«Լուսինե Գևորգյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (25), ։ → ։ (6), ՝ → ՝ , → (35) oգտվելով ԱՎԲ
չ →‎Կենսագրություն: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 4.
== Կենսագրություն ==
 
Ծնվել է 1970ին, հունիսի 15-ին Երևանում։ Ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի կինոգիտական բաժինը. դիպլոմի թեման է <Մշակույթը հայկական հեռուստատեսությունում>։ 1995-ին նկարահանել է <Լուսինը կորցրել է հիշողությունը> էքսպերիմենտալ ֆիլմը, որը նույն տարում ցուցադրվել է Փարիզի Ժորժ Պոմպիդուի վիդեո արտ հավաքածոի հետ մեկտեղ Երևանում։ 1996-ին նկարահանել է <Քաղաքը ներկված սև ու սպիտակ> ֆիլմը, 1998-ին <Իդեա իքս> ֆիլմը, աշխատել է Հանրային հեռուստատեսությունում, ուր սկսել է իր հեղինակային Հեփենինգ հաղորդաշարը, որը 1996 -ից շարունակել է ԱՐ հեռուստաընկերությունում։ Մասնակցել Ղազախստանի Ալմա Աթայի <Եվրազիա> կինոփառատոնին, 1999-ին մասնակցել է Գերմանիայի Օբերհաուզեն կինոփառատոնի կինոշուկային, նկարահանել է Երևան կինոստուդիայի պատվերով <Փորձ> վավերագրական ֆիլմը՝ հաշմանդամների խնդիրների մասին, 2000-ին Ինտերնյուս -Հայաստան հաս․ կազմակերպության աջակցությամբ նկարահանել է <Այբուբեն> ֆիլմը, <Իդեա իքս> ֆիլմով մասնակցել է <Մասնավոր Հայացք> Երևանյան կինոփառատոնին, նկարահանել է <Ազատ տեղաշարժի իրավունք> վավ․ ֆիլմը, Հ 2 Հեռուստատեսության պատվերով նկարահանել է <Անդերգրաունդ> երկմասանոց հեռուստատեսային ֆիլմը, 2001-ին նկարահանել է <Հղիության արհեստական ընդհատում> ֆիլմը, 2002-2004 թթ․ Ինտերնյուս-Հայաստան կազմակերպության պատվերով նկարահանել է հայ ստեղծագործողների մասին պատմող սյուժեներ Անդրկովկասյան <Խաչմերուկ> հեռուստանախագծի համար, <ՍԱՐ> թվ-ի պատվերով նկարահանել է <Իդեա իքս> Հայկական ճարտարապետության գաղտնագիտական շերտերը բացահայտող հաղորդաշար, նկարահանել է <Զվարթնոց> ֆիլմը, 2005 թ․-ին <Ոսկե Ծիրան> կինոփառատոնի մամլո խոսնակն է և կազմակերպում է փառատոնի քարոզարշավը, <Լուսինը կորցրել է հիշողությունը> և <Իդեա Ֆիքս> ֆիլմերը ընդգրկվում են <ԿԻՆ> կիոփառատոնի հետահայաց ծրագրի մեջ, 2006-2007 <Չգիտեմ> վավերագրական կինոնախագծով մասնակցում է Թբիլիսիում կազմակերպված շվեյցարական <Ֆոկալ>կինոֆոնդի կինոդասընթացներին, 2008-ին <Նոնա և ընկերներ> կինոնախագծով մասնակցել է Հարավ կովկասյան կինոգործիչների ասոցիացիայի կազմակերպած պրոդյուսորա-սցենարիստական դասընթացներին Թբիլիսիում, 2009-ին <Նոնա և ընկերներ> նախագիծը ընդգրկվել է Թբիլիսիի Պրոմեթևս կինոփառատոնի Փիթչ․Դոկ կինոնախագծերի մրցույթում և արժանացել է երկրորդ տեղին, 2010-ին <Նոնա և ընկերներ> կինոնածագիծը ընդգրկվել է <Ոսկե Ծիրան> կինոփարատոնի <Ռեժիսորներ Առանց Սահմանների> ֆորումին, որպես զարգացման փուլում գտնվող նախագիծ։ Բոլոր ֆիլմերը դրված են www.youtube.com կայքում։
 
{{DEFAULTSORT:Գևորգյան, Լուսինե}}