«Սեդրակ Մանդինյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (29), ։ → ։ (12), ՝ → ՝ (2), → (38), ), → ), (10), )։ → )։ , ( → ( (14) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (24) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Սեդրակ Ավետի Մանդինյան''' (հոկտեմբերի 22, [[1844]], Թիֆլիս-նոյեմբերի 28, [[1915]], ), [[հայ մանկավարժ]], [[դերասան]], հասարակական, զրական-թատերական գործիչ։ Կրթությունն ստացել է [[Թիֆլիս]]ում, [[Մոսկվա]]յի [[Լազարյան ճեմարան]]ում ([[1857-1863]]), Պետերբուրգի համալսարանում ([[1869]]), ապա՝ Գռթայի ([[Գերմանիա]]) ուսուցչական սեմինարիայում, [[Հայդելբերգ]]ի, [[Լայպցիգ]]ի և [[Վիեննա]]յի համալսարաններում։ Խորացել է մանկավարժական և հոգեբանական [[գիտություններ]]ում։ [[1864]]-[[1868]]-ին աշխատել է Թիֆլիսի [[հայկական թատրոն]]ում, Գ. [[Չմշկյան]]ի, Մ. Ամրիկյանի հետ շրջագայել [[Շուշի]]ում, [[Ալեքսանդրապոլ]]ում և [[Երևան]]ում ([[1865]])։ [[1879]]-[[1880]] թվականներին եղել է Թիֆլիսի Հայոց դերասանական մշտական խմբի դերասան ու [[ռեժիսոր]]։ Որպես [[տեսուչ]] աշխատել է Թիֆլիսի [[Ներսիսյան դպրոց]]ում ([[1874]]-[[1878]]), դասավանդել՝ Շուշիի թեմական դպրոցներում։ 1881-1900 թվականներին (ընդհատումով) եղել է [[էջմիածին|էջմիածնի]] Գևորգյան ճեմարանի մանկավարժության և [[հոգեբանություն|հոգեբանության]] դասատու։ Մանդինյանը զբաղվել է դիդակտիկայի հարցերի ուսումնասիրությամբ, կարևորել դպրոցականի տարիքային և հոգեկան զարգացման առանձնահատկությունները, հանդես է եկել սխոլաստիկ [[մանկավարժություն|մանկավարժության]] դեմ։ Գրել է կրթությանն ու դաստիարակությանը նվիրված մոտ 200 հոդված։ Կազմել է «Դպրոցական սահմանադրություն» (1875), «Նահապետական ու հայրենի աշխարհ» ([[1878]]), «Ազգային ընտանեկան աշխարհ» ([[1880]]), «Համառոտ մանկավարժություն» ([[1878]]), «Կյանքի հանգամանքների համեմատ թվաբանություն» ([[1881]]), «Ռուսաց լեզվի դասատվության եղանակ» ([[1886]]), «Ռուսերենի տարրական քրեստոմատիա հայերի համար» ([[1906]]) և բազմաթիվ այլ դասագրքեր ու ձեռնարկներ։ Դրախոսել է Ռ. Պերպերյանի, Ս. Շահազիզի, Հովհ. Հովհաննիսյանի, Ղ. Աղայանի, Հ. [[Թումանյան]]ի և ուրիշների [[գրքեր]]ը։ Կատարել է թարգմանություններ։
{{ՀՍՀ}}