«Հերքելիություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (10) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց:   → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հերքելիություն''' կամ '''ֆալսիֆիկացման սկզբունք''' ({{lang-lat|fallere}}  -  խաբել, falsification  -  այստեղ՝ կեղծության հաստատում), հերքման սկզբունք, [[գիտություն|գիտության]] մեթոդաբանության մեջ՝ գիտական տեսությունների արժեքը որոշելու համար [[Կառլ Պոպպեր]]ի առաջադրած չափանիշը, ըստ որի տեսությունը (տեսական դրույթը) իրական, փաստական բովանդակություն ունի, եթե հնարավոր է գտնել այն հերքող փորձնական փաստեր։ Այլ կերպ՝ իսկապես գիտական, այսինքն՝ փորձնական տեսությունը հերքելի (ֆալսիֆիկացնելի) Է։
 
Ցուրաքանչյուր հերքում ստիպում է վերաձևակերպել տվյալ տեսությունը (տեսական դրույթը), նորանոր սահմանափակումներ դնել, աոաջադրել նոր [[հիպոթեզ]]ներ։ Ֆալսիֆիկացման սկզբունքի տեսակետից գիտական հայտնագործության ընթացքը և առհասարակ գիտության զարգացումը ներկայանում են ոչ թե որպես փորձնական տվյալների ընդհանրացում (ինդուկտիվ ընթացք), այլ տեսական մտածողության կողմից առաջադրվող և «Փորձի քննադատությանը» ներկայացվող համարձակ հիպոթեզների հաջորդափոխություն։ Տեսության փորձնական հիմնավորման հարցում ֆալսիֆիկացման սկզբունքը հակադրվում է վերիֆիկացման սկզբունքին, ըստ ֆալսիֆիկացման սկզբունքի, հաստատող օրինակները պետք է հաշվի առնվեն միայն այն դեպքում, եթե դրանց հակառակ փաստերը միանշանակ կերպով կհերքեին տվյալ տեսությունը։ Ուստի ֆալսիֆիկացման սկզբունքը մերժում է «միշտ ճշմարիտ» տեսությունները, որոնք չեն կարող անել եզակի դեպքերի միանշանակ կանխատեսություններ, բայց post factum հաստատվում են որևէ փաստի թե՝ առկայությամբ և թե՝ բացակայությամբ (օրինակ, [[Ֆրոյդի տեսություն]]ը չի կարող կանխատեսել մարդու որևէ կոնկրետ արարք, բայց պատրաստ է հետին թվով բացատրելու տվյալ արարքը կատարելը կամ չկատարելը)։