«Խաչատուր Եսայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (62), ։ → ։ (44), ՝ → ՝ (13), → (115), ), → ), (5), )։ → )։ (2), ( → ( (9), : → ։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (15),   → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 17.
}}
 
'''Խաչատուր Հակոբի Եսայան''' ([[1909]], {{comment|օգոստոսի 29|Հուլյան տոմարով}} ([[սեպտեմբերի 11]]), [[Կարս]]  -  [[1977]], [[ապրիլի 24]], [[Երևան]]), հայ [[Նկարչություն|նկարիչ]], ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ ([[1965]])։։
 
== Կենսագրություն ==
Տող 34.
*«Հայրենի քաղաք, Կարս», 1967
 
Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում ձևավորել է Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք» (1943), Օպերայի և բալետի թատրոնում՝ [[Արմեն Տիգրանյան]]ի [[Դավիթ Բեկ (օպերա)|«Դավիթ Բեկ»]] (1956, 1974), Ի. Ստրավինսկու «էդիպ արքա» (1963), [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ի [[Ալմաստ (օպերա)|«Ալմաստ»]] (1969) ներկայացումները։
 
Խաչատուր Եսայանը հաստոցային գեղանկարիչ է, նուրբ բնանկարային լիրիկայով։ Նրա բնանկարները ինքնուրույն են իրենց լիրիկական ներշնչվածությամբ, գույների նրբությամբ։ Նրանց բնորոշ չէ Սարյանի արվեստին հատուկ սինթետիզմը, Բաշինջաղյանի էֆեկտիվությունը, Թերլեմեզյանի էպիքականությունը, Առաքելյանի պատմողականությունը։ Եսայանի մոտ դրանք ավելի շուտ բնանկար-տրամադրություններ են, որոնք տալիս են հայրենի բնության նուրբ և խորաթափանց ընկալումը, հայրենի սարերով, դաշտերով և այգիներով հիացումը։
Տող 40.
Եսայանը թատրոնում ներմուծել է իր մեծ ավանդը։ Եսայանը աշխատել է դրամաների, օպերաների, բալետների ձևավորման վրա։ 1938 թվականին Եսայանը Մոսկվայի Փոքր թատրոնում Կ. Յուոնի էսքիզներով դեկորացիաներ է պատրաստել [[Ալեքսանդր Գրիբոյեդով|Ա. Գրիբոեդովի]] «Խելքից պատուհասը» բեմականացման համար։
Դրա համար լավ դպրոցներ են եղել նաև պատերազմի տարիներին առաջին ինքնուրույն բեմադրությունները տարբեր թատրոններում, օրինակ ՝ [[Ալեքսանդր Պուշկին|Ա. Պուշկինի]] «[[Բորիս Գոդունով (օպերա)|Բորիս Գոդունովը]]», [[Ուիլյամ Շեքսպիր|Ու. ՇԵքսպիրի]] «[[Անտոնիոս և Կլեոպատրա (ողբերգություն)|Անտոնիոս և Կլեոպատրա]]» դրաման, [[Լեո Դելիբ|Լ. Դելիբի]] «Լակմե» օպերան, Վ. Լիվշիցու «Ծուռթաթ եղբայրները» տիկնիկային թատրոնում, Վ. Վալենտինովի «Կրակի քրմուհին» օպերետտան, ինչպես նաև հայկական և ադրբեջանական պիեսներ («Գևորգ Մարզպետունի», Ս. Վուրգունի «Ֆերդախ և Շիրին», Լ. Գուսեյնովի «Նիզամին» և այլն)։ Ինչպես տեսանք նկարիչը իր առաջին փորձերը արել է թատերական տարբեր ժանրերում և այս բազմազանությունը օգնում էր նրան յուրացնելու թատերական գործը՝ զարգացնելով օրինակներ գտնելու հնարավորությունը, որոնք կհամապատասխանեին ստեղծագործության ոճին և ոգուն։ Այս աշխատանքների թվում կային գործեր, որ արժանացան բարձր մշակույթի ուշադրությանը, օրինակ՝ «[[Գևորգ Մարզպետունի (վեպ)|Գևորգ Մարզպետունի]]», սակայն դրանք դեռևս ինքնուրույն չէին և չէին կրում Եսայանի ինքնատիպության դրոշմը։
 
Եսայանի արվեստում շրջադարձային եղավ Մ. Սարյանի և Ա. Միրզոյանի հետ համագործակցությունը [[Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն|Ա. Սպենդիարյանի անվան թատրոնում]] [[Արմեն Տիգրանյան (երգահան)|Ա. Տիգրանյանի]] «[[Դավիթ Բեկ (օպերա)|Դավիթ Բեկ]]» օպերայի ձևավորման ժամանակ (1956)։ Եսայանի ստեղծագործական ուղին ուսումնասիրող Ռ. Հովհաննիսյանը գրում է.{{Քաղվածք|«Ձևավորուների խիստ մոնումենտալ ձևը՝ իրականացված Եսայանի կողմից, լավագույն ձևով համապատասխանում էր օպերայի պատմական ոգուն։ Այն պատմում է հայ ժողովրդի ազատագրական պայքարի, վրաց և ռուս ժողովուրդների հետ բարեկամության մասին»|}}։
Լավ յուրացնելով բեմական ձևավորման կանոնները՝ Եսայանը մեծածավալ ձևավորումերի սակավ քանակը համադրել է հստակ գծագրված կուլիսների և ֆոնի հետ՝ հասնելով բնորոշ նկարների առավելագույն արտահայտչականության, օրինակ՝ պալատը և հատկապես եկեղեցու դիմացի հարթակը։ Նուրբ գեղագիտական ոճով էր արված օպերայի վարագույրը, որի վրա պատկերված էր սուր և վահան՝ ժողովրդա-ազատագրական պայքարի խորհրդանիշը։ Բնանկարչի նրա տաղանդը իր արտահայտությունն է գտնում օրինակ «Սոնա» բալետի աշխատանքներում, որը վերաբերում է հիսունական թվականների վերջերի նրա աշխատանքներին, ինչպես նաև «Սոս և Վարդիթեր» օպերայում։ Այս վերջին օպերայի էսքիզները կարող են դրվել Եսայանի լավագույն բնանկարիների օրնակների կողքին, որպես համարժեք ստեղծագրծություններ։ Վաթսունական թվականներին Եսայանը սիստեմատիկ աշխատում էր թատրոնում և ստեղծել է մի շարք հիանալի աշխատանքներ։ Բայց առավել ուժեղ և լավ են ստացվել այն գործերը, ուր նա հավատարիմ է մնացել իր ստեղծագործական թեմային։ Այսպես Ա. Բաբաևի «Արծվաբերդ» և [[Ալեքսանդր Սպենդիարյան|Ալ. Սպենդիարյանի]] «[[Ալմաստ (օպերա)|Ալմաստ]]» օպերայի էսքիզներում և դեկորներում մենք նորից տեսնում ենք հայ բնության ձևեր՝ հաղորդված տաք գույներվ և պոետիկական։ Սպենդիարյանի թատրոնում [[Գաետանո Դոնիցետի|Դոնիցետիի]] «[[Լյուչիա դի Լամերմուր]]» օպերայի բեմադրության համար Եսայանը ստեղծել է խիստ, բայց և ռոմանիկ պոետականությամբ և խորհրդավորությամբ լի մի ձևավորում։ Հատկապես սա վերաբերում է այն էսքիզներին, որ պատկերում էին գերեզմանոցի եկեղեցին և ծովի ժայռոտ ափը՝ լուսավորված լուսնի լույսով։ Սրանք խիստ գունային համակարգում են ստեղծվել և համահունչ էին օպերայի երաժշտությանը։