'''Միկրոմետր''' ([[միկրո]] և [[մետր]]), չափիչ սարք, որում փոխակերպիչ [[մեխանիզմ]]ը պտուտակ-մանեկ միկրոզույգն Է։ Ըստ նշանակման տարբերում են հարթ (շինվածքների արտաքին չափսերը չափող), թերթային ([[թիթեղ]]ների և ժապավենների հաստությունը չափող), խողովակային ([[խողովակներ]]ի պատերի հաստությունը չափող), ատամնաչափման (ատամնանիվների ընդհանուր նորմալի [[երկարություն]]ը չափող) միկրոմետրեր։ Փափուկ նյութերից դետալների, ստանդարտ պարուրակների, գնդային մակերևույթների չափման համար պատրաստում են հարթ, պարուրակային, գնդիկային ներդրակներով միկրոմետրեր։ Բաժանման արժեքը 0, 001—0, 01 մմ է, չափման սահմանը՝ մինչև 2000 մմ։