«Ռուզաննա Լիսիցյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: → , : → ։ (9) oգտվելով ԱՎԲ
Տող 27.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է Դագմարա (մեծանուն երգչուհի [[Զարուհի Դոլուխանյան]]ի քրոջ) և [[Պավել Լիսիցյան]]ների ընտանիքում: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցի [[տավիղ]]ի բաժինը: [[1965]] թ. ավարտել է Մ. Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժինը, [[1969]]-ին` Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտը (Ն. Վերբովայի դասարանը):։
 
[[1965]]-[[1973]] թվականներին երգել է հնագույն երաժշտության «Մադրիգալ» համույթում, այնուհետև երկար տարիներ քրոջ` [[Կարինե Լիսիցյան]]ի հետ կատարել է [[կամերային երաժշտություն|կամերային ժանր]]ի ստեղծագործություններ` լինելով Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար:մենակատար։ Նրանց վոկալ երկյակը մեծ ճանաչում էր ձեռք բերել [[Խորհրդային Միություն]]ում, հյուրախաղերով ելույթ է ունեցել աշխարհի շատ երկրներում:երկրներում։ Երկյակը տարբերվում էր երգացանկի մշտական համալրումով. 1990-ական թվականների սկզբում նրանց երգացանկում կար տարբեր դարաշրջանների, ոճերի և ժանրերի ավելի քան 500 ստեղծագործություն, որոնք կատարվում են բնօրինակի լեզվով<ref>[http://opera-life.ru/lib.php?id=428 Վոկալի մանկավարժներ. Ռուզաննա Լիսիցյան]</ref>:։
 
[[1996]]—[[2002]] թթ. Ռուզաննա Լիսիցյանը դասավանդել է Երգչախմբային արվեստի ակադեմիայում և Գնեսինների անվան պետական երաժշտական ուսումնարանում:ուսումնարանում։ 2002 թվականից նա Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիայի մենակատարային ակադեմիական երգեցողության ամբիոնի [[դոցենտ]] է<ref>[http://www.obraztsova.org/HTML/RUS/Jury/CHILDREN/Lisician.html Ռուզաննա Լիսիցյանը Ելենա Օբրազցովայի մշակութային կենտրոնի կայքում]</ref>, հետագայում` [[պրոֆեսոր]]<ref>[http://www.voiceacademy.ru/download/about/almetjevsk.pdf Отчёт о проведении курсов повышения квалификации в г. Альметьевске 9-10 апреля 2010]</ref>:։ Նրա առավել հայտնի աշակերտներից են [[Մեծ թատրոն]]ի մեներգչուհի Աննա Ագլատովան և Գելիկոն-Օպերայի մեներգչուհի Ելենա Միխայլենկոն<ref>[http://www.biletexpress.ru/actors/1965/abt.html Ելենա Միխալենկո]</ref>: ։
 
Ռուզաննա Լիսիցյանը ռուսաստանյան մի շարք երաժշտական մրցույթների ժյուրիի անդամ է:է։ Քրոջ` Կարինեի և եղբոր` Ռուբենի հետ հիմնել է Պավել Լիսիցյանի անվան բարեգործական հիմնադրամ, որը կազմակերպում է բազմաթիվ համերգներ, վարպետության դասեր, ստեղծագործական սեմինարներ<ref>[http://www.arhipova.org/ru/about/partners/lisizian/karina-i-ruzanna/ Կարինե և Ռուզաննա Լիսիցյանները Իրինա Արխիպովայի հիմնադրամի կայքում]</ref>:։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{DEFAULTSORT:Լիսիցյան, Ռուզաննա}}
[[Կատեգորիա:Հայ երգչուհիներ]]
[[Կատեգորիա:Սոպրանոներ]]