«Պավել Ֆեդոտով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (26), ։ → ։ (7), ՝ → ՝ (5), → (36), ), → ), , )։ → )։ (2), ( → ( (8) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (9),   → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 16.
}}
 
'''Պավել Անդրեևիչ Ֆեդոտով''' ({{lang-ru|Павел Андреевич Федотов}}; (հունիսի 22) [[հուլիսի 4]], [[1815]], [[Մոսկվա]]  -  (նոյեմբերի 14) [[նոյեմբերի 26]], [[1852]], [[Սանկտ Պետերբուրգ]]), ռուս նկարիչ, քննադատական ռեալիզմի սկզբնավորողը ռուսական կերպարվեստում։
 
Լինելով սպա՝ [[1834]] թվականից հաճախել է [[Պետերբուրգ]]ի Գեղարվեստի ակադեմիայի գծանկարչության դասարանները, իսկ պաշտոնաթող լինելուց հետո (1844)՝ ամբողջապես նվիրվել արվեստին։ Սկզբնական շրջանի գործերը զինվորական կենցաղի ու ռեժիմի թեմաներով մատիտով ծաղրանկարներ, ուրվանկարներ, սեպիայով կոմպոզիցիաներ են։
 
Հասուն շրջանում (մինչև 1840-ական թթ․ վերջը) Ֆեդոտովն անցել է յուղաներկ աշխատանքների, ստեղծել ժամանակի բնորոշ տիպերի, պետերբուրգյան կենցաղի տգեղ ու ծիծաղելի տեսարանների մի ողջ պատկերասրահ՝ ցուցադրելով նիկոլաևյան Ռուսաստանի մռայլ դիմագիծը («Նորաթուխ ասպետը», 1846, «Չմահավան հարսնացուն», 1847, «Մայորի խնամախոսությունը», 1848, բոլորը՝ [[Տրետյակովյան պատկերասրահ]], Մոսկվա)։ Նրա լավագույն դիմանկարները («Ե․ Գ․ Ֆլուգ», մոտ 1850, «Ն․ Պ․ Ժդանովիչ», 1849) հատկանշվում են գեղանկարչական ամբողջականությամբ։
 
Դժբախտ կնոջ տառապանքին, մարդու անկման ու կործանմանն են նվիրված նկարչի ուշ շրջանի գործերը («Այրի կինը», «Անկո՛ր, նորից անկոր», երկուսն
էլ՝ 1851-52, Տրետյակովյան պատկերասրահ)։