«ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։, → (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: ։Հ → ։ Հ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մինիստրների խորհուրդ''', պետական իշխանության բարձրագույն գործադիր կարգադրիչ մարմին, [[կառավարություն]]։ [[ՍՍՀՄ]]-ում կազմավորվել է [[1946]]-ին՝ ժողովրդական կոմիսարների խորհրդի փոխարեն։[[ՍՍՀՄ]] Մինիստրների խորհուրդը կազմում է [[ՍՍՀՄ]] Գերագույն սովետը՝ հերթական գումարման առաջին նստաշրջանում, հետևյալ կազմով՝ [[ՍՍՀՄ]] Մինիստրների խորհուրդի [[նախագահ]], [[նախագահ]]ի առաջին տեղակալներ և տեղակալներ, [[ՍՍՀՄ]] մինիստրներ, [[ՍՍՀՄ]] պետական կոմիտեների նախագահներ։ [[ՍՍՀՄ]] Մինիստրների խորհուրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են նաև միութենական [[հանրապետություն]]ների Մինիստրների խորհուրդների նախագահները։ [[ՍՍՀՄ]] Մինիստրների խորհուրդը ընդհանուր իրավասության մարմին է, որը լուծում է ՍՍՀ Միության տնօրինությանը վերապահված բոլոր [[հարց]]երը, բացառությամբ [[ՍՍՀՄ]] Գերագույն սովետին ու նրա Նախագահությանը վերապահված հարցերի։ [[ՍՍՀՄ]] Մինիստրների խորհուրդը ապահովում է ժողովրդական [[տնտեսություն|տնտեսության]] և սոցիալ-կուլտուրական շինարարության ղեկավարումը․ մշակում և իրականացնում է միջոցառումներ ժողովրդի բարեկեցության և կուլտուրայի աճն ապահովելու, [[գիտություն]]ն ու [[տեխնիկա]]ն զարգացնելու, [[բնական ռեսուրսներ]]ը ռացիոնալ օգտագործելու և պահպանելու, դրամական և վարկային համակարգն ամրապնդելու, գների, աշխատանքի վարձատրության, սոցիալական ապահովության միասնական [[քաղաքականություն]] վարելու, պետական ապահովագրություն և հաշվառման ու վիճակագրության միասնական [[համակարգ]] կազմակերպելու ասպարեզում, կազմակերպում է արդյունաբերական, շինարարական, գյուղատնտեսական [[ձեռնարկություններ]]ի ու միավորումների, [[տրանսպորտ]]ի և [[կապի]] ձեռնարկությունների, [[բանկ]]երի, ինչպես նաև միութենական ենթակայության այլ կազմակերպությունների ու հիմնարկների կառավարումը։ [[ՍՍՀՄ]] Մինիստրների խորհուրդը միջոցառումներ է իրականացնում [[պետություն|պետության]] [[շահ]]երը պաշտպանելու, սոցիալիստական սեփականությունն ու հասարակական [[կարգ]]ն ամրապնդելու, քաղաքացիների [[իրավունք]]ներն ու դեմոկրատական ազատությունները, պետական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, իրականացնում է [[զինված ուժեր]]ի շինարարության ընդհանուր ղեկավարումը, որոշում է իսկական զինվորական ծառայության համար զորակոչի ենթակա քաղաքացիների ամենամյա կոնտինգենտը, ապահովում է արտասահմանյան երկրների հետ հարաբերությունների ընդհանուր ղեկավարումը և այլն։ [[ՍՍՀՄ]] Մինիստրների խորհուրդը [[ՍՍՀՄ]] օրենքների, Գերագույն սովետի ու նրա Նախագահության այլ ակտերի հիման վրա, և ի կատարումն դրանց, հրատարակում է [[ՍՍՀՄ]] ողջ տերիտորիայում պարտադիր կատարման ենթակա որոշումներ ու կարգադրություններ, ստուգում դրանց կատարումը։ Առավել կարևոր համապետական հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունում է ՍՄԿԿ Կենտկոմի հետ համատեղ։ [[ՍՍՀՄ]] Մինիստրների խորհուրդը միավորում և ուղղություն է տալիս ընդհանուր միութենական և միութենական-հանրապետական մինիստրությունների և պետական կոմիտեների, իրեն ենթակա մյուս մարմինների աշխատանքին։ [[ՍՍՀՄ]] տնօրինությանը վերապահված հարցերում իրավունք ունի կասեցնել միութենական հանրապետությունների Մինիստրների խորհուրդների որոշումների ու կարգադրությունների կատարումը, չեղյալ հայտարարել [[ՍՍՀՄ]] մինիստրությունների, [[ՍՍՀՄ]] պետական կոմիտեների, իրեն ենթակա մյուս մարմինների ակտերը։ Մինիստրների խորհուրդներ ունեն նաև միութենական և ինքնավար հանրապետությունները։ՀՍՍՀհանրապետությունները։ ՀՍՍՀ Մինիստրների խորհուրդը հանրապետության պետական իշխանության բարձրագույն գործադիր կարգադրիչ մարմինն է։ Նրա կառուցվածքն ու իրավասությունները (էությամբ նման [[ՍՍՀՄ]] Մինիստրների խորհուրդի կառուցվածքին ու իրավասություններին) սահմանված են ՀՍՍՀ սահմանադրությամբ և հանրապետության Մինիստրների խորհուրդի մասին [[1978]]-ի [[դեկտեմբերի 15]]-ի օրենքով․։
 
== Նախագահները ==