«Հակոբ Կոտոյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: օր →  օր , - →  - , , → , (8), ։ → ։ (10), ՝ → ՝ , → (17), ), → ), , ( → ( oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (2),   → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Կոտոյան (այլ կիրառումներ)}}
'''Հակոբ Գևորգի Կոտոյան ''' ([[1864]] թվական, [[Մուշ]]  -  1.7.[[1915]] թվական, [[Մուշ]]), հայ ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։
 
Սովորել է [[Մուշ]]ի կենտրոնական վարժարանում և [[Դիարբեքիր]]ում։ [[1894]] թվականին գործակցել է հնչակյան հայտնի գործիչ Մ. Տամատյանի հետ։ Հակաթուրքական գործունեության համար դատապարտվել է 15 տարվա բանտարկության և աքսորվել [[Սինոպ]]։ [[1895]] թվականին ընդհանուր ներմամբ վերադարձել է աքսորավայրից։ [[1890]]-ական թվականներին [[Տարոն]]ում մասնակցել է հայ ազատագրական շարժումներին։ [[1901]] թվականին [[Անդրանիկ Կոտոյան]]ի ղեկավարությամբ [[Առաքելոց վանք]]ի շրջանում 21  օր կռվել է թուրքական 4-5 հազարանոց զորքի դեմ։ [[1903]]-[[1904]] թվակններին մասնակցել է սասունցիների ազատագրական պայքարին, [[1906]]— [[1908]] թվակններին, [[Եփրեմ Խան]]ի հետ՝ [[Իրան]]ի հեղափոխական շարժումներին։ [[1912]]-[[1914]] թվակններին ընտրվել է Մուշի քաղաքային ժողովի անդամ։ [[1915]] թվականի հուլիսի 13-ին, եռօրյա արյունահեղ մարտերից հետո, Կոտոյանը և նրա մի քանի զինակիցներ ընտանիքներով այրվել են թուրքերի հրդեհած շենքերում։
 
{{ՀՍՀ}}