«Վեպ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
չ →‎Վեպի սահմանումը: clean up, փոխարինվեց: : → ։ (5) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
== Վեպի սահմանումը ==
Վեպի մասին «Հայ վեպի պատմություն» գրքի [[հանձնարարական]]ում (անոտացիա) գրված է, որ «վեպը արվեստի ինտելեկտուալացման ամենաբարձր աստիճանն է»:։<ref>{{cite book|author=|title=Հայ վեպի պատմություն (19-րդ դար)|publisher=ՀՀ ԳԱ «Գիտություն» հրատարակչություն|location=Երևան|year=2005|page=էջ 2}}</ref> Ժանրի միջազգային ''ռոման'' անվանումը վերագրվում է [[11-րդ դար|11]] - [[12-րդ դար]]երում եվրոպական միջավայրի բոլոր այն ստեղծագործություններին, որոնք գրվել են [[ռոմաներեն]] լեզվով՝ ի հակադրություն լատինական գրականության։ Վեպը «էպիկական ստեղծագործություն է, որի մեջ պատումը կենտրոնացված է առանձին անհատի ճակատագրի վրա, նրա բնավորության և ինքնագիտակցության ձևավորման և զարգացման վրա»:։<ref>{{cite book|author=|title=Краткая литературная энциклопедия, том 6|publisher=Москва|location=|year=1971|page=страница 3}}</ref> Սակայն հանրագիտարանային այս ձևակերպումը երևույթի արտաքին կողմն է միայն։
 
[[Հեգել]]ը գեղարվեստի պատմությունը բաժանում է երկու ձևի՝ դասական (անտիկ) և ռոմանտիկական։ Ամբողջ միջնադարյան արվեստը հատկացնում է ռոմանտիկական ձևին։ Վեպը վերագրելով արվեստի ռոմանտիկական ոճին՝ այն անվանում է «բուրժուական էպոպեա»:։ Համեմատելով [[էպոս]]ն ու վեպը Հեգելը գրում է. «...փոխվում է նորագույն վեպերում գործող հերոսների ասպետականությունը:Որպես անհատներ, օժտված իրենց անձնական նպատակներով՝ սիրով, պատվով, բարեգործությամբ կամ աշխարհի բարեկարգման իդեալով, նրանք հակադրվում են տիրող կարգերին ու իրականության պրոզային, որն ամենուրեք դժվարություններ է դնում նրանց ճանապարհին»:։<ref>{{cite book|author=Г. Гегель|title=Эстетика, том 2|publisher=Москва|location=|year=1969|page=страница 304}}</ref>
 
Ըստ Բելինսկու՝ «մեր ժամանակի էպոսը վեպն է», որն իր մեջ կրում է էպոսի բոլոր հատկանիշները, միայն այն տարբերությամբ, որ վեպում չկան աստվածներ ու կյանքի միֆոլոգիական չափերը, այլ սովորական կյանքն է, քանզի նորագուն արվեստի համար մասնավոր մարդու ճակատագիրն էական է։ «Վեպը,-գրում է Բելիսկին,- ծագել է քրիստոնեական ժողովուրդների նորագույն քաղաքակրթությունից՝ մարդկության պատմության այն դարաշրջանում, երբ բոլոր քաղաքացիական, հասարակական, ընտանեկան և առհասարակ մարդկային հարաբերությունները դարձել էին բազմաբարդ ու դրամատիկ, կյանքը տարածվել էր անսահման տարրերի խորությամբ ու լայնքով։ Բացի հետաքրքրաշարժությունից և բովանդակային հարստությունից, վեպը ոչնչով ցածր չէ էպիկական պոեմից՝ նաև որպես գեղարվեստական ստեղծագործություն»:։<ref>{{cite book|author=В.Белинский|title=Собр. соч., том 3|publisher=Москва|location=|year=1978|page=стр. 324}}</ref>
 
== Հայ վեպի սկզբնավորումը (19-րդ դարի 40-ական թթ.) ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վեպ» էջից