«Մեքենական թարգմանություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: : → ։ (3) oգտվելով ԱՎԲ
Content deleted Content added
չ clean up, replaced: → (4), է: → է։ (2), ը: → ը։ (5), ի: → ի։, մ: → մ։, վ: → վ։, ր: → ր։ (2), ց: → ց։ (2), ): → )։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: : → ։ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 17.
==Մեքենական թարգմանության պատմությունը==
 
Մեքենայական թարգմանության ծննդյան թիվը համարում են 1947 թ. մարտը, երբ ծածկագրության մասնագետ Ուորեն Ուիվերը Նորբերտ Վիներին ուղղված իր նամակում առաջին անգամ դրեց մեքենական թարգմանության խնդիրը։ Սակայն առաջին անգամ մեքենական թարգմանության գաղափարը առաջարկել են հայազգի ֆրանսիացի գյուտարար Գեորգի Արծրունին և նրանից անկախ սովետական գյուտարար Պ. Սմիրնով-Տրոյանսկին 1933թ.:։ Գեորգի Արծրունին արտոնագիր ստացավ իր ստեղծած ՙմեքենական ուղեղի՚ համար։ Թեև այդ սարքը կատարյալ չէր, բայց այն հաջողությամբ կարելի էր օգտագործել բառերի արագ թարգմանության, նախադասությունների մեջ բառերի ու բառակապակցությունների որոնման և նման այլ աշխատանքների համար։
 
Ուորեն Ուիվերը 1949 թ. մի շարք բանավեճերից հետո կազմեց հուշագիր, որտեղ տեսականորեն հիմնավորեց մեքենական թարգմանության համակարգերի ստեղծման հնարավորությունը։ Նրա գաղափարները հիմք դարձան մեքենական թարգմանության այնպիսի մոտեցման համար, որը հիմնված էր այսպես կոչված ՙինտերլինգվա՚ հայեցակարգի վրա, այսինքն՝ տեքստի իմաստի ներկայացումը անկախ լեզվից։
Տող 38.
 
Մեքենական թարգմանության առաջին սերնդի համակարգերում տեղադրված էին հաջորդական սկզբունքով աշխատող ալգորիթմներ։ Տեքստերը թարգմանվում էին առանձին նախադասություններով՝ հաշվի չառնելով դրանց միջև գոյություն ունեցող իմաստային կապերը։ Իսկ հաջորդ սերնդի համակարգերը ներառում էին ալգորիթմներ, որոնք իրականացնում էին նախադասության շարահյուսական վերլուծություն և համադրություն։
Հայ գիտնականները փորձով ապացուցեցին, որ սկզբունքորեն նոր կառուցվածքի մեքենաներ են անհրաժեշտ մեքենական թարգմանության իրականացման համար։ Առաջարկված տեսակետը գիտականորեն հիմնավորելուց հետո սկսվեցին ՙԳառնի՚ թարգմանական մեքենայի նախագծման ու կառուցման աշխատանքները։ Աշխատանքները հաջողությամբ պսակվեցին, որի համար էլ 1967թ. ՀՀ ԳԱ հաշվողական կենտրոնի մի խումբ գիտաշխատողներ գյուտարարության համար արտոնագիր ստացան։ ՙԳառնի՚ թարգմանական մեքենան նախատեսված էր ռուսերեն մաթեմատիկական տեքստերի հայերեն թարգմանության համար։ Եթե մեքենական թարգմանությունը բնութագրվում է երեք մակարդակով՝ բառային, կառուցվածքային և իմաստային, ապա հայ գիտնականների կողմից մշակված թարգմանական ալգորիթմը, համապատասխանելով կառուցվածքային մակարդակին, բարձր գնահատվեց արտասահմանյան գիտնականների կողմից։ Մեքենական թարգմանության մեջ անգնահատելի դեր ունեն մեքենական բառարանները, որը հայ գիտնականները քաջ էին գիտակցում, բայց գոյություն ունեցող հայերենի բառարանները բավարար չէին մեքենական թարգմանության նպատակներին ծառայող համապատասխան բառարան ստեղծելու համար։ Անհրաժեշտ էր հայերենի հանգաբառարան, որտեղ բառերը դասավորված լինեին հակադարձ այբբենական կարգով և 1976թ. հրատարակվեց իր բնույթի մեջ եզակի ՙՀայոց լեզվի հանգաբառարան՚ :։
 
Հայ գիտնականների հաջողությունները մեքենական թարգմանության բնագավառում հիմք դարձան ստեղծելու հայ և ռուս մասնագետների միացյալ խումբ և նրանց հանձնարելու իմաստային մակարդակի անգլերեն-ռուսերեն թարգմանության ալգորիթմի մշակումը։ Միևնույն ժամանակ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի հետ կնքվեց համապատասխան պայմանագիր, Մոսկվայում պաշտպանվեց իրականացման ծրագիրը, բայց և այնպես մի շարք կառուցվածքային փոփոխությունների պատճառով սկսած գործը ավարտին չհասավ։
 
== Գրականություն==
Ա. Մանուկյան, Ա. Սարգսյան, Ռ. Ուռուտյան, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառությունը լեզվաբանության մեջ, Երևան, 2004թ.:։
 
== Տես նաև ==
324 707

edits