«Սուրեն Աղաբաբյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (150), ։ → ։ (44), ՝ → ՝ , → (163), ), → ), (14), )։ → )։ (2), ( → ( (21) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (37),   → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 9.
| վախճանի վայրը = [[Երևան]], ([[Հայաստան]])
}}
'''Սուրեն Աղաբաբյան''' ([[1922]], [[հունվարի 22]]  -  [[1986]], [[մարտի 19]]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1969), ՀՍՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1974), Հայկական ԽՍՀ 1979 թվականի պետական մրցանակի դափնեկիր («[[Եղիշե Չարենց]]» երկհատոր մենագրության համար), [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ 1949-ից։
 
Ծնվել է Ղարաքիլիսա (այժմ՝ [[Վանաձոր]]) քաղաքում։ 1944-ին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետի եվրոպական լեզուների և գրականության բաժինը։ 1945-48-ին սովորել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1945-51-ին աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ, պատասխանատու քարտուղար։ 1950-51-ին եղել է «Սովետական գրականություն» ամսագրի քննադատության բաժնի վարիչը։ 1954-86-ին եղել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում սովետական գրականության բաժնի վարիչ։
 
1950-ին «Գյուղը [[Նաիրի Զարյան]]ի ստեղծագործության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1963-ին «[[Ակսել Բակունց]]» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։
 
Կազմել և խմբագրել է «Հայ սովետական գրականության պատմություն» (1966, [[ռուսերեն]]) աշխատությունը։ Ռուսերեն լույս են տեսել [[Ստեփան Զորյան]]ին, Նաիրի Զարյանին և Ակսել Բակունցին նվիրված նրա մենագրությունները։ Միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի համար գրել է «Հայ սովետական գրականություն» դասագիրքը (1969-86)։ Գրել է «Սովետական բազմազգ գրականության պատմություն» վեցհատորյակի առաջին և երրորդ հատորների (1970, ռուսերեն) հայ գրականությանը նվիրված գլուխները։ 1976-ին [[Մոսկվա]]յում ռուսերեն լույս տեսավ նրա «Հայ գրականություն» բուհական դասագիրքը (հեղինակակիցներ [[Վաչե Նալբանդյան]], [[Սերգեյ Սարինյան]])։ 1980-ին [[Երևան]]ում ռուսերեն լույս է տեսել նրա «Հայ գրականության կերպարները և ոճերը» քննադատական հոդվածների ժողովածուն։
 
Պարգևատրվել է «Պատվո նշան» (1972) և ժողովուրդների բարեկամության (1982) շքանշաններով։ Մահացել է Երևանում։ <ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 33-34}}</ref>
 
== Ս. Աղաբաբյանի երկերի մատենագրություն ==
Տող 26.
* [[Ակսել Բակունց]], Երևան, Հայպետհրատ, 1959, 252 էջ։
* [[Գուրգեն Մահարի]], Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1959, 152 էջ։
* Սովետահայ գրականության պատմություն, առաջին հատոր (1917-1941, հատորի «Սովետահայ գրականությունը 20-ական թվականներին», «[[Մովսես Արազի]]», «Ակսել Բակունց», «Ստեփան Զորյան», «Գուրգեն Մահարի» և «[[Մկրտիչ Արմեն]]» գլուխները գրել է Ս. Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
* Արձագանքներ, Երևան, Հայպետհրատ, 1963, 306 էջ։
* Ակսել Բակունց, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1963, 504 էջ։
* Արդիականություն և գրականություն, Երևան, «Հայաստան», 1965, 268 էջ։
* Սովետահայ գրականության պատմություն, երկրորդ հատոր (1941-1964, հատորի «Գրականությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին», «Հետպատերազմյան արձակը», «Նաիրի Զարյան», «[[Հրաչյա Քոչար]]», «[[Հովհաննես Շիրազ]]», «[[Համո Սահյան]]», «[[Սերո Խանզադյան]]» և «[[Սիլվա Կապուտիկյան]]» գլուխները գրել է Ս. Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։
* Հայ ժողովրդի պատմություն, հատոր 7 (հատորի «Սովետահայ գրականություն» գլուխը գրել է Ս. Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։
* Հայ ժողովրդի պատմություն, հատոր 8 (հատորի «Գրականություն» գլուխը գրել է Ս. Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1970, 580 էջ։
* Ակսել Բակունց, Երևան, «Հայաստան», 1971, 276 էջ։
* [[Եղիշե Չարենց]], գիրք 1, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1973, 442 էջ։
Տող 39.
* Ստեփան Զորյան, Երևան, «Սովետական գրող», 1976, 108 էջ։
* Եղիշե Չարենց, գիրք 2, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1977, 399 էջ։
* Դերենիկ Դեմիրճյան (ծննդյան 100-ամյակի առթիվ), Երևան, «Գիտելիք», 1977, 58 էջ։
* Դեպի աղբյուրը լույսի (գրականագիտական-քննադատական հոդվածների ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1979, 348 էջ։
* [[Արամաշոտ Պապայան]], Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1979, 76 էջ։
* Հայ սովետական գրականությունը վաթսուն տարում, Երևան, «Գիտելիք», 1980, 64 էջ։
* Գրականությունը և ժամանակը. սովետահայ գրականության զարգացման հարցեր (ժողովածուում տեղ է գտել նաև Ս. Աղաբաբյանի հոդվածը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1980, 360 էջ։
* Հոդվածներ, դիմանկարներ, հուշեր, Երևան, «Սովետական գրող», 1982, 368 էջ։
* XX դարի հայ գրականության զուգահեռականներում, գիրք 1 (հետազոտությունների, հոդվածների, գրախոսությունների և հուշադիմանկարների ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1983, 432 էջ։
* XX դարի հայ գրականության զուգահեռականներում, գիրք 2 (հոդվածների ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1984, 524 էջ։
* Հովհաննես Շիրազ (գրական էտյուդներ), Երևան, «Սովետական գրող», 1984, 84 էջ։
 
== Աղբյուրներ ==