«Մասնակից:Makruhi/Ավազարկղ աբ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
== Արյան փոխներարկման փորձեր ==
 
Դընին փաստացի առաջին անգամ արյան փոխներարկումը կատարում է հունիսի 15–ին, [[1667]] թվականին։<ref>{{cite web|url=http://www.heart-valve-surgery.com/heart-surgery-blog/2009/01/03/first-blood-transfusion |title=The First Blood Transfusion? |publisher=Heart-valve-surgery.com |date=2009-01-03 |accessdate=2010-02-09}}</ref> Նա փոխներարկում է ոչխարի մոտավորապես տասներկու կաթիլ տասնհինգամյա տղային, որի վրա քսան անգամ դրել էին արնախում տզրուկներին։ Տղան արյան փոխներարկումից հետո ապրում է։ Դընին իրականացրեց մեկ այլ փոխներարկում մի աշխատավորի վրա, որը նույնպես կենդանի է մնում։ Երկու դեպքերում էլ արյան քանակությունը քիչ էր։ Այն թույլ էր տալիս նրանց դիմակայելու ալլերգիկ ռեակցիային։ Երրորդ փոխներարկումը Դընին կատարում է Շվեդացի բարոնի վրա։ Իրականացվում է երկու փոխներարկում, սակայն երկրորդից հետո բարոնը մահանում է։<ref name="pbs.org">{{cite web|url=http://www.pbs.org/wnet/redgold/innovators/bio_denis.html |title=Red Gold . Innovators & Pioneers . Jean-Baptiste Denis |publisher=PBS |date= |accessdate=2010-02-09}}</ref> 1667 թվականի ձմռանը, Դընին կատարում է բազմաթիվ փոխներարկումներ Անտուան Մորոյի վրա հորթի արյան ներարկումով, որը երրորդից հետո մահանում է։<ref>{{cite book |first=H. |last=Klein |first2=D. |last2=Anstee |year=2005 |title=Mollison’s Blood Transfusion in Clinical Medicine |location=Oxford |publisher=Blackwell |page=406 |isbn=0-632-06454-4 |edition=11th }}</ref>Բազմաթիվ ասեկոսներ են պտտվում Մորոյի մահվան շուրջ։ Մորոյի կինը պնդում էր, որ իր ամուսնու մահվան պատճառը հանդիսացել էր Դընին, որին դադապարտում են մարդասպանության մեջ։ Սակայն Դընին արդարացվում է, իսկ Մորոյի կինը հենց ինքն է մեղադրվում իր ամուսնու մահվան մեջ։ Դատից հետո Դընին դադարեցնում է բժշկական պրակտիկան։<ref>Asimov, ''[[Asimov's Biographical Encyclopedia of Science and Technology]]'' 2nd Revised edition</ref>Հետագայում պարզվում է, որ Մորոյն իրականում մահացել էր մկնդեղի թունավորումից։ Դընիի փորձարկումները կենդանիների արյան փոխներարկումների հետ Ֆրանսիայում[[Ֆրանսիա]]յում առաջացնում է թեժ բանավեճեր և [[1670]] թվականին փոխներարկումն արգելվում է։ Այն արգելված է մնում մինչև [[1902]] թվականի Կառլ Լենդստեյների արյան չորս խմբի հայտնաբերումը, երբ արյան փոխներարկումը դառնում է ապահով և հուսալի։
 
== Ծանոթագրություններ ==
779

edits