«Հադրիանոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (45), ։ → ։ (31), ՝ → ՝ (17), → (84), ), → ), (4), ( → ( (6) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (10) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Bust Hadrian Musei Capitolini MC817.jpg|մինի]]
 
'''Հադրիանոս''' կամ '''Ադրիանոս'''<ref>{{ՏՈՒՏ|section=II.A.4|page=56}}</ref> (Publius Aelius Hadrianus, 76-138 մ.թ.), հռոմեական կայսր։ Ծնվել է [[76]]թ. [[հունվարի 24]]-ին, հավանաբար՝ [[Հռոմ]]ում (այլ տեղեկություններով՝ Իտալիկ քաղաքում (ներկայիս [[Սևիլյա]]յի մոտ, Իսպանիա)), վախճանվել է [[138]]թ. [[հուլիսի 10]]-ին, [[Կամպանիա]]յի [[Բայա, Իտալիա|Բայա]] քաղաքում։ [[Հռոմի կայսրություն|Հռոմի]] [[կայսր]] [[117]]&nbsp;-&nbsp;[[138]] թվականներին, հունական քաղաքակրթության ջերմ երկրպագու, միավորեց և ամրապնդեց Հռոմի լայնարձակ կայսրությունը։
 
85 թվականին Հադրիանոսը կորցնում է իր հորը, և նրա խնամակալն է դառնում իր ազգակից՝ ապագա կայսր [[Տրայանոս]]ը։ Որպես կայսր, նա հաջորդեց [[Տրայանոս]]ին, վերջինիս մահից հետո, թեև Տրայանոսը նրան պաշտոնապես ժառանգ չէր հայտարարել։ Ծառայել է բանակում, Տրայանոսի հետ մասնակցել է Դակիական պատերազմներում։ 114 թ. նշանակվել է Ասորիքի կուսակալ։ 117 թ. Տրայանոսը, որը չուներ երեխա, որդեգրել է Հադրիանոսին։ Դառնալով կայսր Հադրիանոսը շարունակեց իր նախորդի քաղաքականությունը։ Պահպանելով Սենատի հետ բարեկամական հարաբերությունները նա միևնույն ժամանակ ստեղծելով պետական պաշտոնյաների խավ, որը համալրվում էր հեծյալների դասից։
 
Հանրային կառավարման գործերի նկատմամբ Հադրիանոսի անկեղծ մտահոգությունը հաստատվում է նրանով, որ իր գահակալության ժամանակաշրջանի մեծ մասը (մինչև 131 թ.) նա անցկացրել է Հռոմից դուրս՝ շրջելով Կայսրության զանազան նահանգներում։ Նա ճանապարհորդել է արևմտյան նահանգներով 121-123թթ. և Արևելք՝ 123-127 և 128-131թթ.։ Այս ճանապարհորդությունների ընթացքում նա ամրացրեց սահմանային պաշպանական կառույցները, կազմակերպեց ճարտարապետական նշանավոր շինությունների կառուցումը և, որպես հայտնի հունասեր, կազմակերպեց [[Պանհելլենիոն]]ը՝ համահունական կազմակերպություն, որը ներառում էր բոլոր հունական նահանգները։ [[134]]թ. Ադրիանոսը դյուրությամբ ճնշեց [[հրեաներ]]ի խռովությունը [[Պաղեստին]]ում, երկրից արտաքսեց [[Հուդա]]յի հրեաներին և ամրապնդեց Հռոմի իշխանությունն այնտեղ։ Ադրիանոսի իշխանության տարիներին արգելվեց [[Քրիստոնեություն|քրիստոնյաների]] հալածանքը։ Հադրիանոսի հրամանով շուրջ 121-122թթ. Բրիտանիայի հյուսիսում՝ Սոլուեյ-Ֆերտ ծովախորշի և Թեյն գետի միջև եռակի պատ է կառուցվել, որը կոչված էր պաշտպանել երկիրը հյուսիսից հարձակումներից։ Այս կառույցը, որի մնացորդները պահպանվել են մինչև մեր օրերը, կոչվում է «Հադրիանոսի պատնեշ»։
 
Հադրիանոսը հրաժարվեց Տրայանոսի արևելյան նվաճումներից՝ նահանջելով Միջագետքից և թույլ տալով վերականգնել Մեծ Հայքի թագավորությունը։ Ադրիանոսը վարում էր ավելի խաղաղասեր քաղաքականություն, քան իր նախորդը, և կայսր հռչակվելուց անմիջապես հետո իր առաջին քայլն է եղել դուրս հանել հռոմեական զորքերը ապստամբած [[Հայաստան]]ից և ճանաչել Հայաստանի անկախությունը, որտեղ ազատագրական պայքարը սկսել էր [[116]]-ին և հաղթանակն անհուսալի էր դարձել հռոմեացիների համար։ [[117]]-ին [[Վաղարշ Ա]] հռչակվեց անկախ Հայաստանի արքա։ Նմանապես, Ադրիանոսը դուրս քաշեց զորքերը [[Ասորիք]]ից և [[Միջագետք]]ից։
Տող 15.
Գեղեցիկ, պայծառ, սրամիտ՝ Հադրիանոսը ստացել է լավ կրթություն և բարձր է գնահատել Հունաստանի մշակույթը։ Նա նաև լավ գլուխ էր հանում մաթեմատիկայից, երաժշտությունից և նկարչությունից, գրել է ինքնակենսագրական երկ, որը սակայն մեզ չի հասել։ Ադրիանոսը տաղանդավոր բանաստեղծ էր, և նրա գրական և ճարտարապետական ճաշակները ու ոճը հատուկ ուղղություն տվեցին իր դարաշրջանի արվեստին։
 
Ադրիանոսը հավերժացվել է ականավոր կառույցներով, ինչպես՝ իր դամբարանը Հռոմում (այժմ՝ [[Սուրբ Հրեշտակ (դղյակ)|Ս. Հրեշտակ դղյակը]]), հռչակավոր [[Ադրիանոսի պարիսպ]]ը [[Բրիտանիա]]յում, [[Զևսի տաճար]]ը [[Աթենք]]ում, [[Վեներայի տաճար (Հռոմ)|Վեներայի տաճարը]] Հռոմում, կառուցել է քաղաք [[Թրակիա]]յում և անվանել է այն իր անունով՝ [[Ադրիանուպոլիս]] (այժմ՝ «Էդիռնե» [[Թուրքիա]]յում), և այլն։
 
Ուժասպառ երկարատև հիվանդությունից՝ Հադրիանոսը մահացել է Բայե քաղաքում։ Ադրիանոսի մահից հետո նրա աճյունը բերվել է Հռոմ և ամփոփվել դեռևս իր կենդանության օրոք կառուցված վեհաշունչ դամբարանում, որը պահպանվել է առ այսօր՝ միջնադարում վերածվելով Հռոմի պապերի նստավայր՝ Սուրբ Հրեշտակ ամրոցի։