«Ֆաթվա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: ն ։ → ն։,   → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 37.
Սկզբնական շրջանում ֆաթվաները տրվում էին ի պատասխան կոնկրետ անձանց կոնկրետ հարցերի։ Ավելի ուշ շրջանում դրանք կարող էին նաև լինել աստվածաբան–իրավագետի երևակայության արդյունքում ստեղծված ենթադրյալ հարցերի պատասխաններ։
 
Ի սկզբանե ֆաթվաներ տալիս էին Մուհամմադ մարգարեի զինակիցները և հեղինակավոր աստվածաբան–իրավագետները (մուջթահիդները مجتهد) իջթիհադի արդյունքում։ Իջթիհադը աստվածաբան–իրավագետի՝ կրոնա–իրավական հարցերի ուսումնասիրման և լուծմանն ուղղված գործունեությունն է և նրա կողմից կիրառված սկզբունքների, փաստարկների, մեթոդների ու հնարների ամբողջությունը։ Իսլամի տարածման առաջին դարերի ընթացքում իջթիհադի միջոցով լուծվում էին ինչպես մանր, կենցաղային բնույթի անձնական խնդիրները, այնպես էլ իսլամի սկզբունքային դրույթներին վերաբերվող տարբեր հարցեր։ Սակայն տասներկուերորդ դարում, կրոնաիրավական դպրոցների ստեղծումից հետո, երբ արդեն վերջնական ձևակերպում էին ստացել իսլամի հիմնական սկզբունքները թե՛ գաղափարախոսության, թե՛ հասարակական կյանքի կազմակերպման տեսանկյունից, իջթիհադի «դռները փակվեցին»։ Այդուհետ այն թույլատրելի էր միայն այն հարցերում, որոնք կրում էին մասնավոր բնույթ և չէին առնչվում իսլամի հիմնաքարային սկզբունքներին ։սկզբունքներին։
 
Ֆաթվան կազմված է հարցից (سؤال, استفتاء) ուղղված մուֆթիին (պարզաբանում տվող աստվածաբան–իրավագետ) և վերջինիս տված պատասխանից (جواب)։ Թուղթը, որի վրա գրված է հարցը (եթե այն գրավոր է) կոչվում է ruq'at al-istifta' (արաբերեն՝ رقعة الاستفتاء) կամ kitab al-istifta' (արաբերեն՝ كتاب الاستفتاء) , երբ նրա վրա գրվում է նաև պատասխանը այն անվանվում է ruq'at al-fatwa (արաբերեն՝ رقعة الفتوة)։ Ֆաթվան սկսվում է բիսմիլլահով և ավարտվում «ուա Ալլահու յա՛լամ» ֆորմուլայով։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ֆաթվա» էջից