«Բաշշար իբն Բուրդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (59), ։ → ։ (60), ՝ → ՝ (8), → (116), ), → ), (3), )։ → )։ , ( → ( (7) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (11),   → oգտվելով ԱՎԲ
Տող 10.
}}
 
'''Բաշշար իբն Բուրդ''' ([[714]] / [[91]] հիջրա – [[783]] / [[168]] հիջրա)ամբողջական անուն՝ ({{lang-ar| بشار بن برد العقيلي أبو معاذ}}), {{transl|ar|DIN|''Բաշշար իբն Բուրդ ալ-Ակիլի Աբու Մուազզ''}}, [[պարսիկ]] [[մուսուլման]] բանաստեղծ, արաբական նորացման պոեզիայի հիմնադիրներից մեկը՝ [[Աբու Նուվաս]]ի և [[Աբու-լ-Աթահիա]]յի հետ միասին։
 
== Արաբական գիտության և մշակույթի ծաղկումն ու թարգմանական շարժումը==
Տող 22.
==Նոր ժանրերի առաջացում==
 
Արաբական միջնադարյան գրականության պատմության առաջին փուլը կամ Աբբասյան առաջին շրջանը ներառում է մոտ [[75]] տարի: [[Իրան]]ա-[[սիրիա]]կան, [[Հույներ|հունական]] ծագում ունեցող «նոր» մուսուլմանները, որոնք [[իսլամ]] էին ընդունել, մավալինելրի կարգավիճակում էին` չունեին լիարժեք իրավունքներ։ Սակայն նրանք սկսեցին մեծ դեր խաղալ [[Արաբական խալիֆայություն|խալիֆայության]] կյանքում և սկսեցին պայքար իրենց իրավունքները [[արաբ]]ների իրավունքների հետ հավասարեցնելու համար։ Այս պայքարը ստացավ շուուբիական ({{lang-ar| شعب-شعوب}}, շուուբ` ազգեր) անվանումը։ [[Քաղաքականություն|Քաղաքական]] և [[կրոն]]ական բնույթ կրող պայքարը անդրադառնում էր նաև արաբական գրականության բնույթի վրա։ Օմայյան պալատական ձոներգուները սերտորեն կապված էին իրենց ցեղերի հետ և նրանց ստեղծագործության գնահատման չափանիշ էր հաճախ համարվում այս կամ այն ցեղին պատկանելությունը, ոչ թե վարպետությունը։
 
[[8-րդ դար]]ում իրավիճակը փոխվեց։ Իշխանության եկած Աբբասյանները հիշում էին թե երկրին ինչ վնաս հասցրեցին ցեղային հակամարտությունները, դրա համար փորձում էին վերացնել ցեղային տարանջատվածությունը։ Խալիֆայության ընդհանուր մշակույթային կյանքի մեջ ներառված նախկին [[քրիստոնյա]]ներին, այլադավաններին խորթ էին բեդվինական թեմատիկան, հին արաբական կասիդաների քարացած ձևերն ու բնույթը։ Ուստի նոր պոետների նժբանաստեղծությունների մեջ են թափանցել իսլամին հակասող գաղափարներ։ Սակայն գնալով պոետների ստեղծագործություններում նկատվում էին տխուր նոտաներ։ Նրանց գիտակցության մեջ աստիճանաբար վերանում էր վստահությունը մուսուլմանական կայսրության անսասան հզորության նկատմամբ, քանի որ արաբների նվաճողական շրջանը մարել էր և խալիֆայության սահմանները չէին ընդարփակվում, բացի այդ [[Բաղդադ]]ից անջատվում են [[Իսպանիա]]ն և [[Մարոկկո]]ն։ Իսլամի ներսում ևս չկար միասնություն։ Միմյանց դեմ պայքարում էին [[Սուննի իսլամ|սուննիները]], [[Շիա իսլամ|շիաները]], [[Մութազիլիականություն|մութազիլիները]]։
Տող 28.
Միջնադարյան պալատական մշակույթի ծաղկումը փոխում է պոետի դիրքը արքունիքում։ Յուրաքանչյուր ազնվական դեմք ցանկանում էր ունենալ ձոներգու, որը կգովերգեր իր բարեգործությունները և կծաղրեր իր մրցակիցներին։ Վերջանականապես ձևավորվում է պալատական ձոներգուի կերպարը, ով ի տարբերություն հին արաբական պոետների իր գործունեությունը դիտում էր լոկ որպես ապրուստի միջոց վաստակելու եղանակ։ Այժմ պոեզիայի գնահատականը կախված էր մեկենասի՝ հովանավորի կամքից։ Կախվածության մեջ ընկնելով հովանավորից պոետը չէր մտածում գովերգվող անհատի իրական արժանիքների մասին։ Պոետից պահանջվում էր ոչ թե ասվածի ճշմարտացիություն, այլ պարզապես վարպետություն։ Հենց այս միջավայրից դուրս եկան պոետներ, ովքեր նորացրին դասական կանոնները, որոնք դժվարությամբ էին իրենց տեղը զիջում։ Հատկապես պահպանողական էր ձոներգության մադհը։
 
Արաբական պոեզիայում «նորը» նախ և առաջ ի հայտ է գալիս նախաիսլամական ավանդույթի հետ թույլ կապված կամ հին արաբներին ընդհանրապես անծանոթ ժանրերում` գինու և զվաևճությունների մասին՝ խամրիյաթ ({{lang-ar|خمرية}}), փիլիսոփայական ասկետիկ բովանդակությամբ` զուհդիյաթ ({{lang-ar|زهدية}}), որսորդության մասին` տարդիյաթ ({{lang-ar| طردية}})։ Այսպիսով ձևավորվում է այն, ինչը կոչվեց բադի ({{lang-ar|بديع}})՝ բանաստեղծական նոր ոճ։
 
==Բաշշար իբն Բուրդի կյանքը և ստեղծագործությունը==