«Սայմոն Կուզնեց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (20), ։ → ։ (21), → (29), ), → ), (2), )։ → )։ (2), ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (7) oգտվելով ԱՎԲ
Տող 10.
| վախճանի վայրը = [[Քեմբրիջ]], ([[ԱՄՆ]])
}}
'''Սայմոն (Սեմյոն) Սմիթ Կուզնեց''' ([[անգլերեն]]` ''Simon Smith Kuznets'', ծննդյան անունը` [[ռուսերեն]]` ''Семён Абрамович Кузнец'', [[1901]], [[ապրիլի 30]] - [[1985]], [[հուլիսի 8]]), ամերիկյան տնտեսագետ, տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակակիր (1971)։
 
Ծնվել է [[Պինսկ]]ում (այժմ` [[Բելառուս]]), առևտրական Աբրամ Կուզնեցի ընտանիքում։ Հայրը լքել է ընտանիքը և 1907-ին բնակություն հաստատել [[ԱՄՆ]]-ում` թողնելով որդուն և կնոջը` Պոլինա Կուզնեցին (ծնունդով` Ֆրիդման)։
 
Սեմյոնն ավարտելով ռեալական ուսումնարանը, ընդունվել է [[Խարկովի համալսարան]]ի իրավաբանական ֆակուլտետը, միաժամանակ դասընթացներ անցնելով նաև տնտեսագիտությունից։ Համալսարանում սովորելու տարիներին նյութական պայմաններից դրդված նա աշխատել է արհմիութենական կազմակերպություններում։ Առաջին գիտական աշխատանքը լույս է տեսել 1921-ին, [[Խարկով]]ում։
Տող 18.
Արտասահման գնալու նպատակով եղբոր` Սոլոմոնի հետ նախ գնում է [[Լեհաստան]], որտեղից էլ 1922-ին` [[Նյու Յորք]]։ Այստեղ եղբայրները ընդունվում են [[Կոլումբիայի համալսարան]]։ 1921-ին Սեմյոնը, արդեն` Սայմոնը, ստանում է [[բակալավր]]ի, իսկ 1926-ին` դոկտորի գիտական կոչում։ Երիտասարդ գիտնականի հայացքների ձևավորմանը զգալիորեն նպաստել է անվանի գիտնական Ու. Մետչելլը։
 
Նա շուրջ 35 տարի աշխատել է այդ մեծ գիտնականի հետ` տնտեսագիտական հետազոտությունների Ազգային բյուրոյում (1927-1961), միաժամանակ աշխատելով [[Փենսիլվանիայի համալսարան]]ում (1930-1954)։
 
Սայմոնն հռչակվում է իր ժամանակի խոշոր տնտեսագետներից։ Մեկը մյուսին հետևում են նրա աշխատությունները տնտեսագիտության զարգացման խնդիրների վերաբերյալ, որոնցից գլխավորը նա համարում էր ազգային եկամտի աճը և օգտագործված հնարավորությունները։