«Սուրեն Ստեփանյան (քանդակագործ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (82), ։ → ։ (24), ՝ → ՝ (2), → (97), ), → ), (11), )։ → )։ (3), ( → ( (21) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (34),   → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 16.
}}
 
'''Սուրեն Լևոնի Ստեփանյան''' ([[հունիսի 10]], [[1895]], [[Գանձակ]], [[Գարդմանք]]  -  [[դեկտեմբերի 29]], [[1971]], [[Երևան]]), հայ քանդակագործ, մանկավարժ, արվեստի տեսաբան։ [[ՀԽՍՀ]] ժողովրդական նկարիչ ([[1950]])։
Հայ քանդակագործ [[Արմենակ Ստեփանյան]]ի եղբայրն է։
== Կենսագրական ==
 
Ծնվել է [[1895]] թվականին Ելիզավետպոլ ([[Գանձակ]]) քաղաքում։ [[1915]] թվականին ընդունվել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի համալսարան։ Այդ ընթացքում հաճախել է քանդակագործ [[Լեոնիդ Շերվուդ]]ի մասնավոր ստուդիան։ Մասնակցել է [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ին։ 1918-ից 1920 թվականներին սովորել է [[Թիֆլիս]]ի Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության Գեղանկարչության և քանդակագործության ուսումնարանում։ [[1920]] թվականին աշխատել է Բաքռոսստայի (Ռուսաստանի հեռագրական գործակալության Բաքվի բաժանմունք) արհեստանոցներում։ [[1925]] թվականին ավարտել է [[ՎԽՈԻՏԵՄԱՍ]]-ը (Մոսկվայի Բարձրագույն գեղարվեստական տեխնիկական արվեստանոց) [[Բորիս Կորոլյով]]ի ղեկավարությամբ։ [[1927]] թվականին վերադառնում է Երևան և աշխատում [[Ալեքսանդր Թամանյան]]ի ղեկավարած արվեստանոցում։ 1926 թվականից նասնակցել է գեղարվեստական ցուցահանդեսների։ [[1945]]-ից [[1971]] թվականներին դասավանդել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ում։ [[1947]] թվականին [[պրոֆեսոր]]ի կոչում է ստացել։
 
== Ստեղծագործություններ==
 
Ստեփանյանը ստեղծագործել է մոնումենտալ և հաստոցային [[Քանդակագործություն|քանդակագործության]], [[Խեցեգործություն|խեցեգործության]] բնագավառներում։ Հայաստանի Կառավարական տան ([[1926]]—[[1941]]), մասամբ և [[Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն|Երևանի օպերայի և բալետի թատրոն]]ի ([[1926]]—53) դեկորատիվ զարդաքանդակները Ստեփանյանի և [[Ալեքսանդր Թամանյան]]ի համատեղ գործունեության արդյունքն են և բնորոշվում են պլաստիկական նուրբ արտահայտչականությամբ, ազգային զարդաքանդակի խոր իմացությամբ։ <br />
Ստեփանյանի մոնումենտալ ստեղծագործություններից են [[Մեշադի Ազիզբեկով]]ի (հանված արձան, [[գիպս]], [[1927]], [[բազալտ]], [[1932]]), [[Ղուկաս Ղուկասյան]]ի (հանված արձան, [[Գրանիտ|գրանիտ,]] [[1934]]), Խաչատուր Աբովյանի ([[բրոնզ]], [[1950]], [[Երևան]]ում), [[Վլադիմիր Լենին]]ի ([[բազալտ]], [[1940]], [[Գորիս]], բազալտ, [[1941]], [[Սիսիան]]), [[Ստեփան Շահումյան]]ի (բրոնզ, բազալտ, [[1954]], [[Ստեփանակերտ]])՝ գեղարվեստական տարբեր առանձնահատկություններ ունեցող հուշարձանները։ Ղուկաս Ղուկասյանի հուշարձանի, ինչպես և Ստեփանյանի մյուս հարթաքանդակները պլաստիկական արտահայտչականությամբ և շարժումների բազմազանությամբ նոր մակարդակ էին խորհրդահայ արձանագործության մեջ։ <br />
Ստեփանյանը ստեղծել է հայ նշանավոր մտավորականների դիմաքանդակների մի ամբողջ շարք՝
*«Տարագրոս», բազալտ, [[1929]]
Տող 34.
*«[[Դերենիկ Դեմիրճյան]]», բրոնզ, [[1948]]
*«[[Արա Սարգսյան]]», բրոնզ, [[1954]]
*«Նոննա», գիպս, [[1935]], (, Քանդակագործի դուստրը»)
*«Քանդակագործի կինը», մարմար, 1935
*«Դերասանուհի [[Սիրանույշ]]ը», մարմար, 1942
Տող 40.
*«Երաժշտագետ Մ․ Հարությունյան», բրոնզ, [[1943]]
*«Ալլա», բազալտ, [[1962]]
Փոքրածավալ, կամերային հորինվածքներից են «Վերադարձ շուկայից» (գիպս, [[1915]]), «Կժով գեղջկուհին» (գիպս, [[1930]]), «Երեխային լողացնող մայրը» (գիպս, [[1940]])։
«Կուլի» (գիպս, [[1930]]), «Լիպարիտ Մխչյանի մահը» (գիպս, 1935), «Հետախույզները թշնամու թիկունքում» (գիպս, [[1942]]), «Նռնակ նետողը» (գիպս, 1943) հորինվածքներում և վաղ շրջանի այլ գործերում Ստեփանյանին գրավել են քաղաքացիականության և հերոսականության գաղափարները։ Ավելի ուշ շրջանի ստեղծագործություններում դրամատիզմով առլեցուն արտահայտչամիջոցները փոխարինվել են ձևերի հստակությամբ և պլաստիկ պարզությամբ («Երեխայի լոգանք», գիպս, [[1961]], «Կրկեսի ձիավարուհին», գիպս, [[1963]])։
 
[[1965]] թվականին Երևանում բացվել է Ստեփանյանի անհատական ցուցահանդեսը։ Նրա աշխատանքները գտնվում են [[Հայաստանի ազգային պատկերասրահ]]ում և նրա մասնաճյուղերում, [[Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան|Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի]], [[Մոսկվա]]յի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարաններում։