«Նիկողայոս Ադոնց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (87), ։ → ։ (36), ՝ → ՝ (8), → (118), ), → ), (2), )։ → )։ (3), ( → ( (19), : → ։ (11) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: եւ → և (2), → (24),   → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 10.
}}
 
'''Նիկողայոս Գևորգի Ադոնց''' ('''Տեր-Ավետիքյան''') ([[Հունվարի 10]], [[1871]]- [[Հունվարի 27]], [[1942]]), հայ պատմաբան, բյուզանդագետ և բանասեր։
 
== Կենսագրություն ==
 
Նիկողայոս Ադոնցը ծնվել է [[1871]] թ Հայաստանի [[Սյունիքի մարզ]]ի [[Բռնակոթ (գյուղ)|Բռնակոթ]] գյուղում ([[Սիսիան]])։ Սովորել է Տաթևի ծխական դպրոցում, [[Էջմիածին|Էջմիածնի]] [[Գևորգյան ճեմարան]]ում, այնուհետև՝ 1892-94 թթ [[Թիֆլիս]]ի ռուսական գիմնազիայում։ [[1899]] թ ոսկե պարգևանշանով ավարտել է [[Պետերբուրգ]]ի համալսարանի արևելյան լեզուների և պատմա-բանասիրական ֆակուլտետները։ Աշակերտել է [[Նիկողայոս Մառ]]ին։
 
== Գիտական գործունեությունը ==
 
Հեղինակ է «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (ռուս., 1908, անգլ., 1969, հայ., 1987) կոթողային մենագրության, որտեղ մանրամասն տալիս է Հայաստանի պատմաաշխարհագրական նկարագիրը, լուսաբանում է վաղ միջնադարյան Հայաստանի նախարարական կարգն ու հողատիրության ինստիտուտները, Հայաստանի քաղաքական կացությանը վերաբերող հարցեր։
 
1899-1901 թթ Եվրոպայում ([[Մյունխեն]], [[Փարիզ]], [[Լոնդոն]], [[Վենետիկ]]) խորացել է բյուզանդագիտության մեջ։ 1903-ին եկել է [[Կովկաս]], [[Թիֆլիս]]ում ուսումնասիրել [[վրացերեն]], աշխատել է Էջմիածնի մատենադարանում։ Այդ տարիներին Ադոնցը գրել է «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (1908 թ. ռուսերեն) մագիստրոսական դիսերտացիան, որը պաշտպանել է 1909-ին և դարձել Պետերբուրգի համալսարանի պրիվատ-դոցենտ։ 1916-ին «Դիոնիսիոս Թրակացին և հայ մեկնիչները» (1915 թ, [[ռուսերեն]]) աշխատության համար նույն համալսարանում արժանացել է բանասիրության դոկտորի աստիճանի և ստացել պրոֆեսորի կոչում։ 1916-ին եղել է Էջմիածնում, [[Մուշ]]ում, [[Էրզրում]]ում, մասնակցել [[Վան]]ի հնագիտական արշավախմբին։ 1917 թ ընտրվել է Մոսկվայի [[Լազարյան ճեմարան]]ի պատվավոր հոգաբարձու և պրոֆեսոր։ 1920 թ մեկնել է [[Լոնդոն]], ապա՝ Փարիզ։ 1930-ին հրավիրվել է դասախոսելու [[Բրյուսել]]ի համալսարանում և ղեկավարել նոր կազմակերպված հայագիտական ամբիոնը։ «Բյուզանդիոն» հանդեսում և այլուր լույս են տեսել նրա արտասահմանյան տարիների լավագույն աշխատությունները։ Ադոնցը մահացել է [[1942]] թ հունվարի 27-ին, Բրյուսելում։ Նրա ձեռագրերը հանձնվել են Փարիզի Նուպարյան մատենադարանին, իսկ գրքերը՝ Բրյուսելի հայ գաղութին<ref>Տե՛ս [http://armenianhouse.org/adonts/bio-am.html Նիկողայոս Ադոնց, Կենսագրություն։]</ref>։
 
Ադոնցը թողել է շուրջ 80 [[հայերեն]], ռուսերեն և [[ֆրանսերեն]] լեզուներով գրված արժեքավոր գիտական աշխատություններ՝ նվիրված գլխավորապես հայ ժողովրդի միջնադարյան պատմությանն ու գրականությանը, հայ-բյուզանդական հարաբերություններին, հայ-հունական բանասիրությանը, առասպելաբանությանը, կրոնին, լեզվաբանությանը։ Դրանք մեծ մասամբ կարճ, մենագրական բնույթի ուսումնասիրություններ են։ «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» աշխատությունը 20-րդ դարի հայագիտության խոշոր նվաճումներից է։ Այնտեղ մանրամասնորեն ուսումնասիրված են Հայաստանի պատմա-աշխարհագրական և հասարակական-քաղաքական կառուցվածքի, հայ-բյուզանդական հարաբերությունների, նախարարական տոհմերի հետ կապված խնդիրները, առաջին անգամ գիտական վերլուծության է ենթարկված հայ ֆեոդալիզմի և հայ գյուղացիության մի շարք հարցեր։
 
Հետագայում Ադոնցը գյուղացիության պատմության խնդիրներն ավելի հանգամանորեն քննել է «Հայ հին շինականությունը» (1927 թ) ուսումնասիրության մեջ։ Մյուս ծավալուն աշխատությունը՝ «Արուեստ Դիոնիսեայ Քերականի և հայ մեկնութիւնք նորին», հայ-հունական բանասիրության մասին առաջին խոշոր գործն է։ Գիտական բարձր մակարդակով Ադոնցը վերլուծել է Թրակացու քերականության հայերեն թարգմանությունը և նրա վեց հայ մեկնիչների բնագրերը, կատարել բանասիրական կարևոր շտկումներ։ Մի շարք հոդվածներում վեր է հանել հայ-բյուզանդական անվանի ընտանիքների և Բագրատունիների տոհմաբանությունը։ Ի մի բերելով հույն հեղինակների կցկտուր տեղեկությունները՝ բացահայտել է բյուզանդական զորավար Արտավան Արշակունու, նրա եղբայր Վարդ Մամիկոնյանի, [[Բարսեղ Ա Մակեդոնացի|Վասիլի 1-ին]] և [[Մորիկ]] կայսրերի ու այլ հայազգի գործիչների կերպարները («Պատմական ուսումնասիրություններ», 1948 թ)։ Մեծ արժեք ունեն նաև Ադոնցի աղբյուրագիտական ու բանասիրական ուսումնասիրությունները՝ նվիրված [[Փավստոս Բուզանդ]]ին, [[Կորյուն]]ին, [[Եզնիկ Կողբացի|Եզնիկ Կողբացուն]]։
 
«Մաշտոց և նրա աշակերտները ըստ օտար աղբյուրների» (1925 թ) աշխատության մեջ Ադոնցը ցույց է տվել հայ գրերի ստեղծման պատմական իրադրությունը՝ մաշտոցյան գրերի ստեղծումը դնելով 382-392-ի միջև։ Ադոնցը ձեռնարկել է գրել հայ ժողովրդի ամբողջական պատմությունը, որի առաջին հատորը (հնագույն շրջան) լույս է տեսել ֆրանսերեն և հայերեն (1946, 1972)։ Ուշագրավ են [[Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարան|Բրոքհաուզի և Էֆրոնի հանրագիտարանում]] Հայաստանի մասին Ադոնցի հոդվածները։ Նա նաև հմուտ գրականագետ էր, գրել է մի շարք հոդվածներ, 1903-1904 թթ Պետերբուրգում խմբագրել է «Բանբեր գրականության և արվեստի» պարբերականը։
 
== Աշխատություններ ==
 
* Адонц Н. Г. Армения в эпоху Юстиниана. СПб, 1908 (2 изд. Ереван։ Изд-во Ереванского Университета, 1971, 526 с.) (անգլ., 1969, հայ., 1987)
* Адонц Н. Дионисий Фракийский и армянские толкователи. Петроград. Тип-я Императорской Акдемии Наук. 1915.г. CXCIII, 307 стр. (Bibliotheca Armeno-Georgica. IV.)
* Nicolas Adontz, Histoire d'Arménie ։ les origines, du Xe siècle au VIe siècle av. J.C., préface de René Grousset, 1946, XV-441 p.
*Nikoghayos Adonts. Samuel l'Arménien, roi des bulgares (in French). Bruxelles։ Palais des Académies, 1938, 63 p. [reprinted in։ Etudes Armeno-Byzantines. Calouste Gulbenkian Foundation. Lisbon, 1965, p.&nbsp;347 – 407. Distributor։ Livraria Bertrand].
* Nicolas Adontz, Etudes arméno-byzantines, Portugal։Imprimerie IMPRESSA, 1965, 440 p. (Coll. Bibliothèque arménienne de la Fondation Calouste Gulbenkian).
* Nicolas Adontz, Denys de Thrace et les commentateurs arméniens, 1970 (Bibliothèque arménienne de la Fondation Calouste Gulbenkian)
* [http://rbedrosian.com/Downloads/adontz_reforms.pdf Adontz Nicolas, Armenia in the period of Justinian: The Political Conditions Based on the Naxarar System, Lisbon: Calouste Gulbenkian Foundation 1970.]
* [http://serials.flib.sci.am/openreader/Mashtoc_1925/book/Binder1.pdf Նիկողայոս Ադոնց, Մաշթոց եւ նրա աշակերտները ըստ օտար աղբիւրների, Վիեննա: Մխիթարեան տպարան, 1925 (Ազգային մատենադարան, ՃԺԱ)։]
* Նիկողայոս Ադոնց, Հայաստանի պատմություն։ Ակունքները X-VI դդ. մ.թ.ա.։ Հայերի ծագումը։ Հոդվածներ, ԵրեւանԵրևան, 1972։
* Նիկողայոս Ադոնց, Պատկերների խնդիրը։ Երևան, 2003, 90 էջ։
* Նիկողայոս Ադոնց, Քննություն Մովսես Կաղանկատվացու, Ս. Էջմիածին, 2005, 176 էջ։
* Նիկողայոս Ադոնց, Հայաստանի ոսկեհանքը։ Փոքր ուսումնասիրություններ, ԵրեւանԵրևան, 2006։
* [http://www.armin.am/images/menus/1565/Adonc_A.pdf Նիկողայոս Ադոնց, Երկեր հինգ հատորով, հատ. Ա. Պատմագիտական ուսումնասիրություններ, Երևան, 2006, 652 էջ։]
* [http://www.armin.am/images/menus/1028/Adonc_B.pdf Նիկողայոս Ադոնց, Երկեր հինգ հատորով, հատ Բ. Պատմա-բանասիրական ուսումնասիրություններ, Երևան, 2006, 680 էջ։]
Տող 60.
== Գրականություն ==
* [http://hpj.asj-oa.am/451/1/62-4(115).pdf Յուզբաշյան Կ. Ն., Նիկողայոս Ադոնցի գիտական ժառանգությունը.- «Պատմա-բանասիրական հանդես», 1962, № 4, էջ 115-128։]
* Mushegh Ishkhan, Professor Nicholas Adontz։ Remembrance and Impressions, - "Armenian Review" 39 (1986), pp.&nbsp;55–80.
* [http://lraber.asj-oa.am/2013/1/1998-1(202).pdf Հովհաննիսյան Պ. Հ., Սիմոն Վրացյանի անտիպ հուշերը Նիկողայոս Ադոնցի մասին.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1998, № 1, էջ 202-210]