«Խեթերեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (13), ։ → ։ (11), ՝ → ՝ (4), → (25), ), → ), (3), )։ → )։ , ( → ( (7) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (10) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
==Սեպագրային խեթերեն==
Սեպագրային խեթերեն (հեթիթերեն), կոչվում է նաև նեսերեն (նեսիտերեն)՝ Հին խեթական թագավորության մայրաքաղաք [[Նեսայ]]ի անունով։ [[Փոքր Ասիա]]յում հայտնաբերված սեպագիր արձանագրություններից (մ. թ. ա. XVII-XIII դդ.) հնագույնները ամենահինն են [[հնդեվրոպական լեզուներ]]ից պահպանված հուշարձանների մեջ։ Ըստ նորագույն ուսումնասիրությունների, խեթերենը և նրան ցեղակից լեզուները ծագել են մեկ մայր անատոլիական լեզվից, որը տեղաբաշխված է եղել Փոքր Ասիայի հարավային շրջաններում։ Մասնագետները այս շրջանները համարում են հնդեվրոպական նախալեզվի բնօրրան։ Խեթերենում պահպանված են հնդեվրոպական շատ բառեր, բառակազմական համակարգը հնդեվրոպական է, ունի հնդեվրոպական կոկորդային հնչյունը։ Կա [[գոյական]]ների քերականական երկու սեռ՝ ընդհանուր և միջին (չկա իգական-արական հակադրություն), երկու թիվ ([[եզակի]], [[հոգնակի]]), նախապես ունեցել է յոթ, ապա՝ վեց [[հոլով]], հոլովման համակարգում հակադրվում են [[ուղղական]]ի, [[հայցական]]ի հիմքերը մյուս հոլովների հիմքերին։ Բայն ունի ներկա և անցյալ ժամանակներ։ Խեթերենն առաջին անգամ ուսումնասիրել ու վերծանել է չեխ գիտնական Բ. Հրոզնին։
 
==Գաղափարագրային խեթերեն==
Գաղափարագրային ([[հիերոգլիֆ]]ային) խեթերենը կամ լուվիերենը, տարածված է եղել Փոքր Ասիայում և Ասորիքում։ Ավանդված է գաղափարագրերով գրված կնիքային նիշերի ու արձանագրությունների մեջ (մ. թ. ա. XVI-XIII դդ.)։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խեթերեն» էջից