«Հայաստանի աշխարհագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
== Հայաստանի կլիման ==
Հայաստանի Հանրապետությունն ընկած է մերձարևադարձային գոտու հյուսիսային մասում: Այստեղ արևը կեսօրին հորիզոնի նկատմամբ ունի համեմատաբար բարձր դիրք: Այդ պատճառով տարվա ընթացքում ճառագայթային էներգիան (ռադիացիան)բավականին մեծ է: Մեծ է նաև արևափայլի տևողությունը, որը Արարատյան դաշտում և Սևանի ավազանում տարեկան հասնում է 2700 ժամի (այսինքն` մի փոքր միայն պակաս Եգիպտոսում գտնվող Ալեքսանդրիայից):
Հայաստանը ընկած է հյուսիսային լայնության 38° և 42° զուգահեռականների միջև։ Սովորաբար այս լայնություններում աշխարհի մասշտաբով տարածվում է մերձարևադարձային և բարեխառն կլիմայական գոտիների սահմանագիծը։ Սակայն այս երկու գոտիները չեն ընդգրկում երկրի ողջ տարածքը, ինչպես որ կարելի էր ենթադրել։ Հայաստանում, լեռնային ռելիեֆով պայմանավորված, ցայտուն արտահայտված է կլիմայի վերընթաց գոտիականությունը։ Առանձնացվում են կլիմայի 8 տիպեր։
Շնորհիվ բարձրության մեծ տարբերությունների և լեռնային ռելիեֆի բազմազանության, Հայաստանի Հանրապետությունում առկա են կլիմայական համարյա այն բոլոր տիպերը, որոնք հատուկ են նախկին ԽՍՀՄ-ի ամբողջ տերիտորիային, սկսած ցուրտ լեռնայինից մինչև չոր մերձարևադարձայինը:
 
Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ծովերից ու օվկիանոսներից բավական հեռու, ուստի և փոքր է նրանց բարերար ազդեցությունը: Սակայն նա գտնվում է աշխարհագրական այն լայնությունների տակ, որտեղ տիրապետում են արևմտյան օդային զանգվածները: Դրանք անցնելով Ատլանտյան օվկիանոսով և Միջերկրական ծովով, իրենց հետ բերում են մեծ քանակությամբ խոնավություն: Բայց մինչև Հայաստանի Հանրապետություն ներթափանցելը, այդ խոնավության մի մասը թափվում է հանդիպակաց լեռներին, գերազանցապես արևմտյան լանջերին, և մեծ մասամբ բեռնաթափված մուտք գործում Հայաստանի Հանրապետություն: Այդ պատճառով տարեկան տեղումների քանակը Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես քիչ է:
'''Չոր մերձարևադարձային'''
Հայաստանի Հանրապետության կլիմայի վրա մասամբ դրական ազդեցություն են թողնում նաև Սև և Կասպից ծովերը, հյուսիսային շրջանները հիմնականում գտնվում են Սև ծովի, իսկ հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանները` Կասպից ծովի ազդեցության ներքո: Բայց այդ ազդեցությունը ևս երկրի ներքին ընդարձակ գոգավորություններում մեծ չէ, քանի որ նրանք սահմանափակված են բարձր լեռներով, որոնք խանգարում են խոնավ օդային զանգվածների ներթափանցմանը:
 
Հանրապետության կլիմայի վրա որոշ ազդեցություն է թողնում նաև Իրանական սարահարթը: Այստեղից Հայաստանի Հանրապետություն ներթափանցող չոր օդային զանգվածների ազդեցությամբ մեծանում է Մեղրու գոգահովտի, ինչպես նաև Արարատյան դաշտի կլիմայի ցամաքայնությունը:
'''Չափավոր տաք'''
Մեծ Կովկասյան լեռնաշղթան Անդրկովկասը, այդ թվում և մեր հանրապետությունը, պաշտպանում է հյուսիսային ցուրտ քամիների ներխուժումից: Բայց երբեմն բևեռային սառն օդային զանգվածները արևելքից ու արևմուտքից շրջանցելով Մեծ Կովկասի լեռները կամ անցնելով լեռնանցքներով, ներթափանցում են Անդրկովկաս, հասնում մինչև Հայաստանի Հանրապետության տերիտորիան և ձմռանը ցրտեցնում, իսկ ամռանը զովացնում նրա եղանակը:
 
Հանրապետությունում ամենատաք վայրերը Արաքսի, Դեբեդի և Աղստևի ցածրադիր հովիտներն են: Տաք է համեմատաբար նաև Արարատյան դաշտը: Սակայն ձմեռն այստեղ բավականին ցուրտ է, իսկ ամառը` շատ շոգ: Այդ իսկ պատճառով հանրապետությունում ամենատաք և ամենացուրտ ամիսների միջին ջերմաստիճանների ամենամեծ տատանումները լինում են Արարատյան դաշտում: Այստեղ նկատվել է օդի ամենաբարձր ջերմաստիճանը (42 աստիճան):
'''Չոր խիստ ցամաքային'''
Ամենացածր տարեկան միջին ջերմաստիճանները նկատվում են Ախուրյան գետի վերին հոսանքում: Շուրաբադում (Ամասիայի շրջան), օրինակ, դիտվել է հանրապետության ամենացածր ջերմաստիճանը (-46):
 
Հայաստանի Հանրապետությունում մակերևույթի հետ կապված առանձին վայրերում երբեմն ձմռանը լեռներից սառը օդը իջնում է բարձրություններով շրջապատված գոգավորությունները, որի հետևանքով ցածրադիր մասում հաճախ օդի ջերմաստիճանը լինում է ավելի ցածր, քան լեռնալանջերում: Այս երևույթը կոչվում է ջերմաստիճանի ինվերսիա: Ինվերսիան մեզ մոտ շատ լավ նկատվում է Շիրակի դաշտում:
'''Չոր ցամաքային'''
Հանրապետությունում օդի խոնավությունը բաշխված է բավականին անհավասար: Հայաստանի Հանրապետությունում ամենից շատ տեղումները թափվում են Արագածի, Ջավախքի, Գեղամա, Զանգեզուրի և բարձրադիր մյուս լեռների գագաթամերձ գոտիներում (800-900 մմ): Ամենից քիչ տեղումները լինում են գոգահովիտներում և ցածրադիր հարթավայրերում, առանձնապես չորային է Արարատյան դաշտը (Արազդայանում թափվում են ընդամենը 230 մմ տեղումներ):
 
Հայաստանի Հանրապետությունում տեղումների մեծագույն մասը բաժին է ընկնում գարնան ամիսներին, մասամբ նաև աշնանը: Արաքսի ավազանի ցածրադիր հովիտներում ամենից քիչ տեղումներ լինում են ամռան ամիսներին: Հյուսիսային շրջաններում տեղումները մեծ մասամբ թափվում են ամռանը: Դա բացատրվում է Սև ծովի գոլորշիներով, որոնք այստեղ են թափանցում գերազանցապես տարվա տաք ամիսներին:
'''Չափավոր ցամաքային'''
Գարնանային, մասամբ նաև ամառային անձրևները հաճախ կրում են տեղատարափ բնույթ, որի հետևանքով, ինչպես նաև ձնհալի պատճառով, երբեմն տեղի են ունենում գետերի մակարդակի արտասովոր բարձրացումներ և ուժեղ հեղեղումներ:
 
Ձմռանը տեղումները թափվում են հիմնականում ձյան ձևով: Ցածրադիր շրջաններում, Արարատյան դաշտում, Մեղրիում և Դեբեդի ստորին ավազանում ձյան ծածկույթ կամ համարյա չի առաջանում, կամ շատ կարճ է տևում, սակայն լեռներում այն պահպանվում է մինչև ամռան երկրորդ կեսը, իսկ Արագածի և մասամբ Կապուտջուղի գագաթներին` երբեմն նույնիսկ ամբողջ տարին: Ձնածածկույթի ամենամեծ հաստությունը լինում է հանրապետության հյուսիսային շրջաններում (երբեմն հասնում է 1-1,5 մետրի):
'''Բարեխառն'''
 
'''Ցուրտ'''
 
'''Ձյունամերձ'''
 
== Ծանոթագրություններ ==