«Հովհաննես Շարամբեյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (70), ։ → ։ (37), ՝ → ՝ (10), → (103), ), → ), (4), )։ → )։ (2), ( → ( (9) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (21) oգտվելով ԱՎԲ
Տող 16.
}}
 
'''Հովհաննես (Վանիկ) Շարամբեյան''' ([[1926]] թ. [[օգոստոսի 17]], [[Երևան]] – [[1986]] թ. [[մայիսի 11]], [[Երևան]]) ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ <ref name="Ով ով է"/> Հովհաննես Շարամբեյանը մեծ աշխատանք է կատարել ժողովրդական արվեստի պահպանման և դրա զարգացման ուղղությամբ։ Հովհաննես Շարամբեյանն ավելի քան երեսուն տարի աշխատել է [[Դիլիջան]]ի հին փողոցի վերականգնման վրա՝ մասնակցելով նախագծմանը, լուծելով կազմակերպչական հարցեր, ստեղծելով շենքերի մանրամասների էսքիզներ։ Շարամբեյանն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի, [[Երևանի փայտարվեստի թանգարան]]ի և մի շարք այլ մշակութային կենտրոնների ստեղծման գործում։ Իր գործունեության համար նա պարգևատրվել է ԽՍՀՄ և արտասահմանյան երկրների պատվոգրերով և մեդալներով։
 
==Կենսագրություն==
Նկարիչ Հովհաննես Շարամբեյանը ծնվել է 1926 թվականի օգոստոսի 17–ին, Երևանում՝ [[Վան]]ից գաղթած հոր և երևանցի մոր ընտանիքում։ Ավարտել է Երևանի [[Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան]]ը (1945թ.), այնուհետև սովորել [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ը (1945–1951թթ.)։ 1947 թվականին Դիլիջանում հիմնադրել է նկարչական ստուդիա (1970 թվականից՝ նկարչական դպրոց), 1958 թվականին՝ Դիլիջանի երկրագիտական թանգարանին կից կիրառական արվեստի թանգարանը (1979 թվականից՝ Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի մասնաճյուղ)։ 1978–1986 թթ. եղել է [[Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարան]]ի տնօրենը<ref>{{cite web|url=http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=1186|language=հայերեն|title=Ժողովրդական արվեստի թանգարան. Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II|Publisher=Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն}}</ref>։
Հովհաննես Շարամբեյանի անվամբ են կոչվում Երևանի [[Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն|Ժողովրդական ստեղծագործության կենտրոն]]ը, Դիլիջանի գեղարվեստի դպրոցը և իր վերակառուցած Դիլիջանյան հին փողոցը<ref name="Ով ով է">{{cite web|url=http://www.armeniaculture.am/am/Encyclopedia_sharambeyan_hovhannes|language=հայերեն|title=Շարամբեյան Հովհաննես․ Ժողովրդական արվեստի թանգարան. Հայագիտական Հետազոտությունների Ինստիտուտ|Publisher=Հայագիտական Հետազոտությունների Ինստիտուտ}}</ref>։
<center><gallery widths=240px heights=180px>
Տող 30.
[[Պատկեր:Ed. Mirzoyan, Arno Babajanyan.1965 Dilijan.JPG|մինի|Հովհաննես Շարամբեյանը [[Էդուարդ Միրզոյան]]ի և [[Առնո Բաբաջանյան]]ի հետ, 1965թ., Դիլիջան]]
[[Պատկեր:1962.05.Yerevan.jpg|մինի||ձախից|Հովհաննես Շարամբեյանը [[Մարտիրոս Սարյան]]ի հետ, 1962 թ., Երևան]]
Բուն նկարչությունից բացի՝ Հովհաննես Շարամբեյանն ակտիվորեն զբաղվել է մշակութային և հասարակական լայն գործունեությամբ։ Դեռևս ուսանողական տարիներին բուժման նպատակով տեղափոխվում է Դիլիջան, որտեղ 1943 թ. սկսում է աշխատել [[Դիլիջանի Հասմիկ Հակոբյանի անվան ժողովրդական թատրոն]]ում՝ որպես գլխավոր նկարիչ։ 1947 թ. կազմակերպում է Դիլիջանի Ղ. Աղայանի անվան գրադարանին կից գեղարվեստական ստուդիան։ 1953 թ. Շարամբեյանն առաջին անգամ մասնակցում է հանրապետական ցուցահանդեսի, իսկ 1956 թ. ընդունվում ԽՍՀՄ նկարիչների միության շարքերը։ Շուտով ընտրվում է ՀԽՍՀ գեղարվեստի ֆոնդի դեկորատիվ կիրառական արվեստի գեղարվեստի խորհրդի նախագահ։ Հովհաննես Շարամբեյանը 1958թ. ակտիվորեն մասնակցում է Դիլիջանի երկրագիտական թանգարանին կից գեղարվեստի բաժնի հիմնադրմանը, ինչի արդյունքում թանգարանն այսօր համալրված է հայտնի հայ և արտասահմանյան նկարիչների լավագույն ստեղծագործություններով։ 1960 թ. Շարամբեյանը նշանակվում է Դիլիջան քաղաքի գլխավոր նկարիչ։ 1967 թ. ընտրվում է Հայաստանի նկարիչների վարչության անդամ, իսկ ՀԽՍՀ Գերագույն Սովետի նախագահության հրամանագրով նրան շնորհվում է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչում։ 1973 թ. ընտրվում է Հայաստանի ժողովրդական արվեստի տան կիրառական արվեստի սեկցիայի նախագահ։ 1978 թ. Հովհաննես Շարամբեյանը նշանակվում է Հայաստանի ժողովրդական ստեղծագործության արվեստի պետական թանգարանի տնօրեն։ 1979 թ. նրա ղեկավարությամբ հիմնադրվում է Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը, որի համար հիմք է հանդիսանում իր և Ս. Դավթյանի հավաքածուն, իսկ թանգարանի տարածքի մի մասի համար Շարամբեյանը հատկացնում է բնակարանը։ 1984 թ. Հովհաննես Շարամբեյանին ԽՍՀՄ Գերագույն Սովետի նախագահության հրամանագրով շնորհվում է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
 
Հովհաննես Շարամբեյանը մեծ աշխատանք է կատարել ժողովրդական արվեստի պահպանման և դրանց զարգացման ուղղությամբ։ Դիլիջանում նա երկար տարիներ եղել է կուլտուրայի և արվեստի ժողովրդական համալսարանի ռեկտոր, հիմնադրել է Հայաստանի պետական ժողովրդական արվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը։
 
Հովհաննես Շարամբեյանն ավելի քան երեսուն տարի աշխատել է [[Դիլիջան]]ի հին փողոցի վերականգնման վրա՝ մասնակցելով նախագծմանը, լուծելով կազմակերպչական հարցեր, ստեղծելով շենքերի մանրամասների էսքիզներ։ Նշանակվել է Դիլիջանի պատմամշակութային արգելոց-թանգարանի գլխավոր խորհրդատու։ Շարամբեյանն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Երևանի փայտարվեստի թանգարանի ստեղծման գործում։ Իր գործունեության համար նա պարգևատրվել է ԽՍՀՄ և արտասահմանյան երկրների պատվոգրերով և մեդալներով։
Տող 40.
Հովհաննես Շարամբեյանը բազմաթիվ կտավների հեղինակ է։ Հայտնի ստեղծագործություններն են՝ «Կոմիտաս», «Մեխակներ», «Երիտասարդ վիրաբույժներ», «Հակոբ բիձայի դիմանկարը», «Դիլիջան», «Մ. Գորկին», «Նվիրում խաչքարին», «Մ. Աբրահամյանի դիմանկարը», «Հին բակ Դիլիջանում», «Հովիվ Պողոսյանի դիմանկարը», «Մեխակներ», «Հիշողություն հին Երևանից», «Կոնդ», «Գյուղական բակ Լճաշենում», «Բուխարեստը իմ պատուհանից», «Մանուշակներ», «Խոր Վիրապ», «Վանի կարպետ», «Մորս հիշատակին», «Դիլիջանյան ծաղիկներ», «Սարերը մայրամուտին», «Աշունը սարերում», «Մակարավանք», «Աշնանային տերևներ», «Հեթանոսական տաճարի ավերակները», «Էջմիածնի հին տները», «Ձնհալ», «Գարուն» և այլն։
 
Հովհաննես Շարամբեյանը եղել է «Անուշ» ֆիլմի (1983 թ.) գլխավոր նկարիչը։
 
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել [[Բուլղարիա]]յում, [[Փարիզ]]ում (Մինաս Ավետիսյան. Քնարիկ Վարդանյան, Հովհաննես Շարամբեյան), Սանկտ Պետերբուրգի [[Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)|Էրմիտաժի սրահ]]ում ([[Գրիգոր Խանջյան]]ի հետ՝ նվիրված [[Կոմիտաս]]ի 100 ամյակին), [[Հոլանդիա]]յում, [[ԳՖՀ]]-ում, Երևանում, Դիլիջանում, [[Իջևան]]ում, [[Էջմիածին|Էջմիածնում]] և Հայաստանի մի շարք այլ քաղաքներում։
 
Շարամբեյանի ստեղծագործությունները պահպանվում են [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովյան պետական պատկերասրահ]]ում, Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, [[Հայաստանի ազգային պատկերասրահ]]ում, Դիլիջանի պատմամշակութային արգելոց-թանգարանի ֆոնդերում, Դիլիջանի երկրագիտական թանգարանում, Վանաձորի պատկերասրահի մասնաճյուղում և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։