«Մալթուսականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
'''Մալթուսականություն''', ազգաբնակչության մասին բուրժուական տեսություն, ըստ որի աշխատավորների դրությունը որոշվում է ոչ թե կապիտալիզմի սոցիալական պայմաններով, այլ բնության «մըշտընջենական» օրենքներով (իբր՝ գոյամիջոցների աճը ետ է մնում ազգաբնակչության աճից): Կոչվել է հեղինակի՝ Թ. Ռ. Մաւթոաի անունով: Նշելով բնակչության վերարտադրության մեջ կենսաբանական գործոնների որոշիչ նշանակությունը, Մալթուսը պնդում էր, որ բնակչությունն ունի երկրաչափական [[պրոգրեսիա]]յով բազմանալու միտում, իսկ գոյամիջոցներն ավելանում են միայն թվաբանական պրոգրեսիայով, որի հետևանքով բնակչության մի մասը մնում է անգործ ու քաղցած: Այդ «ավելորդ» բնակչությունը, իբր, խախտում է հասարակության զարգացման բնականոն ընթացքը և, ըստ Մալթուսի, անհրաժեշտություն է դառնում այն վերացնել սովի, պատերազմների, համաճարակների միջոցով: Բացահայտելով Մալթուսականության հակագիտական էությունը, [[մարքսիզմ]]-լենինիզմի դասականները ցույց տվեցին, որ չկան և չեն կարող լինել «ազգաբնակչության բնական մշտնջենական օրենքներ», ինչպես նաև «հողի բերրիության նվազման օրենք» (որը վկայակոչում էր Մալթուսը), իսկ բնակչության վերարտադրության օրինաչափությունները պայմանավորված են տվյալ հասարակության սոցիալ-տնտեսական առանձնահատկություններով: Բացարձակ գերբնակչություն լինել չի կարող, կապիտալիստական հասարակարգում գոյություն ունի հարաբերական գերբնակչություն (գործազրկություն), որը կապիտալիստական մեքենայական արտադրության հետևանք է, աշխատանքի ու կապիտալի միջև հակասության արտահայտություն:
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Բուրժուական տեսություններԺողովրդագրություն]]
[[Կատեգորիա:Քաղաքատնտեսական ուղղություններ]]