«Մշակիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''CPU'''-ն կամ '''պրոցեսորը''' (անգլ․ Central Processing Unit, Կենտրոնական մշակիչ հանգույց) հանդիսանում է համակարգչի ...
(Տարբերություն չկա)

12:05, 15 հունվարի 2010-ի տարբերակ

CPU-ն կամ պրոցեսորը (անգլ․ Central Processing Unit, Կենտրոնական մշակիչ հանգույց) հանդիսանում է համակարգչի սարքավորումներից մեկը և իրականացնում է մեքենայական հրահանգները։ Համակարգչային արդյունաբերության մեջ այս տերմինն օգտագործվում է սկսած 1960-ական թվականներից։ Պրոցեսորի ձևը, ճարտարապետությունն ու իրականացումը փոփոխվել են սկսած առաջին տարբերակներից, բայց նրա հիմնական գործողությունը մեծամասամբ մնացել է նույնը։
Ժամանակակից պրոցեսորները բավականաչափ փոքր են, քառակուսի և ունեն բազմակի մետաղական միացություններ։ Պրոցեսորները, որոնք կատարում են այս տիպի սարքավորումներին բնորոշ բոլոր գործողությունները և իրականացված են միկրոսխեմաների տեսքով կոչվում են միկրոպրոցեսորներ։