«Տիգրան Եսայան (նկարիչ)»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: → (10),   → (2) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: - →  - , , → , (15), ։ → ։ (8), ՝ → ՝ , → (22), ), → ), (4), ( → ( (6), : → ։ (3) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: → (10),   → (2) oգտվելով ԱՎԲ)
}}
 
'''Տիգրան Եսայան''' ([[1874]]  -  [[1921]]), հայ նկարիչ։ [[Զապել Եսայան]]ի ամուսինը։
 
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]]։ Մասնագիտական կրթությունն ստացել է Պոլսի գեղարվեստների վարժարանում։ Երիտասարդ հասակից եղել է գծագրության ուսուցիչ Ղալաթիայի Կենտրոնական վարժարանում։ 1896-ին անցնելով [[Փարիզ]], կատարելագործել է արվեստը, հետևել Գեղարվեստի ազգային վարժարանի դասընթացներին՝ աշակերտելով [[Ժան Պոլ Լորան]]ին, սովորել [[Ժյուլիեն]] ակադեմիայում։
 
Հեղինակ է դիմանկարների, բնանկարների և թեմատիկ պատկերների` «Դպրոցի մոտ: [[Ստամբուլ]]» ([[1902]]-05), «Զապել Եսայանի մոր դիմանկարը» ([[1919]]), «Փողոց Փարիզում» ([[1910]]-21)։
Նրա ուշագրավ նկարներից են «Բյուզանդական գերեզմանատունը», «Սկյուտարի սեմին վրա», «Պոլսի փողոցներից մեկը», «Արևելյան պեյզաժ» և այլն։
Հեղինակ է նաև գրքի ձևավորումների, թարգմանությունների։
 
Զբաղվել է նաև քանդակագործությամբ։ Գեղարվեստի վերաբերյալ հոդվածներով աշխատակցել է «Ծաղիկ» ([[Արշակ Չոպանյան]]), «Անահիտ», «Արևելյան մամուլ», «Ազդակ» և այլ պարբերականների։ [[Ֆրանսերեն]] և [[թուրքերեն]] հոդվածներ է տպագրել երիտթուրքերի արտասահմանյան մամուլում («Մեշվերեթ», «Շուռայի յումեթ»)` ''Միհրան'' ծածկանունով։
 
Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ [[1935]] թվականին անհատական ցուցահանդես է ունեցել [[Երևան]]ում:
285 960

edits