«Մանոմետր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (14), → oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը ==
Մանոմետրի հիմնական կառուցվածքային տարրը զգայուն տարրն է՝ ճնշման սկզբնական փոխակերպիչը։ Ըստ աշխատանքի սկզբունքի և զգայուն տարրի կառուցվածքի, մանոմետրերը լինում են [[զսպանակ]]ավոր ([[խողովակ]]ային, [[մեմբրան]]ային, [[սիլֆոն]]ային), հեղուկային, [[մխոցավ]]որ, [[դեֆորմացիա|դեֆորմացիոն]]։ Կիրառվում են նաև այն սարքերը, որոնց աշխատանքը հիմնված է ճնշման ազդեցությամբ տարբեր նյութերի ֆիզիկական հատկությունների փոփոխությունների չափման վրա։ Ժամանակակից մանոմետրերի մեծ մասը մի քանի ֆունկցիոնալ բլոկներից բաղկացած չափիչ բարդ սարքեր են։ Ցուցմունքներն անմիջականորեն գրանցող կամ հաշվարկող մանոմետրերից բացի լայնորեն կիրառվում են նաև անսանդղակ մանոմետրերը (պնևմատիկ կամ էլեկտրական միասնականացված ելքային ազդանշաններով), որոնք օգտագործվում են վերահսկման, ավտոմատ կարգավորման և տեխնոլոգիական տարբեր պրոցեսների կառավարման համակարգերում։
 
== Տեսակները ==
Լինում են զրոյից (լրիվ [[վակուում]]ից) հաշվարկվող բացարձակ ճնշման, ավելցուկային ճնշման (բացարձակ և [[մթնոլորտ]]ային ճնշումների տարբերությունը, երբ բացարձակ ճնշումը մեծ է մթնոլորտայինից) չափումների համար նախատեսված մանոմետրեր և դիֆմանոմետրեր, որոնցով չափում են մթնոլորտայինից տարբեր երկու ճնշումների տարբերությունը։ Մթնոլորտայինին հավասար ճնշումների չափման համար կիրառվում է [[բարոմետր]]ը, իսկ զրոյին մոտ ճնշումների համար՝ [[վակուումաչափ]]ը։
 
== Կիրառումը ==
Տող 15.
 
{{ՎՊԵ|Manometers}}
 
[[Կատեգորիա:Չափիչ սարքեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մանոմետր» էջից