (ռադիացիան) բավականին մեծ է: Մեծ է նաև արևափայլի տևողությունը, որը Արարատյան դաշտում և Սևանի ավազանում տարեկան հասնում է 2700 ժամի (այսինքն` մի փոքր միայն պակաս Եգիպտոսում գտնվող Ալեքսանդրիայից):
 
Շնորհիվ բարձրության մեծ տարբերությունների և լեռնային ռելիեֆի բազմազանության, Հայաստանի Հանրապետությունում առկա են կլիմայական համարյա այն բոլոր տիպերը, որոնք հատուկ են նախկին ԽՍՀՄ-ի ամբողջ տերիտորիային, սկսած ցուրտ լեռնայինից մինչև չոր մերձարևադարձայինը: