«Համազասպ Հարությունյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: → (5), ց ։ → ց։ oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: , → , (31), ։ → ։ (13), ՝ → ՝ (10), → (53), ), → ), , )։ → )։ , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: → (5), ց ։ → ց։ oգտվելով ԱՎԲ)
'''Համազասպ Հովակիմի Հարությունունյան''' (ծնվել է 1902 թ․ հոկտեմբերի 14-ին՝ [[Բաքու|Բաքվում]], մահացել է 1971 թ․ ապրիլի 4-ին՝ [[Մոսկվա]]յում), [[Սովետական Միություն|սովետական]] [[դիվանագետ]], տնտեսագետ։
 
== Գործունեություն ==
Ունեցել է արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան։ [[տնտեսագիտություն|Տնտեսագիտությա]]ն դոկտոր, պրոֆեսոր (1942)։ ՍՄԿԿ անդամ 1919-ից ։ից։ 1922-ին գործուղվել է [[Հայաստան]]՝ կոմերիտական ղեկավար աշխատանքի։ 1923—28-ին սովորել է Մոսկվայի համալսարանում, որն ավարտելուց հետո մեկ տարով ուսումնառության է մեկնել [[ԱՄՆ]]՝ [[Մինեսոտա]]յի համալսարան։ 1930—43-ին աշխատել է [[ՍՍՀՄ]] ԴԱ տնտեսագիտության ինստիտուտում։ 1943-ից անցել է դիվանագիտական աշխատանքի։ 1944—54-ին եղել է ՍՍՀՄ արտգործմինիստրության տնտեսության բաժնի վարիչի տեղակալ, վարիչ, ՍՍՀՄ ներկայացուցիչ [[ՄԱԿ]]-ի տնտեսական և սոցիալական խորհրդում և ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովում, 1948— 1953-ին՝ ՍՍՀՄ արտգործմինիստրության կոլեգիայի անդամ, 1954—55-ին՝ նույն մինիստրության խորհրդական, 1955— 1958-ին՝ մինիստրության եվրոպական բաժնի վարիչ, ՍՍՀՍ ներկայացուցիչ՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության ադմինիստրատիվ խորհրդում, 1958—63-ին՝ ՍՍՀՄ դեսպան [[Կանադա]]յում, 1963—70-ին՝ պատասխանատու աշխատող ՍՍՀՄ արտգործմինիստրության կենտրոնական ապարատում։ Հարությունյանը մասնակցել է հակահիտլերյան կոալիցիայի մեծ տերությունների [[Թեհրան]]ի, [[Ղրիմ]]ի, [[Պոտսդամ]]ի կոնֆերանսներին, [[Փարիզի խաղաղության կոնֆերանս]]ին, [[ՄԱԿ]]-ի գխավոր ասամբլեայի նստաշրջաններին և միջազգային այլ խորհրդակցությունների։ Կյանքի վերջին տարիներին դասավանդել է [[Մոսկվայի պետական համալսարան]]ում և միջազգային հարաբերությունների ինստիտուտում։
 
Հարությունյանիի աշխատությունները նվիրված են ժամանակակից բուրժուական տնտեսագիտական մտքի և քաղաքատնտեսության քննադատությանը, համաշխարհային էկոնոմիկայի (տնտեսական ճգնաժամեր, ցիկլերի պարբերականություն, զբաղվածություն, սպառում) և միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման տենդենցներին, ՍՍՀՄ արտաքին քաղաքականության և ժողտնտեսության զարգացման հարցերին։ Պարգևատրվել է [[Լենին]]ի, Աշխատանքային կարմիր դրոշի 2, «Պատվո նշան» շքանշաններով։
 
== Գրականություն ==
281 469

edits