«Հարվածային գործիքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Բնութագիր: clean up, replaced: [[file: → [[Պատկեր: (4) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: : → ։ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հարվածային գործիքը''' կամ '''հարվածային գործիքները''' առանձին կամ մի խումբ երաժշտական գործիքների հավաքածու է, որը կարող է օգտագործվել բոլոր տիպի երաժշտություններում՝ ֆոլկլորից մինչև [[դասական երաժշտություն]]:։ Այս գործիքներից ձայն դուրս բերելու նպատակով պետք է դրանց հարվածել։ Յուրաքանչյուր հարվածային գործիք ունի իր նվագելու ձևը։
 
==Բնութագիր==
Գոյություն ունեն բազմաթիվ հարվածային գործիքներ։ Այս գործիքները համարվում են ամենահներից մեկը, քանի որ դրանք նախկինում հայտնաբերվել են տարբեր տեսակի փայտերից և նվագելը հեշտ է եղել։ Հին ժողովուրդների նկարներում և պատկերներում կարելի է գտնել բազմաթիվ հնադարյան հարվածային գործիքների։
 
Այս գործիքները բաժանվում են երկու հիմնական մասի՝ մեմբրանոֆոն հարվածային գործիքներ և իդիոֆոն հարվածային գործիքներ։ Իդիոֆոն համարվում են այն գործիքները, որոնք հենց բնականից հանում են տարբեր ձայներ օրինակ՝ [[քսիլոֆոն]]ը կամ [[Զանգակ (նվագարան)|զանգակ]]ը:ը։ Այս գործիքնեը նվագվում են հատուկ փայտիկների օգնությամբ։ Փայտիկը, հարվածելով գործիքի ստեղներին, ստեղծում է տվյալ գործիքի ձայնը։ Մեմբրանոֆոն համարվում են հարվածային խուլ գործիքները ինչպիսիք են մեծ և փոքր [[թմբուկ]]ները:ները։ Այս գործիքներին շատ ուժեղ հարվածելով` կարելի լսել նրանց հնչողությունը։ Մեմբրանոֆոնները նույնպես նվագում են փայտիկների օգնությամբ։ Դասական երաժշտության մեջ միշտ կիրառվել են տարբեր տեսակի հարվածային գործիքներ։ Վաղ դասականները դրանք կիրառում էին չափավոր քանակով կամ ընդամենը մեկ հատ (սովորաբար` լիտավր)։ Հարվածային գործիքներին կարևոր դեր է տվել [[Բելա Բարտոկ]]ը իր «Երաժշտություն լարայինների, հարվածայինների և չելեստայի համար» ստեղծագործությունում։ Դասական նվագախմբում յուրաքանչյուր հարվածային գործիք նվագող տարբեր է։ Այլ ոճի երաժշտության մեջ հարվածային գործիք նվագողը կարող է լինել նույն մարդը։
 
Հարվածային գործիքները շատ հազվադեպ են հանդիպում որպես սոլո գործիք։ Դասական երաժշտության մեջ այս գործիքները կարող են նվագել նաև դաշնամուրի հետ։ Գործիք նվագողը կարող է նվագել թե´ նստած, թե´ կանգնած։ Այս գործիքների փայտիկները կարող են լինել տարբեր տեսակի։ Հաճախ երաժիշտը դադարի ժամանակ փոխում է իր փայտիկները` գործիքի ուժգնությունը կամ տեմբրը փոխելու նպատակով։