«Գևորգ Աբգարյան (բանասեր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (38), ։ → ։ (18), ՝ → ՝ , → (50), ), → ), (2), )։ → )։ , ( → ( (7) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (10),   → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տես նաև|Աբգարյան}}
{{Տես նաև|Գևորգ Աբգարյան}}
'''Գևորգ Վահագնի (Վարագի) Աբգարյան''' ([[1920]], [[սեպտեմբերի 14]]  -  [[1998]], [[մայիսի 15]]), [[հայ]] բանասեր, պատմաբան, գրականագետ, ձեռագրագետ, աղբյուրագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, [[ԽՍՀՄ]] գրողների միության անդամ 1985-ից։
 
Ծնվել է [[Հոռոմ]] (այժմ՝ [[Շիրակի մարզ]]) գյուղում։ Միջնակարգ կրթությունն ստացել է [[Էջմիածին|Էջմիածնում]] և [[Լենինական]]ում։ 1937-41-ին սովորել է [[Երևան]]ի համալսարանի պատմության ֆակուլտետում։ Մասնակցել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ին։ Պատերազմից հետո վերընդունվել է համալսարան և այն ավարտել 1946-ին։ Ապա սովորել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1940-ից (որոշ ընդմիջումներով) աշխատում է [[Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան]]ի բնագրերի ուսումնասիրության և հրատարակության բաժնում։ 1965-ին «[[Սեբեոս]]ի պատմությունը և [[Անանուն]]ի առեղծվածը» թեմայով թեկնածուական դիսերտացիա է պաշտպանել, որի համար նրան միանգամից շնորհվել է դոկտորի աստիճան։ 1975-76-ին [[հայ]] թարգմանական մատենագրության պատմություն է դասավանդել Երևանի համալսարանում։
 
Գևորգ Աբգարյանի աշխատությունները նվիրված են հայ [[միջնադար]]յան գրականությանը, ձեռագրագիտությանը, հայ-հունական, հայ-վրացական, հայ-սլավոնական, հայ-ֆրանսիական, հայ-գերմանական մատենագրական առնչություններին, [[եվրոպա]]կան հայագիտության պատմությանը։ Գիտական հրատարակության է պատրաստել հույն մատենագիր [[Եվսեբիոս Կեսարացի|Եվսեբիոս Կեսարացու]] «Քրոնիկոն»-ի [[գրաբար]] և [[գերմաներեն]] թարգմանությունները, [[Փավստոս Բուզանդ]]ի «Հայոց պատմությունը», Սեբեոսի պատմության գրաբար բնագիրը, միջնադարյան արձակի նմուշներ։
Տող 9.
Կազմել է «Հայկական աղբյուրները [[Աբխազիա]]յի և [[աբխազներ]]ի մասին» [[ռուսերեն]] ժողովածուն։
 
[[Գերմաներեն]]ից հայերեն է թարգմանել Յո. Մարկվարտի, [[Հանս Վալտեր Պոլ]]ի, [[Լինոս Բենակիս]]ի և այլոց հայագիտական ուսումնասիրությունները։ Նրա «Մատենադարան» գիրքը լույս է տեսել ռուսերեն, [[անգլերեն]] (Երևան, 1962) և [[լեհերեն]] ([[Վարշավա]], 1965)։ <ref>{{cite book|author=Հայկ Խաչատրյան|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 13}}</ref><ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Հայաստան»|location=Երևան|year=1973|page=էջ 8-9}}</ref>
 
== Գևորգ Աբգարյանի երկերի մատենագրություն ==
Տող 15.
* Մատենադարան, Երևան, Հայպետհրատ, 1962, 126 էջ։
* «Սեբեոսի Պատմությունը» և Անանունի առեղծվածը, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1965, 252 էջ։
* Պատմություն Սեբեոսի (աշխատասիրությամբ Գ. Աբգարյանի), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1979, 466 էջ։
 
== Աղբյուրներ ==